66 հազար փակված աշխատատեղի դիմաց 6 հազար աշխատատեղ է բացվելու

Երեկ ՀՀ կառավարությունը երեք ընկերությունների տրամադրեց հարկային արտոնություններ: Երկու ընկերություններ ազատվեցին սահմանի վրա ավելացված արժեքի հարկ վճարելու պարտավորությունից, իսկ 3-րդը սարքավորումներ կներկրի առանց մաքսազերծման:

Այս տարվա ընթացքում նմանատիպ արտոնություններ կառավարությունը տրամադրել է երկու տասնյակ ընկերությունների, որոնց կողմից ներկրվելիք հումքի եւ սարքավորումների ընդհանուր ծավալը կազմելու է մոտ 36 միլիարդ դրամ: Սրանից դժվար է, իհարկե, ենթադրել, թե այս տարվա առաջին եռամսյակում որքան ներդրումներ են իրականացվել մեր տնտեսության մեջ: Առավել եւս սա ցույց չի տալիս, թե այդ ներդրումներից որքանն է օտարերկրյա:

Օտարերկրյա ներդրումներ ներգրավելու մասին անդադար հայտարարություններ անող կառավարությունը չի շտապում նույնիսկ նախնական, մոտավոր ցուցանիշներ հրապարակել: Պետք է ենթադրել, որ այս իմաստով գործերը կարծես այնքան էլ լավ չեն: Եթե լինեին լավ ցուցանիշներ, ապա կասկածից վեր է, կառավարությունը չէր սպասի ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ամփոփումներին եւ կհրապարակեր դրանք:

Ինչեւէ, ամենաթարմ տեղեկատվությունը, որ այժմ կա, դա դեռ փետրվարին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հրապարակած ցանկն է, թե որ ոլորտում որքան ներդրումներ են լինելու 2017 թվականի ընթացքում: Ըստ այդ ցանկի, այս տարվա ընթացքում իրականացվելու է 53 ներդրումային ծրագիր, որոնց ընդհանուր արժեքը մոտ 460 միլիոն դոլար է: Նույնիսկ հաշվարկված է, որ դրա արդյունքում ստեղծվելու է 5 հազար 927 աշխատատեղ:

Սա մի տեսակ այնքան էլ համահունչ չէ վարչապետ Կարեն Կարապետյանի կանխատեսման հետ, ըստ որի՝ այս տարվա ընթացքում իրատեսական են համարվում 850 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերի իրականացումը: Ընդ որում,  պետք է հստակ տարբերակել. ներդրումնե՞ր, թե՞ օտարերկրյա ներդրումներ: Օտարերկրյա ներդրումները ընդհանուր ներդրումների մի մասն են, եւ այնքան էլ հասկանալի չէ, թե խոսելով ներդրումների մասին, ինչը նկատի ունեն:

Խնդիրն այն է, որ ըստ պաշտոնական վիճակագրության, անցած մի քանի տարիներին ընդհանուր ներդրումների ծավալը եղել է մոտ 2 միլիարդ դոլար, կամ մեր համախառն ներքին արդյունքի մոտ 20 տոկոսը: Այս ցուցանիշը նկատի ունենալով, կարելի է ենթադրել, որ խոսքը տվյալ դեպքում միայն օտարերկրյա ներդրումների մասին է, հակառակ դեպքում վարչապետի հայտարարած 850 միլիոնի ներդրումը կլինի անցած տարվա ներդրումներից 2.5 անգամ քիչ: Բայց խնդիրը սա չէ:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հրապարակած կանխատեսումներում 460 միլիոն ներդրումները հանգեցնելու են մոտ 6 հազար աշխատատեղերի ստեղծմանը: Սա, իհարկե, առաջին հայաքից տպավորիչ թիվ է: Բայց թվերի հիմնական հմայքը բացահայտվում է այն դեպքում, երբ դրանք համեմատում ենք այլ ցուցանիշների հետ: Եվ ահա այդ համեմատությունը բերում է տխուր եզրահանգումների:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ 2016 թվականին Հայաստանում զբաղվածների թիվը կազմել է 1 միլիոն 6 հազար մարդ: 2015 թվականին զբաղվածների թիվը 1 միլիոն 72 հազար էր: Այսինքն, անցած տարվա ընթացքում զբաղվածների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 66 հազարով: Եթե սա ձեւակերպենք այլ կերպ, ապա կստացվի, որ աշխատատեղերի թիվը կրճատվել է 66 հազարով: Ու հիմա ներդրումային ծրագրերի իրականացման շնորհիվ ստեղծվելու է 6 հազար աշխատատեղ: 66 հազար աշխատատեղի կորուստ անցած տարի եւ 6 հազար աշխատատեղ՝ այս տարի: Այսինքն, նշված ներդրումային ծրագրերի շնորհիվ կվերականգնվի անցած տարի կորսված աշխատատեղերի միայն 9 տոկոսը: Համարենք, որ այս տարի կիրականանա վարչապետի կանխատեսումը եւ ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը կլինի ոչ թե 460 միլիոն, այլ 850 միլիոն: Դրա արդյունքում թող ստեղծվի 10-11 հազար աշխատատեղ: Միեւնույն է, դա 6 անգամ ավելի քիչ է քան անցած տարի փակված աշխատատեղերի թիվը: Ընդ որում, մենք հղում ենք անում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած պաշտոնական տվյալներին, իսկ իրականությունը սովորաբար ավելի տխուր է լինում, քան ԱՎԾ-ի նկարած կտավները:

Այլ կերպ ասած, եթե նույնիսկ իրականանան գործող կառավարության եւ դրա ղեկավարի կանխատեսումները ներդրումների վերաբերյալ, մեր երկրի տնտեսության վիճակը շոշափելի փոփոխությունների չի ենթարկվի: Վիճակը շատ ավելի ծանր է եւ շատ ավելի արմատական մոտեցումների անհրաժեշտություն կա, քան հնարավոր է սպասել գործող կառավարությունից:

Թերեւս ակնհայտ է, որ, պատկերավոր ասած, դասական կամ ավանդական բարեփոխումներով իրավիճակը չի շտկվելու: Եթե նույնիսկ կառավարությունը իրականացնի իր իսկ հայտարարած կառուցվածքային բարեփոխումները կամ բարձրացնի կառավարման արդյունավետությունը, ինչը, մեղմ ասած, շատ կասկածելի է, որեւէ էական փոփոխություն մենք չենք ունենալու: Կառավարության հայտարարած բարեփոխումները չեն շոշափում տնտեսության առաջ կանգնած հիմնական խոչընդոտները: Խոսքը տնտեսության կենտրոնացվածության, կամ պարզ ասած՝ մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների մասին է, ստվերային տնտեսության` իրական ստվերի մասին է, կոռուպցիայի, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման մասին է:  Գոնե անցած ընտրությունների ընթացքը, ընտրությունների արդյունքները, իշխանական կուսակցության ցուցակը եւ պատգամավորի ցանկը ցույց տվեց, որ այդ նույն իշխանական կուսակցությունը մեծ, շատ մեծ աղմուկով իրականացնելու է ընդամենը կոսմետիկ փոփոխություններ: Իսկ դրանք չեն բերելու իրավիճակի շտկմանը: Անհրաժեշտ են իրոք արմատական, տեղ տեղ նաեւ վիրահատական բնույթի փոփոխություններ: Իսկ նման ծրագրեր կառավարությունը չունի եւ ունենալ չի կարող: Նույնիսկ տեսականորեն:

Տպել
7544 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ