Կարկառուն վրացահայերն այս տարի չմասնակցեցին Թուրքիայի դեսպանատան մոտ կազմակերպված ցույցին

25/04/2017 schedule16:49

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ անցկացվեց Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: Ապրիլի 23-ին, մեկ տարվա ընդմիջումից հետո, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը Թբիլիսիում Ջահերով երթ իրականացրեց: Երթը սկիզբ առավ Թբիլիսիի Վակե թաղամասի Հաղթանակի զբոսայգուց, ապա անցավ կենտրոնական Ճավճավաձե պողոտայով մինչև Թուրքիայի դեսպանատուն: 

Դեսպանատան հարակից տարածքում, երթի մասնակիցները փոքր հանրահավաք անցկացրեցին, որի ընթացքում ելույթներ հնչեցին հայերեն և վրացերեն լեզուներով: Ցուցարարները Թուրքիայից պահանջեցին ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Ջահերով երթի անվտանգությունն էին ապահովում տասնյակ ոստիկաններ, ներկա էին նաև Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ:  

Ապրիլի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպանության, Վիրահայոց թեմի և Թբիլիսիում գործող մի շարք հայկական կազմակերպությունների նախաձեռնությամբ, մայրաքաղաքի նորակառույց Բիլթմոր հյուրանոցում տեղի ունեցավ ևս մեկ միջոցառում: Վրաստանի խորհրդարանի անդամներից և պետական պաշտոնյաներից զատ, միջոցառմանը ներկա էին Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Իսրայելը, Գերմանիան, Հոլանդիան և Վատիկանը ներկայացված էին դեսպանների մակարդակով, ԱՄՆ-ի դեսպանությունից միջոցառմանը մասնակցում էին դեսպանության երկու դիվանագետներ: Դահլիճում էր նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը: 

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Վրաստանի խորհրդարանի` Թբիլիսիի հայաշատ Իսանի թաղամասից մեծամասնական պատգամավոր, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Դավիթ Ճիճինաձեն, ու 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակեց: 

«1915 թվականի ողբերգական իրադարձությունները համաշխարհային պատերազմից հետո ամենաարյունալի իրադարձությունն էր: Այն ժամանակ չկար «ցեղասպանություն» եզրը, սակայն այսօր կասեմ իմ` գուցե սուբյեկտիվ կարծիքը. «Սա ցեղասպանություն էր»,- հայտարարեց  Ճիճինաձեն:  

Վրաստանի խորհրդարանի 3 հայազգի պատգամավորներից դահլիճում ներկա էր միայն «Վրացական երազանք»-ի համամասնական ցուցակով ընտրված Ռուսլան Պողոսյանը: Նրա խոսքերով, չնայած այն իրողությանը, որ այս տարի Խորհրդարանի նիստերի ընթացքում չի բարձրացվել ցեղասպանության ճանաչման հարցը, այն քննարկվում է նիստերի դահլիճից դուրս:  

Միևնույն օրը` ապրիլի 23-ին Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կրթամշակույթային կենտրոնում տեղի ունեցավ Իվ Տերնինի «Հայեր, մի ցեղասպանության պատմություն» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը: 1977 թվականին լույս տեսած գիրքը ռուսերեն է թարգմանել Ալեքսանդր Քալանթարովը: 

«2015-ին տեղեկացա այս գրքի գոյության մասին, ֆրանսիացի ծանոթներիս խնդրեցի փոստով ուղարկել այն, պարզվեց, որ փոստում չեն ընդունել: Չեմ կարող հասկանալ, միթե՞ ֆրանսիացիները վախենում են մուսուլմաններից: Ինչևէ, գիրքը հասավ ինձ և շատ կարևոր է, որ այն գոյություն ունի նաև ռուսերեն լեզվով»,- հայտարարեց Քալանթարովը: 

Հաջորդ օրը` ապրիլի 24-ին, Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա: Ցուցարարները Թուրքիայից պահանջում էին ընդունել պատմական իրողությունը` հայերի ցեղասպանությունը: Ցույցին, որը հիմնականում հայերեն լեզվով էր, ներկա էին մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս տարի` ցույցի նախօրեին, Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ծառայությունը հանրահավաքը կազմակերպող կազմակերպությանը հաղորդագրություն է ուղարկել, որի համաձայն, Թբիլիսիի տրանսպորտային ծառայությունը «նպատակահարմար չի համարում» ցույց անցկացնել նշված վայրում` պատճառաբանելով ճանապարհային երթևեկության ենթադրյալ խափանումը: 

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ն այս նամակը չի ընդունել որպես արգելք: Վրաստանի Սահմանադրության համաձայն` ցույց անցկացնելու իրավունք ունեն բոլորը, եթե ցույցը պետության դեմ չէ: Ցույցը անցկացնելու համար թույլտվություն պետք չէ, միայն պարտադիր է տեղական իշխանություններին տեղեկացնել, որպեսզի չհամընկնի այլ միջոցառումների հետ: Մունիցիպալիտետը իր հերթին պարտավոր է նպաստել ցույցի անցկացմանը, և ցույցի անցկացման վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում պարտավոր չէ պատասխանել: Պատասխան լինում է միայն այն դեպքում, երբ նշված վայրում ծրագրվում է մեկ այլ միջոցառում: Քաղաքապետարանը պատասխան է ուղարկում, որովհետև ցույցի անցկացման նոր տարածքներ է առաջարկելու: 

Նշենք, որ նախորդ տարիներին ցույցին մասնակցում և ելույթ էին ունենում համայնքային գրեթե բոլոր կազմակերպությունների ղեկավարները, այս անգամ ներկա չէին նրանցից շատերը, ինչպես օրինակ Թբիլիսիի հայկական պետական թատրոնի տնօրինությունը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրդը, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, հայաշատ Իսանի թաղամասին մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն և այլոք:

Նորայր Գասպարյան, Թբիլիսի

Տպել
3062 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին