Ժամանցի երկիր Հայաստանս. երկիր` ոչ ներդրողների համար

ՀՀ կառավարությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շարունակում է «ներդրումային պրեսինգը»: Այսինքն կառավարության գործունեությունը ներկայացնող պաշտոնական եւ կիսապաշտոնական գրեթե ողջ լրահոսը նվիրված է ներդրումներին:

Շաբաթ օրը վարչապետը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է կառավարության հավանությանն արժանացած խոշոր ներդրումային ծրագրերին նվիրված investmentprojects.am կայքի հղումը եւ գրել. «Այստեղ ներկայացված մի քանի նախագծեր արդեն մեկնարկային ընթացքում են։ Առաջարկում եմ ուսումնասիրել կայքում տեղադրված նախագծերը եւ ձեր մասնակցությունն ունենալ ներդրումային նոր ծրագրեր ներկայացնելու գործում»։ Սա հենց այն կայքն է, որտեղ որպես ներդրումային ծրագիր ներկայացված է 750 միլիոն դոլար արժողությամբ հիվանդանոց եւ 90 միլիոն դոլար արժողությամբ մոլ: Ի դեպ, 750 միլիոն դոլարանոց այդ ծրագիրը ներկայացրել է «American International Healthcare Systems» անունով մի կազմակերպություն, որի մասին համացանցում որեւէ հիշատակում չկա: Իսկ 90 միլիոն դոլարանոց ծրագիրը ներկայացված է ՀՀ էկոնոմիկայի եւ ներդրումների նախարարության հեղինակությամբ: Կարելի է, իհարկե, խորանալ այս ծրագրի տնտեսական նպատակահարմարության, շահութաբերության խորխորատների մեջ, բայց վերը նշված կայքում դրված նկարներից մեկը չափազանց ուշագրավ է: Ըստ այդ նկարի, մոլում պետք է տեղակայված լինի «Քարֆուրի» սուպերմարկետը: Բոլոր նրանք, ովքեր տեղյակ են, թե ինչ կատարվեց «Քարֆուրի» հետ Հայաստանում, այս նկարը բավարար է գնահատելու համար, թե որքանով է իրականանալի այդ ծրագիրը: 

Ներկայացված այլ ծրագրերն էլ պակաս ուշագրավ չեն: Հատկապես առանձնանում են Երեւանի տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրերը: Դրանցից մի քանիսը ներկայացրել է Երեւանի քաղաքապետարանը: Օրինակ, ներդրողներին առաջարկվում է ստորգետնյա ավտոկայանատեղի Շահումյան հրապարակի տակ: Պահանջվող ներդրումները պետք է կազմեն 10.5 միլիոն դոլար: Թե ինչպիսի շահութաբերություն է ապահովելու այդ կառույցը, նշված չէ: Նույնատիպ մի ստորգետնյա կայանատեղի էլ ներդրողներին է առաջարկվում Երեւանի քաղաքապետարանի հենց դիմաց: Սա էլ արժե 14.7 միլիոն դոլար ու շահութաբերությունը նույնպես հայտնի չէ: Թե որքանով են իրականանալի այս նախագծերը, առանձին քննարկման թեմա է: Բայց այստեղ մի այլ խնդիր կա: Եթե նայենք իրադարձությունների հերթականությանը, ապա ստացվում է հետեւյալը` Երեւանում իրականացվեց կատաղի կառուցապատում, շենքեր վեր խոյացան, ոչ ոք չհաշվարկեց, թե այդ շենքերին համարժեք որքան ստորգետնյա ավտոկայանատեղիներ են պետք: Հիմա պարզվեց, որ քաղաքը խեղդվում է, փողոցները վեր են ածվել ավտոկայանատեղիների, եւ քաղաքապետարանը հիմա է մտածում, թե ինչպես լուծել խնդիրը:  Տարրական տրամաբանությունը հուշում է, որ որեւէ կառուցապատման ծրագիր իրականացնելիս այն պետք է դիտարկվի համալիր: Այսինքն կառուցապատողի առաջ պետք է պահանջ դրվի իր օբյեկտին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովումը: Դա, իհարկե, թանկացնում է ծրագիրը, բայց հետագայում նաեւ մեծացնում ակնկալվող եկամուտը, ասենք, օբյեկտին հարակից ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղիներից ստացվելիք գումարների տեսքով: Հիմա ստորգետնյա կայանատեղիները ներկայացվում են որպես առանձին ներդրումային նախագծեր, որը, եթե մեղմ արտահայտվենք, նվազեցնում է ներդրող գտնելու շանսերը: Շատ է նվազեցնում:

Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած մյուս ծրագիրը «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցումն է, որը գնահատված է ուղիղ 60 միլիոն դոլար: Մեր մեջ ասած, այս ծրագրից արդեն անտիկվարիատի բույր է փչում: Ըստ նախագծի, «Հաղթանակ» զբոսայգին ըստ էության վերանալու է:  Ծառերն ու թփերը գրեթե իսպառ վերանալու են եւ տեղը զիջեն ատրակցիոններին ու կարուսելիներին, իսկ «Մայր Հայաստանը» կդառնա լրիվ ավելորդ մի քարակույտ: Բայց եթե մի կողմ թողնենք հարցի էսթետիկ կողմը, ապա տնտեսական նպատակահարմարությունն էլ, մեղմ ասած, խիստ կասկածելի է թվում: Եթե նույնիսկ գործը գլուխ բերվի 60 միլիոն ներդրումով, ապա այս հայկական «Դիսնեյ լենդը» այնքան հաճախորդ պետք է ունենա, որ գոնե մի տասը տարում հանի իր վրա կատարված ծախսը: Այս նախագիծը կար դեռ 8-9 տարի առաջ, երբ շինարարության մեջ հսկայական ներդրումներ էին գալիս, սակայն ոչ ոք այս ծրագրով չհետաքրքրվեց: Հիմա երբ ամեն ներդրվող ցենտի համար ուրախանում ենք, իսկ բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է, ծրագրի իրականացումը դառնում է էլ ավելի անհավանական:      

Ներդրումային հաջորդ խոշոր ծրագիրը, որը ներկայացված է կայքում, հեղինակել է քաղաքաշինության պետական կոմիտեն: Դա 65 միլիոն դոլարանոց հյուրանոցային համալիր է Հրազդանի կիրճում` «Հաղթանակ» կամրջի հարեւանությամբ, դեպի «Հրազդան» մարզադաշտ: Ակնհայտորեն հյուրանոցը «շատ թանկերի» դասին է պատկանում: Հիմա պետք է մի պարզ հաշվարկ անել, թե ինչ ծանրաբեռնվածությամբ պետք է աշխատի այս հյուրանոցը պատշաճ շահութաբերություն ապահովելու համար:

Դատելով նախագծին կցված նկարներից, նախագծի հեղինակների կարծիքով՝ այս հյուրանոցի համար գրավչություն են ապահովելու այն պատկերները, որոնք բացվում են հյուրանոցի լուսամուտներից: Մի կողմում Արարատն է, մյուս կողմում Սբ. Սարգիս եկեղեցին, ներքեւում Հրազդանի կիրճն է եւ այլն: Բայց հեղինակները թերեւս հաշվի չեն առել, որ Արարատի պատկերի վրա որպես մի սուր բիզ վեր է հառնում Նորագյուղ թաղամասը` վերեւից: Քաղաքաշինության ու ճարտարապետության տեսանկյունից մի սարսափելի ու այլանդակ տեսարան: Ընդ որում, այդ պատկերը երեւալու է միշտ, անկախ եղանակից, իսկ Արարատը՝ միայն պարզկա օրերին: Այլ կերպ ասած, այս կոնցեպցիայի շրջանակներում հյուրանոց կառուցելուց առաջ պետք է նախ լուծել Նորագյուղի հարցը` մի այլ, առանձին ներդրումային ծրագրով:

Մի խոսքով, կառավարության ներկայացրած այս ծրագրերը շատ հետաքրքիր են, բայց ոչ այնքան ներդրողների, որքան երեկոյան ժամանցի համար:

Տպել
7364 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին