Երևան
9 °C
«Նման զորավարժությունների մասին հայտարարել ապրիլի 24-ին՝ սա ինչ-որ ձեւով պատգամ է, մեսիջ է, որ իրենք ոչ միայն չեն զղջում, այլեւ արդարացնում են իրենց անմարդկային գործողությունները, մի ողջ ժողովրդի ոչնչացումը»,- անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարությանը, թե մայիսի 1-ից 5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այս մասին մեզ հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նրա համոզմամբ՝ սա եւս մեկ անգամ ցույց է տալիս այդ երկու ահաբեկիչ եղբայրների միասնական մոտեցումը հայոց պետականությանը: «Պատահական չէ ընտրված հենց այս օրը. սա, փաստորեն, Թուրքիայի կողմից ժխտողականության ամենավատ դրսեւորումն է»,- հավելեց Բաբայանը:
Մեր դիտարկմանը, թե այդպիսի զորավարժություններ անցկացվել էին նաեւ ապրիլյան պատերազմից առաջ, սա արդյո՞ք չի նշանակում, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտ կա նախապատերազմական տրամադրություն՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց.
«Մենք գիտենք, որ Թուրքիան միշտ էլ սատարում էր Ադրբեջանին, եւ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջան էին եկել ԴԱԻՇ-ի, Իսլամական պետության գրոհայինները, թուրք զինվորականներ, այլ ահաբեկչական խմբեր («Գորշ գայլեր» եւ այլն): Բայց բացահայտ ձեւով պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի պարզապես երրորդ համաշխարհային պատերազմ: Նույն Թուրքիայի դաշնակիցները, նույն ԱՄՆ-ն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, ինչպես նաեւ այլ բարեկամ երկրները թույլ չեն տա այդպիսի քաղաքականություն: Բնական է՝ սա կլինի հարված Ռուսաստանի դաշնությանը, որը նույնպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, մեր բարեկամ երկիր: Սա կլինի մարտահրավեր Իրանին, քաղաքակիրթ աշխարհին: Այս զորավարժությունները մարտահրավեր են, բայց դիմել բացահայտ գործողությունների՝ դրա հավանականությունը քիչ է»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակը այս համատեքստում անդրադարձավ նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի կողմից օրերս արված կոչին, թե պետք է պատրաստ լինել ակտիվ ռազմական գործողությունների.
«Սա ահաբեկչության հերթական դրսեւորումն է եւ ցույց է տալիս, որ Ադրբեջանը իրոք ցեղասպան պետություն է: Մենք բոլորս գիտենք այդ մասին: Այսպիսի հայտարարությունները պետք է առաջին հերթին ահազանգ լինեն միջազգային հանրությանը, որ նման կոչերով, նման աննորմալ պահվածքով Ադրբեջանը լուրջ վտանգ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Դա չի նշանակում, որ այսպիսի հայտարարությունները, կոչերը, կենացները մեզ վրա ազդեցություն են գործում: Մեր բանակը կանգնած է եւ միշտ էլ զգոն է՝ ցանկացած հարձակում, ցանկացած պրովոկացիոն գործողություն կասեցնելու եւ կասեցնելու է»,- ընդգծեց Բաբայանը:
Վրաերթի հետևանքով մահացել է 34-ամյա կին
Հայաստանն ու ԱՄԷ–ն կհամագործակցեն կիբեռանվտանգության ոլորտում. ստորագրվել է փաստաթուղթ
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը
Հրատապ անհրաժեշտություն կա վերսկսել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները Գազա. ԱՀԿ
Աշխարհի ցանկացած կետում միջազգային իրավունքի խախտումը պետք է դատապարտվի. ԱԳՆ-ն ամփոփել է ԵԱՀԿ նախարարական համաժողովը
Հրդեհ Ձորաղբյուրի տներից մեկի տանիքում
Հայաստանի և Կիպրոսի նախագահները մտքեր են փոխանակել ռեզիդենտ դեսպանությունների բացման հնարավորությունների մասին
752 մլն դրամ՝ նոր կրթօջախի համար. վարչապետն այցելել է Ջրառատի նորակառույց միջնակարգ դպրոց (լուսանկարներ)
Ավտոբուսում դրամապանակ գողացած երիտասարդները ձերբակալվել են
Շուրջ 50 մլն դրամ պետական ներդրումով լուծվել է Ուջանի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցի ջեռուցման խնդիրը
Երևանում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած երիտասարդը 1 շաբաթ անց հիվանդանոցում մահացել է
Խոշոր ավտովթար Աբովյանում. կա 7 վիրավոր
Ինչու է սպանվել Աքորիի 50-ամյա բնակիչը. գործը մտնում է դատական փուլ
Առաջիկա օրերը կլինեն տաք ու արևոտ. շաբաթվա կեսին ՀՀ մեծ մասում սպասվում է անձրև
Բեռնատարը մոտ 10 մետրից գլորվել է ձորը․ վարորդը ծանր վիճակում հոսպիտալացվել է
Հռոմի պապն առաջարկել է պատերազմների ռազմական ծախսերը ուղղել սովի դեմ պայքարի հիմնադրամին
Դուբայում հանդիպում են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի նախագահները
Սոնա Մնացականյանին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունն ավարտական փուլում է
Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել
«Դիլիջան ազգային պարկ»-ում երեկվանից բռնկված հրդեհը մարվել է. ինչ վնասներ է հասցրել կրակը
Ռուսաստանը օրինագիծ է պատրաստում երկիր ժամանող օտարերկրացիների մատնահետքերի պարտադիր ստացման վերաբերյալ
Լոռիում 93-ամա կնոջ սպանությունը բացահայտվել է. ձերբակալվել է համագյուղացին, ով հափշտակել է նրա հեռախոսները
Վրաերթ Արարատի մարզում. հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
ՀՀ շախմատի հավաքականի գրեթե ողջ կազմը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակի 100-յակում է
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել «ՄԱՊ» ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը
ՀՀ պատվիրակությունը Հաագայում ընդգծել է քիմիական ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր կարևորությունը
Հայասաթ-1ը կարևոր քայլ է Հայաստանում արբանյակաշինության զարգացման գործում. Հակոբ Արշակյան
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Լարսը բաց է
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին
Գյումրիի ռեստորաններից մեկի մոտ հրդեհվել է ավտոմեքենա
«Հայասաթ-1»-ն արդեն անջատվել է hրթիռից ու դուրս եկել ուղեծիր․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա
Դեկտեմբերին տեղումները կլինեն ձյա՞ն, թե՞ անձրևի տեսքով, Ամանորին սպասե՞լ տեղումների. մանրամասնում է Սուրենյանը
Falcon-9 հրթիռի մեկնարկը կայացավ. Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ի տիեզերք արձակման պատմական պահը
«Գյումրի» ԲԿ-ում անձը չպարզված տղամարդ է մահացել. ներկայացվել է արտաքին նկարագիրը
Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում (տեսանյութ)
Լսողական խնդիրներ ունեցող երեխաներն առաջին անգամ զգացել են երաժշտության ռիթմը (տեսանյութ)
2025-ից հարկային մարմինը կստանա տեղեկություն ՀՀ ռեզիդենտի՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպությունների հաշիվների մասին
Ծրագրում ներգրավվածությունը շատ կարևոր է. ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենին
Տիեզերք է արձակվում Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը
Թուրքիան այս պահին պլանավորում է կյանքի կոչել «Զարգացման ճանապարհ»-ը. Էրդողանը ներդրումներ է փնտրում Ծոցի երկրներում
© 2023 Հայկական ժամանակ