Դուխով մտեք այս ծրագրերի տակ․ Կարեն Կարապետյանը դիմել է ֆերմերներին

22/04/2017 schedule16:16

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հանդիպել է ֆերմերային տնտեսությունների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիներն ու իրականացվող ծրագրերը: Տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձևակերպել է ոլորտում առկա բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները, որպեսզի գյուղատնտեսությունը դառնա արդյունավետ ու ժամանակակից:

«Մեր բոլոր ծրագրերն ուղղված են կոոպերացիաների զարգացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղտեխնիկայի խնդրի լուծմանը և ֆերմերային տնտեսությունների զարգացմանը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ֆերմեր լինելը դառնա ձեռնտու, եթե մենք ֆերմերությունը, կոոպերացիան չզարգացնենք՝ մեր գյուղատնտեսությունն ապագա չի ունենա: Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ ամեն ինչ անել, ազդակներ հաղորդել, լծակներ կիրառել, որպեսզի ֆերմերությունը լինի ձեռնտու»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Անդրադարձ է կատարվել այգեգործության և անասնապահության զարգացմանը, գյուղատնտեսության ապահովագրությանը, ցանցային համակարգերի ներդրմանը, հակակարկտային համակարգերի կիրառմանը, գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը, հողագործությամբ զբաղվող գյուղացիների կենսթոշակային ստաժի խնդրին և այլն:

Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության վաղվա օրը ապահովագրությունն է և գյուղնախարարությունը պատրաստվում է իրականացնել պիլոտային ծրագիր: Առաջիկայում ներկայացվելու է նաև բնական աղետներին հակազդելու համակարգային ծրագիրը:

Անդրադառնալով Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպմանը՝ վարչապետն ընդգծել է, որ այդ ուղղությամբ ևս իրականացվելու է պիլոտային ծրագիր: Կարեն Կարապետյանի խոսքով, ծրագիրը կնպաստի բարձրորակ ծառայությունների մատուցմանը, որակական և ինքնարժեքի տեսանկյունից մրցունակ գյուղմթերքի արտադրությանը, միևնույն ժամանակ կապահովի հանրապետությունում առկա գյուղտեխնիկայի վերազինում, ինչպես նաև հնարավորություն կտա ֆերմերին խուսափել տեխնիկայի ձեռքբերմանն ուղղված ներդրումներից: Վարչապետը նշել է, որ կայանների գործունեությունը պետք է կառավարի մասնավորը և ավելացրել.

«Մենք հաշվարկել ենք, թե ամբողջ երկիրը տեխնիկայով ծածկելու համար որքան ներդրում է պետք, որպեսզի ՀՀ կամայական կետում գյուղատնտեսությամբ զբաղվող մարդն օգտվի այս ծառայությունից: Այդ պարագայում ինքնարժեքը կնվազի, ու մեր հաշվարկով, այս բիզնեսը կլինի ծախսափակ: Ինչո՞ւ ենք ցանկանում այս ամենն անել, որպեսզի ոգևորենք, ձեր մեջից դուրս գան այն մարդիկ, որոնք այս բիզնեսից հասկանում են, գաղափարը տան և ներգրավվեն ծրագրում: Մեզ պետք է, որպեսզի կայանների կառավարիչները լինեն ձեր մեջից, որովհետև պետությունը որպես կառավարիչ լավը չէ»:

Անդրադառնալով առանց մշակման մնացած հողատարածքներին, որոնց սեփականատերերը գտնվում են արտերկրում, վարչապետը հանձնարարել է ներկայացնել նախագիծ՝ խնդիրը լուծելու հստակ առաջարկություններով: «Մենք սեփականության իրավունքը մաքսիմալ պետք է հարգենք, բայց եթե սեփականատերն իր պարտավորությունները չի կատարում, ապա պետք է հստակ քայլեր իրականացնենք»:

Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը գույքագրել է յուրաքանչյուր ոլորտի հիվանդությունները, ընդգծել դրանց լուծման ուղղությունները և հավելել, որ բոլոր ոլորտներում և առաջին հերթին գյուղատնտեսությունում ունենք արդյունավետության պակաս:

«Ես իրականում հավատում եմ և համոզված եմ, որ այն ուղղությունը, որը բռնել ենք՝ ճիշտ է, որ այսպես համառորեն գնանք՝ 10 տարի հետո գալու են մեր երկիր մեզնից գյուղատնտեսություն սովորեն: Այս ամենի կրողն ու ակտիվ մասնակիցը պետք է լինեք դուք: Ձեզնից ի՞նչ եմ ակնկալում, դուխով մտեք այս ծրագրերի տակ՝ ինտենսիվ այգի է, կաթիլային համակարգ է և այլն: Մենք պետք է համարձակորեն որակը փոխենք, մենք բացի ձեզնից ուրիշ համախոհներ չունենք»,- շեշտել է վարչապետը և հավելել, որ գյուղնախարարությունն այժմ իրականացնում է նաև գոտիավորում:

«Շատ կարևոր է, որպեսզի հավատանք այն բանին, ինչ անելու ենք: 100 տոկոսով անելու ենք, ուղղակի հեռու մի գնացեք, մի մտեք ձեր տնտեսություններ ու ձեզնով սահմանափակվեք: Մեր թիմը տրամադրված է, բայց գաղափարների գեներացիան դուք պետք է անեք»,- ասել է վարչապետը:

Տպել
3362 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում