Ռացիոնալ լուծումների փնտրտուք․ Իռացիոնալ լոլիկապատում

22/04/2017 schedule14:09

Հայ հանրությունը վերջին օրերին ակտիվորեն քննարկում է թուրքական լոլիկի թեման: Գնալով այդ պատմությունը խորանում է ու երբեմն գունավորվում անհավանական գույներով:

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակեց լուսանկարներ, թե ինչպես են մարդիկ ժիգուլի ավտոմեքենայի դռների, բենզինի բաքի եւ «զապաս պակրիշկայի» մեջ հատիկ- հատիկ դասավորված լոլիկը փորձել ներկրել Հայաստան:

Պատմությունը գագաթնակետին հասավ լրատվամիջոցների հրապարակած մի տեղեկության շնորհիվ: Ըստ այդմ, TRT հեռուստաալիքի լրագրողի հարցադրումներին ի պատասխան` գյուղմթերք արտադրող թուրքական ընկերություններից մեկի ղեկավարը նշել էր, որ իրենք արտադրում են երկու տեսակ լոլիկ՝ «Այն մասը, որն արհեստական ճանապարհով է աճեցվում ու թունավոր սրսկումներ է պարունակում, մենք վաճառում ենք ոչ բարեկամ ժողովուրդներին, ինչպիսիք են հայերը, քրդերը: Բնական է, որ մենք չենք կարող վտանգել մեր ապագա սերնդին` նման արտադրանք հրամցնելով»:

Երեկ էլ թուրքական լոլիկին անդրադարձավ ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր. «Հարգելիներս, տեղեկացնում եմ, որ այս տարվա ընթացքում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան: Եթե անգամ շատ հակված ենք հավատալու մեկ թուրք արտադրողի խոսքին, եկեք հաշվի առնենք նաեւ այս հանգամանքը եզրահանգումներ կատարելիս»:

Թուրքական լոլիկի ներկրումը Հայաստան ինքնին զգայուն թեմա է, եւ դա ավելի քան արդարացված է: Սակայն ստեղծված իրավիճակը գնալով դուրս է գալիս ռացիոնալության շրջանակներից: Այն, որ պետք է այնպես անել, որ թուրքական լոլիկ չմտնի Հայաստան, թերեւս ողջունելի մոտեցում է: Թե տնտեսագիտական, եւ թե, պատկերավոր ասած, ազգային հպարտության տեսանկյունից: Աբսուրդ է, որ Հայաստանում հրաշալի լոլիկ է աճում, բայց մենք լոլիկ ենք ներմուծում Թուրքիայից: Ու երբ հարցը դիտարկում ենք այս տեսանկյունից, խնդիրը խիստ ռացիոնալ է: Դա նշանակում է, որ պետք է ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ այլ երկրներից, առավել եւս՝ Թուրքիայից ներկրված լոլիկը որակական ու գնային առումներով լինի ոչ մրցունակ մեր շուկայում ու ոչ մեկի համար ձեռնտու չլինի լոլիկ ներմուծել: Ավելին, պայմանները այնպիսին պետք է լինեն, որ մեր լոլիկը լինի աշխարհի ամենամրցունակը եւ արտահանվի աշխարհով մեկ:

Բայց երբ բանը հասնում է լեգենդներին ու կորչում է ռացիոնալությունը, ապա դա միայն վնասում է գործին: Ինչպե՞ս: Շատ պարզ: Անցած տարի այս օրերին մենք հրապարակեցինք լուսանկար, թե ինչպես է թուրքական լոլիկը իր իսկ տուփերով վաճառվում «Երեւան սիթի»-ում: Պաշտոնապես, սակայն, այդ լոլիկը չպետք է հատած լիներ ՀՀ սահմանը: Այսինքն դա բերվել էր մաքսանենգ ճանապարհով: Բերվել էր ակնհայտորեն ոչ «06»-ի մեջ հատիկ-հատիկ թաքցրած, այլ հսկայական «ֆուռերով»: Իսկ դա նշանակում է, որ կան արտոնյալ գործարարներ, որոնք կարող են մաքսանենգ ճանապարհով հսկայական բեռնատարներով ապրանք ներկրել: Այդ գործարարները դատվե՞լ են, նստած են կալանավայրո՞ւմ: Ոչ: Նրանք հիմա էլ ակտիվորեն զբաղվում են բիզնեսով: Կա՞ն երաշխիքներ, որ նրանք ասենք սխտորի կամ բողկի անվան տակ չեն շարունակում ներկրել լոլիկ: Իհարկե չկան: Միակ բանը որ կարելի է հաստատ պնդել, նրանք հիմա շատ զգույշ են եւ այդ լոլիկը ներկրում են ասենք ինդոնեզականի կամ ճապոնականի անվան տակ, դրանց համապատասխանող տուփերով, ու փաստաթղթերով էլ նրանց մոտ ամեն ինչ կարգին է: Հավատացեք, ծագման երկրի փաստաթուղթ սարքելը մեզ շրջապատող երկրներում այնքան էլ բարդ գործ չէ:

Իսկ այն, որ մեր շուկան շատ գրավիչ է լոլիկ ներկրելու համար, թերեւս անվիճելի է: Մի քանի ցուցանիշ: Ներկայումս լոլիկի գինը վրացական շուկայում մոտ 700 դրամ է: Հայաստանում` կրկնակի թանկ` 1300-ից 1500 դրամ: Մի շաբաթ առաջ գինը հասավ նույնիսկ 2000-2100 դրամի: Մեզ շրջապատող բոլոր երկրներում լոլիկի գինը, մեղմ ասած, ավելի ցածր է: Դատելով մեր արտահանումների վերաբերյալ պաշտոնական տվյալներից, Հայաստանից արտահանվող լոլիկի մաքսային արժեքը ընդամենը 300-350 դրամ է: Ուրեմն ի՞նչ է ստացվում: Մենք 300-350 դրամով մի քանի տասնյակ հազար տոննա լոլիկ ենք արտահանում, բայց ներքին շուկայում վաճառում ենք այն 5 անգամ բարձր գնով: Որտե՞ղ է այստեղ տրամաբանությունը: Հաշվի առնելով արտահանման մասշտաբների էֆեկտը, հարկային դաշտը եւ այլն, արտահանման գնացող լոլիկի մաքսային արժեքը կարող էր ընդամենը 20-25 տոկոսով ավելի բարձր լինել, քան ներքին շուկայում վաճառվող լոլիկի մեծածախ գինը: Իսկ տվյալ դեպքում ունենք գների հինգ անգամյա տարբերություն:

Իհարկե, ներքին արտադրողը, հատկապես լոլիկ արտադրողը պետք է որոշակի առավելություններ ունենա, որոշակիորեն պաշտպանված լինի: Բա ո՞վ պետք է պաշտպանի սպառողին: Անպաշտպան սպառողի վրա ապրիլին 2000 դրամով լոլիկ վաճառելը, այսպես արտահայտվենք, այնքան էլ ազնիվ չէ: Դրան գումարենք այն, որ այդ բարձր գնից ամենաշատը օգտվում է մեծ ծավալներով մաքսանենգ լոլիկ ներկրող արտոնյալ գործարարը, որովհետեւ վերջինս աշխատանք չի թափել դրա աճեցման վրա:

Ու հետո, այսօր Հայաստանից լոլիկ է արտահանվում դեպի Ռուսաստան, որովհետեւ այդ երկիրը պատժամիջոցներ է կիրառում Թուրքիայի դեմ: Բոլորի համար ակնհայտ է, որ դա ժամանակավոր բնույթ ունի: Բա երբ այդ պատժամիջոցները վերացվեն, ու թուրքական լոլիկը կրկին գրավի իր տեղը ՌԴ շուկայում, ի՞նչ են անելու մեր արտադրողները: Մի խոսքով, խնդրի լուծումը բացառապես ռացիոնալ դաշտում պետք է գտնել` պայմաններ ստեղծել մրցունակ լոլիկ արտադրելու համար, որը նորմալ` տրամաբանական գներով կվաճառվի նաեւ մեր ներքին շուկայում ու միաժամանակ տրամաբանական եկամուտներ կապահովի արտադրողներին: Թե չէ մի խելապակաս թուրքի ասածները դնել տնտեսության այդ հեռանկարային ճյուղի զարգացման քաղաքականության հիմքում, թերեւս այնքան էլ ռացիոնալ չէ:

Տպել
3963 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի