Նույն հարկի տակ պետական ու մասնավոր մանկապարտեզ է գործում` մեկ ընդհանուր տնօրենով

Երեւանի պետական մանկապարտեզներ ընդունվելու համար երեխաների հսկայական հերթերը վաղուց արդեն նորություն չեն: Նորություն չեն նաեւ խոսակցությունները, որ չնայած այդ իրավիճակին՝ նախադպրոցական բազմաթիվ հաստատությունների տարածքներ վարձակալությամբ տրված են այս կամ այն կազմակերպությանը:

Ընդ որում, հաճախ այդ հատվածներում հիմնադրվել են մասնավոր մանկապարտեզներ, որոնք իրականում պատկանում են պետական մանկապարտեզների տնօրեններին: 

Գրավոր հարցման միջոցով Երեւանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող այն մանկապարտեզների ցանկը, որոնց շենքերից մասամբ կամ ամբողջությամբ տարածքներ են հանձնվել այլ սուբյեկտների: Հետաքրքրվել էինք, թե այդ տարածքների վարձակալությունից որքան եկամուտ է ստանում Երեւան քաղաքը ու նաեւ խնդրել էինք տեղեկացնել, թե քանի երեխա է հերթագրված մանկապարտեզ ընդունվելու համար:

Քաղաքապետարանից ստացված պատասխանում զարմանալիորեն նշվում էր վարձակալությամբ հանձնված տարածք ունեցող ընդամենը 4 մանկապարտեզի մասին:

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հիման վրա Երեւանը որպես համայնք ձեւավորվելուց հետո՝ սկսած 2009 թվականից, Երեւան համայնքին փոխանցված նախադպրոցական ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքներից վարձակալության իրավունքով հատվածներ են տրամադրվել հ.30, 33, 38 եւ 105 հաստատություններից: Տեղեկացվում է նաեւ, որ մանկապարտեզների տարածքների բոլոր ազատ հատվածները տրամադրվել են բացառապես նախադպրոցական ուսումնական գործունեություն իրականացնելու նպատակով, բացառությամբ հ.105 ՆՈՒՀ-ի տարածքի, որը դեռեւս 2007 թվականից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ  սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության կենտրոնը»,- կարդում ենք պատասխան գրության մեջ:

Այդտեղ նաեւ նշվում է, որ վարձակալության իրավունքով տրամադրված թվով 4 տարածքների տարեկան վարձավճարը կազմում է 11.601.916 ՀՀ դրամ: Ինչ վերաբերում է մանկապարտեզ ընդունվելու իրենց հերթին սպասող երեխաների թվին, ապա, ըստ Երեւանի քաղաքապետարանի, 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հերթագրված է շուրջ 3 000 երեխա: Նոր ընդունելություն կկազմակերպվի առաջիկա սեպտեմբերին:

Բայց վարձակալությամբ հանձնված տարածքներ ունեցող մանկապարտեզների քանակի վերաբերյալ այլ պատկեր է ստացվում, երբ ծանոթանում ենք Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի գրություններին, որոնք տարբեր տարիների նա ուղղել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Օրինակ՝ 2013 թվականի հոկտեմբերի 8-ին Բախշյանը, մասնավորապես, նկատել է. «Երեւանի քաղաքապետարանի կայքում 2010 թվականի Երեւանի զարգացման տարեկան ծրագրի նախադպրոցական կրթությանը նվիրված 57-րդ էջում գրված է, որ թվով 47 նախադպրոցական ուսումնական հաստատություններում վարձակալությամբ տեղակայված է 106 կազմակերպություն, որից 56-ը տարածքն օգտագործում է անհատույց, 31-ի գումարը տնօրինում են վարչական շրջանները, 14-ինը` համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատությունները, 5-ինն անհայտ է»:

2014 թվականի մեկ այլ գրության մեջ դարձյալ խոսվում է տասնյակ այդպիսի մանկապարտեզների մասին: Ավագանու անդամը քաղաքապետին դիմելով ասում է, թե քաղաքապետարանից իրեն տրամադրված ցանկից պարզ է դառնում, որ մանկապարտեզի 43 շենքում 91 կազմակերպություններ տարածքներ են զբաղեցնում, որոնցից որոշների դիմաց գրված է «չի օգտագործվում»: Բախշյանին այս դեպքում հետաքրքրել է, թե քաղաքապետարանն ինչ է արել վարձակալությամբ հանձնված այդ տարածքները վերադարձնելու ուղղությամբ:

Բայց վստահաբար կարելի է պնդել, որ եթե այժմ մեզ տրամադրված վերոնշյալ 4 թիվը ձեւավորված լիներ մանկապարտեզներից ժամանակին վերցված տարածքները ետ բերելու արդյունքում, ապա քաղաքապետարանը չէր հապաղի դա ընդգծել ու հպարտանալ: Ավելի հավանական է, որ այստեղից պարզապես տեղեկություններ են տրամադրել միայն այն մանկապարտեզների վերաբերյալ, որոնց շենքերի մի մասը այլ կազմակերպությունների է հանձնվել Երեւանը համայնք հռչակվելուց հետո, իսկ շատ ավելի մեծ թվով մանկապարտեզներից տարածքներ են վերցվել դրանից առաջ:

Ի դեպ, ուշագրավ է, որ միեւնույն հարկի տակ գործող պետական ու մասնավոր նախադպրոցական ուսումնական հաստատությունները հաճախ նույն ղեկավարն ունեն: Ավելի ճիշտ՝ տարածքի բնակիչները դրանում համոզված են, մեր դիտարկումներն էլ վկայում էին այդ մասին, իսկ մանկապարտեզներում պնդում էին հակառակը:

Երեկ այցելեցինք Երեւանի քաղաքապետարանի մատնանշած չորս մանկապարտեզներից երկուսը՝ համար 30-ը եւ համար 38-ը: Վերջինն, ի դեպ, ղեկավարում է Ազգային ժողովի ընտրություններից առաջ սկանդալային պատմության մեջ հայտնված Սեդա Հակոբյանը՝ ԱԺ արդեն նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հարսը եւ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինը: Մեր այցելության ժամանակ նրա ղեկավարած մանկապարտեզում ասացին, որ տնօրենը տեղում չէ: Այլ աշխատակիցներից իմացանք, որ մանկապարտեզն ունի 7 խումբ՝ յուրաքանչյուրում 33 երեխա: Ասացին, որ հերթագրված փոքրիկների թիվը մոտ 230 է՝ ցանկանալով նաեւ ընդգծել, որ հերթագրում են մեկ տարեկանից, բայց ընդունում երեքից, ինչը նշանակում է, որ գրանցվածների մի մասը այսպես թե այնպես մանկապարտեզ ընդունվելու ենթակա չէ:

Հարեւան մասնաշենքում տեղակայված մասնավոր մանկապարտեզի տնօրեն ներկայացած Լուսինե Մուսայելյանն էլ նշեց, որ ունեն չորս խումբ՝ յուրաքանչյուրում 13-15 երեխա: Հարցին, թե որքան է կազմում տարածքի վարձակալության գումարը եւ ում է  այն վճարվում, նա միայն պատասխանում էր, որ այս մանկապարտեզը պետականի հետ կապ չունի:

Նույն իրավիճակն էր նաեւ համար 30 մանկապարտեզում: Տարածքի բնակիչներն ասում էին, որ այդտեղ գործող թե պետական, եւ թե մասնավոր մանկապարտեզներն ունեն մեկ տնօրեն՝ Աննա Սալոյանը: Նախակրթարանների ընդհանուր դարպասը բացած աշխատակիցն էլ, երբ հայտնեցինք, որ ցանկանում ենք տեսնել ոչ պետական մանկապարտեզի տնօրենին, մեզ ուղեկցեց Սալոյանի մետ: Վերջինս ասաց, որ ինքը միայն պետական մանկապարտեզն է ղեկավարում, մասնավորի տնօրենն է Սյուզաննա Չիբուխչյանը, բայց նա տեղում չէ, աշխատում է ազատ գրաֆիկով: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ մասնավոր մանկապարտեզը չի ստեղծվել պետականի հաշվին, այլ գործում է կցակառույցներում: Ասաց, որ մասնավոր մանկապարտեզը վարձակալության գումարը փոխանցում է ոչ թե քաղաքապետարան, այլ պետականի հաշվեհամարին՝ կիսամյակում մոտ 2 միլիոն դրամ: Իսկ թե պետական մանկապարտեզում հերթագրված քանի երեխա կա, տնօրենից ոչ մի կերպ չհաջողվեց պարզել:

Տպել
8746 դիտում

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը