Ադրբեջանը հասկացել է, որ գործ ունի հայկական այն բանակի հետ, որ ժամանակին տեսել է. Բադասյան

Երկու օրից Ադրբեջանում զորավարժություններ են սկսվելու, որոնցում ներգրավվելու է մինչեւ 30 հազար զինծառայող, 250 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, մինչեւ 200 միավոր տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային համակարգ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետ, 25 միավոր մարտական ինքնաթիռ, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր:

Մարտական խաչի ասպետ, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը կարծում է, որ այդ զորավարժությունները որեւէ վտանգ չեն ներկայացնում եւ հայկական բանակի համար ընդամենը կարող են ավելի սթափեցնող նշանակություն ունենալ:

«Չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է նման զորավարժություններից ինչ-որ վտանգ սպասի: Մեր բանակը միշտ պատրաստ է. լինեն զորավարժություններ, լինի հանկարծակի հարձակում, թե նախապատրաստված՝ ես համոզված եմ, որ մեր բանակը պատրաստ է ցանկացած ոտնձգություն դիմակայելու: Այդ տեսանկյունից զորավարժությունը ավելի հզորացնող հանգամանք է եւ մեր ստորաբաժանումները առաջնագծում ավելի զգաստացած են լինելու այդ միջոցառման ժամանակ»,- ընդգծեց Բադասյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի վերջին շրջանի հանդարտությունը պայմանավորված է իր կողմից իրականացված սադրիչ գործողություններին Արցախի բանակի կողմից պատշաճ պատասխան ստանալով:

«Մենք տարիներ շարունակ ասել ենք, որ եթե խաղաղություն ենք ուզում՝ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մեր բանակը պետք է հզոր լինի: Ապրիլյան դեպքերից հետո ինչ է թե մեր առաջնագիծը կահավորվեց, բանակը տեխնիկական առումով որոշակի նոր հագեցվածություն ձեռքբերեց՝ Ադրբեջանի դիվերսանտների վերջին հարձակման ժամանակ նրանց դիակները մնացին մեր դիրքերի մոտ: Նրանք զգացին, որ գործ ունեն հայկական այն բանակի հետ, որ ժամանակին տեսել են, որ հայկական բանակը թե՛ հզորացել է, թե՛ տեխնիկապես հագեցվել: Սրանով եմ պայմանավորում նրանց ավելի զգուշավոր դառնալը: Մենք եւս պետք է ուշադրության կենտրոնում պահենք հակառակորդի վարքը եւ այդ դեպքում ոչ մի վտանգ չի լինի, մենք սահմանից վատ լուր չենք լսի: Դրա համար, եթե ուզում ենք, որ մեր զավակները արյուն չթափեն, մեր մայրերը չլացեն, պետք է բանակը հզոր լինի, երկիրը հզոր լինի»,- եզրափակեց Բադասյանը:

Տպել
18891 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ