Ֆրունզիկի անունով օդանավը երեքշաբթի կիրականացնի՞ Գյումրի-Կրասնոդար չվերթը․ ֆոտոշարք

23/04/2017 schedule18:40

«Տե՜ս, էն սամալյոտը Ֆրունզիգի անունով է, ինչըխ լավն է չէ, «Շիրակ» օդանավակայանում ուղեկցող տարեց աշխատակիցը, ցույց տալով հայկական երկրորդ ավիափոխադրող «Տարոն ավիայի» Մհեր Մկրտչյանի անվան օդանավը, հպարտությամբ շարունակում է,-Կըսեն հեսա Գյումրին զարգընա գը,-Հավատո՞ւմ եք, հարցնում եմ ես,-Ուզում ենք հավատալ»,-պատասխանում է։

Մայրաքաղաք Երեւանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Գյումրի քաղաքի օդանավակայանի տարեց աշխատակցի պես այստեղ շատերն են ուզում հավատալ, որ առաջիկայում այս օդանավակայանն աշխատելու է ծանրաբեռնված ռեժիմով, ունենալու է շատ աշխատատեղեր։

Նրանց սպասումների խորհրդանիշ Ֆրունզիկի՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող օդանավն այս օդանավակայանից առաջին թռիչքը կկատարի եկող շաբաթ՝ ապրիլի  25-ին` Գյումրի-Կրասնոդար-Գյումրի ուղղությամբ։

Այս ոլորտի նոր խաղացող «Տարոն-Ավիա» ավիաընկերության տնօրեն Գառնիկ Պապիկյանն Armtimes.com-ին ասում է, որ շատ լուրջ նպատակներով են եկել։

Արդեն հիսունից ավել աշխատակից ունեն, կարծում են՝ առաջիկայում նրանց թիվը կավելանա։

«Ես գյումրեցի եմ ու ես ուզում եմ այս օդանավակայանն աշխատելիս տեսնել։ Այսպիսով, Գյումրու օդանավակայանը կսկսի շնչել, մենք պլանավորել ենք շաբաթական չորս ռեյս, ինչը շատ-շատ կաշխուժացնի Գյումրին։ Անձնական համոզմունք ունենք, որ արդարացվելու են մեր ներդրումները, մենք լավ գործ ենք անում եւ լավ է լինելու ամեն բան»,-ասում է Պապիկյանը՝ հավելելով, որ ավիատոմսերի գները համեմատել են այլ, այդ թվում նաեւ Վրաստանի ավիաընկերությունների առաջարկող գների հետ ու կարծում են, որ նորմալ, հարմար գներ են։

«Տարոն ավիան» առաջիկայում կունենա չվերթներ նաեւ դեպի Դոնի Ռոստով, Սամարա ուղղություններով, պլանավորում են նաեւ հունիսին ունենալ Սոչի եւ Մոսկվա ուղղություններով։ Չվերթները իրականացվելու են Boeing 737-500 օդանավերով:

Այս պահին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից չվերթներ իրականացնում են երկու ավիաընկերություններ` տեղական «Armenia»–ն եւ ռուսական լոուքոսթեր «Պոբեդան»:

Օդանավակայանից Գյումրի տանող ճանապարհին տաքսու վարորդից հետաքրքրվում եմ, թե ինչպես է վերաբերում օդանավակայանի զարգացմանը։

«Է շատ լավ է, մի Երևանի աերոպորտ տանելու գործ էինք ունենում, էդ էլ էլ չի լինի, ստիպված մենք էլ վեշերներս կհավաքենք ու էդ աերոպորտով կգնանք ուրիշ տեղ գործ գտնելու,- կես կատակ, կես լուրջ պատասխանում է վարորդն ու շարունակում,-չէ, իսկապես, հասկընանք գը, որ աեորոպորտը շատ լավ բան է, բայց երբ դրա կողքին աշխատատեղ ապահովող մի քանի խոշոր ձեռնարկություն չես բացում, ստացվում է, որ մարդկանց ձեռը ձրի տոմս ես տալիս, ասում ես գնացեք ուրիշ երկիր՝ ձեր գլուխը պահեք»։

Վարորդի մտահոգությունն ինչ որ չափով արդարացված է։ Շիրակի մարզն արտագաղթի ցուցանիշով Հանրապետությունում առաջիններից է, հիմնականում արտագաղթում են Ռուսաստանի դաշնություն։ Սակայն, Պապիկյանի կարծիքով այն մտավախությունը, թե օդանավակայանի, տոմսերի սակագնի հասանելիությունը կարող են խթանել արտագաղթին, արդարացված չէ։ Նա նշում է, որ ուսումնասիրել ու պարզել են, որ մեկնողների ու եկողների թիվը միշտ համընկնում է։ Բացի այդ, սա նոր աշխատատեղեր է ապահովելու, թե որքա՞ն աշխատավարձով, Պապիկյանը չնշեց։

Տնտեսական մեկնաբան Ռուբեն Գրձելյանը նույնպես կարեւորում է Գյումրու օդանավակայանի գործունեության ակտիվացմանն ուղղված ծրագրերը։

«Տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ ունի ընդամենը մեկ ակտիվ օդանավակայան, այդ առումով եւս շատ կարեւոր է Գյումրու օդանավակայանի աշխատանքները։ Այն ռազմավարական նշանակություն ունի»,-Armtimes.com-ին ասում է Գրձելյանը՝ նշելով, որ «Շիրակ» օդանավակայանի թիրախը պետք է լինի նաեւ Ջավախքը, ուստի պետք է հարմարեցվեն ենթակառուցվածքները, որպեսզի Ջավախքի բնակչությունն էլ ձգտի օգտվել հենց այս օդանավակայանից։

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ իր ցուցանիշներով երկրորդն է Հայաստանում: Ներկայիս գործող օդանավակայանի շենքն ու վազքուղին շահագործման են հանձնվել 1982 թ.: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել եւ ասֆալտապատվել է թռիչքուղին, նույն թվականին ՀՀ Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Շիրակ» օդանավակայանին շնորհել է ԻԿԱՕ-ի Առաջին կարգախմբի օդանավակայանի կարգավիճակ:

Օդանավակայանն անցյալ տարի մի քանի ամսով փակվել էր, նշվում էր, որ այն վերանորոգվում է, որից հետո դառնալու է ռուսական ռազմական օդանավակայան, սակայն շրջանառվող լուրերն իրականություն չդարձան եւ արդեն անցյալ տարվա վերջից որոշվեց ակտիվացնել այս օդանավակայանը։

Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանն Armtimes.com-ին ասում է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնարկել էր մի շարք քայլեր, մասնավորապես, 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մեկնող ուղեւորներից ելքի 10.000 դրամ տուրքը չի գանձվում, 2017 թ. հունվարի 1-ից Աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերեւութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար:

«Սրանք այն քայլերն են, որոնք օդանավակայնն առավել գրավիչ են դարձնում: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն 2017 թվականին նախատեսում է իրականացնել շուրջ 3 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման նպատակով: Կատարվում են ամենօրյա հետեւողական աշխատանքներ, եւ ժամանակից առաջ չընկելով՝ սպասենք արդյունքներին: «Շիրակ» օդանավակայանի ակտիվացումը, բնականաբար, աշխուժություն կմտցնի հյուսիսային հատվածում՝ նպաստելով տարածաշրջանում տնտեսության ու զբոսաշրջության ակտիվացմանը»,-ասում  է Հովհաննիսյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը վստահ է՝ այս ոլորտի ներդրումներն արդարացված են։

«Ակնկալիքները մեծ են եւ իրատեսական, ցանկացած զբոսաշրջային երկրի, քաղաքի զարգացման համար՝ ի թիվս այլ գործոնների, կարեւոր նշանակություն ունի նաեւ դրա հասանելիությունը  թե՛ միջազգային, թե՛ ներքին շուկային։ Օդանավակայանը հասանելիություն է ապահովում թե՛ ամբողջ Հայաստանին եւ թե՛ հենց մասնավորապես Գյումրիին։ Բացի այդ, այս օդանավակայանը շատ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման մեջ ներգրավման հարցում։ «Պոբեդա» ավիաընկերության չվերթները մեծ նշանակություն են ունենում,․ Ռուսաստանից արդեն զբոսաշրջային հոսքեր կան, Հայաստանը կարող է լինել կենտրոնական նշանակություն ունեցող գործոն Հայաստան-Վրաստան զբոսաշրջային ուղղության ստեղծման ու իրացման առումով։ Այստեղ արդեն Հայաստանն է սկսում դոմինանտ նշանակություն ունենալ, ինչը շատ կարեւոր է»,-կարծում է Ապրեսյանը։

Տպել
5247 դիտում

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ