Խտրականության դեմ պայքարը կնվազեցնի ցեղասպանությունների վտանգը․ Լուսինե Ղազարյան

24/04/2017 schedule13:04

Ըստ ցեղասպանության միջազգային բնորոշումների՝ ցեղասպանությանը նպաստող գործոնների մեջ հիմնարար դեր ունեն խտրականության դրսևորումները։

Այս հարցի շուրջ խոսել ենք Հայաստանում 2015֊-ին ձևավորված Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի իրավաբանների թիմի համակարգող, իրավաբան Լուսինե Ղազարյանի հետ։

Արդյո՞ք Հայոց Ցեղասպանությունը խտրականության դրսևորման հետևանք է:

Առաջին հերթին անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է խտրականությունը: Այն տարբերակման, բացառման, սահմանափակման կամ նախապատվության դրսևորում է, որը նպատակ է հետապնդում կամ հանգեցնում է անձի համար նվազ բարենպաստ իրավիճակի ստեղծմանը` կախված անձի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, հաշմանդամությունից, ինչպես նաև անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948թ ՄԱԿ-ի. կոնվենցիան, որը ցեղասպանությունը ամրագրող առաջին իրավական փաստաթուղթն է, սահմանում է, որ ցեղասպանությունը հետևյալ գործողություններից ցանկացածն է՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղային կամ կրոնական որեւէ խմբի՝ որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. ա) այդ խմբի անդամների սպանությունը, բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, գ) որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, ե) երեխաների խմբի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։

Իր էությամբ ցեղասպանությունը խտրական հանցագործություն է, քանի որ պարունակում է հատուկ սուբյեկտիվ տարր (mens rea), որն այս դեպքում որոշակի հատկանիշներով առանձնացող մարդկանց խումբն է՝ ռասայական, էթնիկ, կրոնական, ազգային և այլն:

Հայոց ցեղասպանության հանցագործությունը նույնպես պարունակում է հատուկ սուբյեկտիվ տարր, քանի որ ուղղված է եղել կոնկրետ հայ էթնոսի ինքնության և դավանանքի դեմ:

Ուստի կարող ենք ասել, որ Հայոց ցեղասպանությունը նույնպես խտրականության, մասնավորապես ռասիզմի էլեմենտներ ի սկզբանե պարունակում է:

Այլ ցեղասպանությունների հիմքում կա՞ խտրականություն։

Ցեղասպանություն բառն ինքնին (լատիներեն՝ genus-ցեղ և caedo-սպանել) հուշում է, որ այն նպատակաուղղված հանցագործություն է և ուղղված է հենց որոշակի հատկանիշներով առանձնացող մարդկանց խմբի դեմ:  Դրա մեկ այլ օրինակ է, թերևս, 21-րդ դարում Դարֆուրում (Սուդանի Ժողովրդական Հանրապետություն) էթնոքաղաքական հակամարտության պատճառով աֆրիկացի նստակյաց բնակչության կոտորածը արաբալեզու քոչվորների կողմից, ինչպես նաև Կամբոջայի, Ռուանդայի, Բոսնիայի ցեղասպանությունները:

Որպես խտրականության ամենածայրահեղ դրսևորման հետևանքները կրած ժողովուրդ, արդյո՞ք գիտակցում կա խտրականության բացառման ու տարբեր խմբերի թիրախավորման վտանգավոր լինելու:

Կարծում եմ հայ հասարակությունը ցեղասպանության երևույթը խտրականության դրսևորման հետ գրեթե չի կապում:

Մենք իրոք դեռևս մի փուլում ենք, երբ փորձում ենք հասկանալ արդյոք խտրականության դեմ պայքարը լավ է, թե վատ, մեզ համար սահմանում ենք խտրականության ընդունելի և անընդունելի տարբերակներ, ընդունելի և անընդունելի մարդկանց խմբեր և համայնքներ՝ առանց գիտակցելու, որ ցեղասպանությունները և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները շատ դեպքերում հենց արդյունք են խտրական քաղաքականությունների, օրենքների և պրակտիկայի:

Խտրականության դեմ պայքարը համամարդկային պայքար է՝ անկախ էթնիկ ծագումից, կրոնից, լեզվից, սեռական կողմնորոշումից կամ հաշմանդամությունից, և հայ հասարակությունը պետք է առաջատար դերակատարություն ունենա խտրականության, ատելության և անհանդուրժողականության դեմ համընդհանուր պայքարի գործում՝ թե ազգային և տարածաշրջանային, և թե միջազգային հարթակներում:

Փաստորեն ցեղասպանություններն իրենց հիմքում ունեն «ուրիշներին» թիրախավորելու, տարանջատելու և նրանց նկատմամբ ատելություն սերմանելու գործոնները: Այս պարագայում, ըստ Ձեզ, որո՞նք են հակազդեցության այն մեխանիզմները, որոնց կիրառումը կարող է նպաստել նման ոճրագործությունների կանխարգելմանը:

Դեռևս «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948թ ՄԱԿ-ի Կոնվենցիայի ընդունմամբ Ցեղասպանությունների կանխարգելման հատուկ խորհրդականի գրասենյակը, ինչպես նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն նույնականացրել են մի շարք կատեգորիաների գործոններ՝ սահմանելու արդյո՞ք նշված իրավիճակում կարող է լինել ցեղասպանության կամ այլ զանգվածային ոչնչացումների իրականացման վտանգ և համապատասխանաբար սահմանել է այն գործոնները, որոնց կարող են նպաստել դրանց իրականացմանը՝ նման գործոնների շարքին դասելով, ի թիվս այլ կատեգորիաների գործոնների, հասարակության մեջ խոցելի խմբերի նկատմամբ խտրականության համակարգային դրսևորումները, թիրախավորված խմբերի դեմ իրականացվող հանցագործությունները և դրան հետևող անպատժելիությունը, ինչպես նաև խտրականություն սերմանող օրենքների և պրակտիկայի կիրառությունը:

Այսինքն, պետության կողմից խտրականության և ատելության դրսևորումների դեմ արդյունավետ պայքարը՝ հավասարության իրավունքի ապահովման քաղաքականությունների սահմանման, իրավական մեխանիզմների ներդրման, ինչպես նաև հասարակության մեջ ընդհանուր հանդուրժողականության սերմանման միջոցներով կարող է նվազեցնել ցեղասպանությունների իրականացման վտանգը:

Տպել
4617 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում