Կարեւոր չէ՝ ով ինչպես է երգում, այլ այն, որ հիմնը լինի մեր հոգու մեջ. Փաշինյան (տեսանյութ)

17/04/2017 schedule17:22

«Ելք» դաշինքն ավարտել է Երեւանի հիմնի ձայնագրման աշխատանքները եւ հասել տեսահոլովակի նկարահանման փուլին: Քիչ առաջ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մասնակցեց տեսահոլովակի իր հատվածի նկարահանմանը՝ նշելով, որ ուղիղ եթերի կադրերը օգտագործվելու են հոլովակում:

«Մեր ռեժիսորները շատ ժուժկալ են գտնվել :), հոլովակում իմ հրաշալի կատարմամբ ընդամենը մեկ նախադասություն է լինելու: Ես կտրականապես դեմ եմ ռեժիսորական նման ինքնիրավչությանը, բայց դրա նպատակն այն է, որ մեր թիմի առավելագույն շատ ներկայացուցիչներ հոլովակում ներկա լինեն»,- կեսկատակ բացատրեց Փաշինյանը:

Խոսելով հիմնի մասին՝ Փաշինյանն ասաց, որ իր համար կարեւորն այն է, որ Երեւան քաղաքի հիմնը բոլորի համար դառնա կատարման, երգի, երգեցողության առարկա, որովհետեւ հիմնի կատարման էությունը այն չէ, թե ով ինչպես է երգում, այլ այն, որ բոլոր քաղաքացիները երգեն, այդ հիմնը լինի իրենց հոգու մեջ, այդ հիմնը լինի իրենց կյանքի ուղեկիցը եւ դառնա քաղաքի ծաղկման եւ նոր շունչ ստանալու սիմվոլը:

Փաշինյանը նկարահանվում էր Երեւանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ֆոնին: Իր խոսքում նա բացատրեց, թե որն է դրա նպատակը.

«Հասկանում ենք, որ սա սիմվոլ ունի իր մեջ, որովհետեւ արդեն ասել եմ, որ քաղաքապետի պաշտոնում իմ գործունեությունը պետք է մեծագույն հարգանքի տուրք լինի Թամանյանին, Երեւանի բոլոր ժամանակների լավագույն քաղաքապետերին եւ Երեւանին, մայրաքաղաքին, երեւանցիներին»,- ընդգծեց նա:

Առաջիկա շաբաթվա ընթացքում հիմնի տեսահոլովակը պատրաստ կլինի:

Տպել
2980 դիտում

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում

Աշխատավարձը չպետք է գերխնդիր լինի. Արշակյանը` «Իմ քայլ»-ը դաշինքի հետ հանդիպման մասին

Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ. Պապիկյան

Անցկացվում է Արմենակ Ուրֆանյանին նվիրված թաեքվոնդոյի առաջին հուշամրցաշարը

Կամ Գորգիսյանը թիվ է հնչեցնում առանց տիրապետելու կամ տիրապետում է, բայց միտումնավոր կեղծ մեսիջներ է հղում. Մանուկյան