Ո՞ր երկրներն են ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը. ցանկ

24/04/2017 schedule16:10

Քարտեզի վրա ընդգծված են այն պետությունները, որոնք Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջումը ճանաչել են որպես ցեղասպանություն․ բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է։

Այսօր ամբողջ աշխարհի հայությունը հիշատակում է 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 102 տարի առաջ տեղի ունեցած այդ ոճիրը բազմաթիվ երկրներ են ճանաչել ու դատապարտել: Ստորեւ ներկայացնում ենք ցեղասպանությունը ճանաչած երկրների եւ կազմակերպությունների ցանկը.

1965 թվական - Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը:

1982 թվական- Կիպրոսի խորհրդարանը ճանաչել է ցեղասպանությունը:

1995 թվական- Ռուսաստանի Դուման ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը համարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

1996 թվական – Կանադան ճանաչեց ցեղասպանությունը: 

1997 թվական - Լիբանանի Ազգային ժողովը ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց ու քննադատեց Հայոց ցեղասպանությունը։

1998 թվական - Բելգիայի սենատը Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։

1998 թվական - Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

1999 թվական - Հունաստան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

2000 թվական - Իտալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

2000 թվական - Վատիկանը՝ ի դեմս Հռոմի պապ Յոհան Պավել II-ի, ճանաչեց ու քննադատեց ցեղասպանությունը։

2003 թվական - Շվեյցարիա:

2004 թվական - Արգենտինայի սենատը դեկլարացիայով հայտարարեց հայ համայնքի հետ 1915թ. ցեղասպանության վերաբերյալ սոլիդարության մասին։

2004 թվական - Սլովակիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

2004 թվական - Նիդերլանդների ներկայացուցչական պալատը ճանաչեց ցեղասպանությունը։

2005 թվական - Վենեսուելայի խորհրդարան։

 2005 թվական - Լեհաստանի խորհրդարան:

2005 թվական - Ցեղասպանությունը քննադատող ռեզոլյուցիա ընդունեց Լիտվան:

2007 թվական - ցեղասպանությունը քննադատող որոշում ընդունեց Չիլիի սենատը։

2010 թվական – Շվեդիա:

2014 թվական - Բոլիվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

2015 թվական - Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց ու քննադատեց ցեղասպանության փաստը։

 2015 թվական - Լյուքսեմբուրգի խորհրդարանը ռեզոլյուցիա ընդունեց՝ ճանաչելով հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը։

2015 թվական - Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց Բրազիլիայի կողմից։

2015 թվական - Պարագվայի սենատը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը:

 2016 թվական - Գերմանիայի Բունդեսթագը ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը մասնակիորեն ճանաչած պետություններից են Ավստրալիան, Արգենտինան, Կանադան, Շվեյցարիան, Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ն (ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը  ընդունել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը)։

Հայոց ցեղասպանությունը ճանաչված ու քննադատված է նաեւ որոշ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից՝ Եվրոպական խորհրդարան, Եվրոպայի խորհուրդ,  ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ եւ այլն։

Տպել
17704 դիտում

Արագած լեռան վրա արջի հարձակումից տուժած Լեհաստանի քաղաքացին մահացել է

Վարչապետն ընտանիքի հետ ներկա է գտնվել Սեւանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնի բացմանը (լուսանկարներ)

Փաշինյանն ընդդեմ նախկինների. հաշիվն այսօր 10:3 է՝ հօգուտ Փաշինյանի․ Կարեն Անդրեասյան

ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Երեւանում Ջերմուկի բնակիչների հետ համատեղ քայլերթ է իրականացվելու՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման

Թրամփը հայտնել է, որ ամերիկացի ուժայինները ոչնչացրել են «Ալ-Քաիդայի» հիմնադիր Բեն Լադենի որդուն

Սփյուռքի գլխավոր հանձնակատարը հանդիպել է «Էրմիտաժ» թանգարանի տնօրենի հետ

«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել է արջի հարձակման

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին

Հենրիկ Նավասարդյանն ազատվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի պաշտոնից

Մեր ժառանգությունը չի ճանաչում ժամանակային սահմաններ. ՀՀ ԱԳ նախարար

Նախարարությունը մշակել է ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցող որոշման նախագիծ

Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դիդյե Ռեյնդերսը կասկածվում է կոռուպցիայի համար

Սեւանի զարգացման հետաքրքիր եւ լուրջ նախագծեր կան. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Eco fish fest-ին՝ ձկան փառատոնին

Իջեւանում նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Շուշիում «Օպել»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխայի

Ի՞նչ պետք է իմանա ֆիզիկական անձը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս (տեսանյութ)

Անցնող շաբաթ ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց

Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա․ բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության