Թալիշում զոհված Սարգիս Սահակյանի երազած տունը գնվել է. հերոսն այսօր կդառնար 22 տարեկան

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, Թալիշում զոհված զինծառայող Սարգիս Սահակյանի ծննդյան օրն է. եթե չլիներ ապրիլյան պատերազմը, հերոսն այսօր կդառնար 22 տարեկան: Սարգիսը ծնվել էր 1995թ., Զինված ուժեր զորակոչվել էր 2014թ հուլիսի 22-ին, ծառայում էր Թալիշում՝ գնդացրորդի օգնական էր: 

Հերոսի ընտանիքը Ռուսաստան էր տեղափոխվել մշտական բնակության, երբ Սարգիսը դեռ 4 տարեկան է եղել: 12 տարի ՌԴ-ում ապրելուց հետո Սարգիսն ընտանիքի հետ Հայաստան էր վերադարձել՝ հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելու համար:

2016թ. ապրիլի 3-ին իրականացված մարտական գործողության ընթացքում Սարգիսը, անտեսելով ինտենսիվ հրետակոծությունը, մարտի էր նետվել եւ ոչնչացրել հակառակորդի բազմաթիվ գրոհայինների՝ խափանելով նրանց ամրացումը դիրքում: Ապրիլյան պատերազմի հերոսը զոհվել էր հակառակորդի դեմ թեժ մարտում՝ հետ շպրտելով նրանց ու կյանքի գնով պաշտպանելով Թալիշի՝ իրեն վստահված դիրքը: Հերոսական պայքարից հետո թշնամու նետած արկից Թալիշում զոհվում են երեք հերոս ընկերներից երկուսը՝ այդ թվում Սարգիս Սահակյանը:

Սարգիսը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով: Այդ օրը՝ ապրիլի 3-ի առավոտյան, Սարգիսը խոսել էր մոր՝ տիկին Թամարայի հետ. «Առավոտյան ժամը 11-ն էր, խոսեցի իր հետ. որդիս այնպես էր խոսում, կարծես ոչինչ չէր եղել։ Իր խոսելուց ես ոչինչ չեմ զգացել, այնքան հանգիստ էր խոսում, որ զգացնել չէր տալիս: Դա եղավ Սարգիսիս հետ վերջին խոսակցությունը»,- երեկ մեր զրույցում, հիշելով որդու հետ խոսակցությունը, պատմեց տիկին Թամարան: Հերոսի մայրը պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Տիկին Թամարա, սովորաբար ինչպե՞ս էր սիրում նշել Սարգիսն իր ծննդյան տարեդարձը:

- Նախ ասեմ, որ արդեն 3-րդ տարին է առանց նրա... 20-ամյակը նշել էր ծառայության ընթացքում՝ դիրքերում, զոհվելուց մի քանի օր հետո լրանում էր 21-ամյակը... Սարգիսը շատ էր սիրում իր ծննդյան տարեդարձը, շատ անակնկալներ էր սիրում: Սիրում էր տարեդարձը նշել ընկերների, հարազատների հետ: Սարգիսը շատ էր սիրում իր ծննդյան ժամանակ հետաքրքիր ու տարբեր միջոցառումներ կազմակերպել: Ծառայության անցնելուց հետո, սակայն, իր ծննդյան օրը ինքը մի կողմ էր դրել, այդ ժամանակ արդեն ծառայությունն ավելի էր կարեւորում:

- Կա՞ մի տարեդարձ, որը միշտ հիշում եք, կամ՝ կառանձնացնեիք:

- Ճիշտն ասած, բոլորը մեկը մյուսից լավն է եղել, չեմ կարող առանձնացնել, որովհետեւ միշտ շատ հետաքրքիր է անցել, շատ էի իրեն անակնկալներ անում, տեսնում ուրախանում էր, բայց ասում էր՝ մամ ինչի՞ ես անում, արդեն իմ ժամանակն է:

- Սարգիսն ի՞նչ նվերներ էր սիրում ստանալ:

- Յուրահատուկ նվերների սիրահար չէր. միշտ հարցնում էի՝ ի՞նչ կցանկանար, որ իրեն նվիրեի. վերջին տարիներին ինքն էր սկսել ինքն իրեն անկանկալներ անել, ասում էր՝ ժամանակն է, որ ես առնեմ, մա՛մ ջան:

- Այսօր ինչպե՞ս եք նշել ձեր որդու ծննդյան օրը:

-Այսօր մեզ այցելեցին Հրազդանի զինկոմիսարիատից: Հետո հարազատներով այցելեցինք որդուս գերեզմանը: Ես միշտ կնշեմ իր տարեդարձը, իհարկե, չեմ կարողանա նշել այնպես, ոնց իմ տղայի կենդանության օրոք էի նշում: Իմ տղան մշտական ինձ հետ է, ես իրեն զոհված չեմ համարում:

-Տիկին Թամարա, կա՞ մի նվեր, որ չհասցրիք նվիրել Սարգիսին:

-Չեմ կարողանում մտաբերել: Ամենամեծ նվերը կլիներ, եթե իմ տղան կենդանի իմ կողքին կանգնած լիներ, ամենամեծ նվերը, հավատացե´ք, դա կլիներ:

-Մեկ տարի անց, առանց Սարգիսի. ի՞նչ է փոխվել ձեր կյանքում:

-Գրեթե ոչ մի բան չի փոխվել, բացի իմ էրեխու բացակայությունից, բայց ինքը ամեն վայրկյան իմ հետ է:

- Ի՞նչ նպատակներ, երազանքներ ուներ ձեր որդին:
- Սարգիսը մարզիկ էր, ֆուտբոլ շատ-շատ էր սիրում: Երազում էր ծառայությունից վերադառնար, աշխատեր, որ իր ուժերով տուն գներ: Իր այդ երազանքներից մեկը կատարվել է՝ տունը գնվել է, բայց ճիշտ է՝ ոչ իր ցանկացած ձեւով. մենք արդեն գնել ենք Սարգիսի երազած տունը: Երազում էր մեքենա ունենալ... շատ-շատ երազանքներ ուներ, նաեւ երազում էր, որ ես առողջանամ (Տիկին Թամարան վատառողջ է, սակայն Սարգիսը չի իմացել, որ ծառայության ընթացքում մայրը վիրահատվել է,-հեղ.): ՌԴ-ից եկանք, որ հայրենքի համար ծառայեր: Ասում էր՝ մա´մ, լավ կլինի, որ ես գնամ իմ հայրենիքում ծառայեմ: Ծառայությունը էնքան հեշտ էր անցկացնում, հարցեր էի տալիս, միշտ ասում էր՝ մա՛մ հավատա, որ ես ոնց որ տանը լինեմ, ոչ թե ծառայության մեջ: Իմ տղան ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել ծառայությունից, շատ ուրախ է եղել: Զորամասում սպայակազմը Սարգիսից շատ գոհ է եղել , շատ էին հարգում, որպես լավ ծառայող արձակուրդ էին տալիս: Գիտեք, դեռ չեմ կարողանում հավատալ, որ որդիս չկա, ես դեռ գիտակության չեմ գալիս, չեմ հավատում, որ իմ երեխան...:

«Խելոք էր, լսող, աշխույժ, գերազանց կատարել է իր առջեւ դրված բոլոր պարտականությունները»,-այսպես բնութագրեց իր հերոս որդուն տիկին Թամարան: Ծառայության ընթացքում մայրը երկու անգամ է գնացել զորամաս՝ որդուն տեսության: Տիկին Թամարան հպարտ է, որ որդին հերոսի մահով է մահացել: Այժմ մոր կողքին Սարգիս Սահակյանի մեծ քույրն է: Տիկին Թամարայի ցանկությունն է, որ խաղաղություն լինի, զինվորներին՝ բարի ծառայություն. «Ուրախ հասնեն իրենց ծնողներին... երկրին խաղաղություն եմ մաղթում, թող ոչ մի մայր էս դժբախտությունը չապրի, չտեսնի»։

Տպել
15418 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին