Ջոնսոնը կոչ է արել Մոսկվային հրաժարվել Ասադից եւ ստանալ Թրամփի աջակությունը

Մեծ Բրիատանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը կոչ է արել Ռուսաստանին միանալ Սիրիայում ԴԱԵՇ-ի դեմ պայքարի արեւմտյան կոալիցիային եւ այս կերպ ստանալ ԱՄՆ-ի աջակցությունը:

Ինչպես հայտնում է Daily Telegraph-ը, ըստ Ջոնսոնի՝ Մոսկվան պետք է հրաժարվի աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, սակայն դրա դիմաց կստանա ավելին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը: «Ռուսաստանն իզուր այժմ ցուցաբերեց Ասադի համար կրիտիկական կարեւորություն ունեցող աջակցություն», - նշել է նա՝ հավելելով, որ ռուսաստանցիները փրկել են Ասադին:

Ջոնսոնի կարծիքով, Մոսկվան կարող է ազդել Ասադի վրա եւ հասնել նրա հեռացմանը վերահսկվող անցումային գործընթացի միջոցով, որը կպահպանի պետության կարեւոր ինստիտուտները եւ կբերի այդ երկրին կայուն պլյուրալիստական ապագա:

Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է անդամակցել 60 երկրներից բաղկացած կոալիցիային եւ համատեղ պայքար տանել ԴԱԵՇ-ի դեմ՝ միեւնույն ժամանակ պահպանելով իր ռազմավարական շահերը եւ «ազատելով» Սիրիայի ժողովրդին Ասադի իշխանությունից:  

Միեւնույն ժամանակ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Արեւմուտքը չունի կասկածներ, որ Իդլիբում գործադրվել է քիմիական զենք: «Այս ամենի մասին վկայում են բրիտանացի գիտնականների՝ քիմիական տարրերի եւ զոհված մարդկանց շորերի ուսումնասիրությունները: Դա եղել է զարին կամ նմանատիպ այլ թույն», - նշում է նա:

Տպել
1811 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում