Նամաստե պարոնայք. Ռամը ձեզ օգնական

Հայ-հնդկական հարաբերությունները, կարելի է ասել, միշտ էլ ջերմ են եղել: Ոչ մի լուրջ աշխարհաքաղաքական կնճիռ մեր երկրների միջեւ չկա: Հայ հանրության մի ստվար հատվածի համար էլ Հնդկաստանի մասին պատկերացումները ձեւավորված են հնդկական ֆիլմերից ու վերջին մի քանի ամիսներին մեր մի քանի հեռուստաալիքների եթերը գրաված սերիալներից:

Այս օրերին էլ պաշտոնական այցով Հայաստանում է Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: «Այսօր ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Քննարկել ենք մեր երկրների միջեւ տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ թիրախավորելով երկու հիմնական բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում եւ գյուղատնտեսություն, միաժամանակ, անհրաժեշտ համարելով շարունակել համագործակցությունը մյուս բոլոր` ներուժ ունեցող ոլորտներում: Մեր երկու երկրների կառավարությունների միջեւ ստորագրվել են նաեւ համագործակցության մի շարք փաստաթղթեր»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Հնդկաստանը մեծ երկիր է` շատ մեծ: Բնակչության թվով երկրորդն է Չինաստանից հետո, մոտ 1.3 միլիարդ: Տնտեսության չափով կամ համախառն ներքին արդյունքով 7-րդն է աշխարհում: Բայց ինչպիսի՞ն է Հնդկաստանի մասնակցությունը մեր տնտեսության մեջ: Եթե մեկ բառով բնութագրելու լինենք, ապա` չնչին: Անցած 25 տարիներին Հնդկաստանից, որը բնակչությամբ երկրորդն է աշխարհում, իսկ ՀՆԱ-ով` 7-րդը, մեր տնտեսության մեջ իրականացվել է 47 միլիոն դրամի ներդրում: Այսօրվա փոխարժեքով` 100 հազար դոլարի: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Կուբայից մեր տնտեսության մեջ իրականացվել է 1.7 միլիարդ դրամի ներդրում, Լիբերիայից` 265 միլիոն դրամի, Նիգերիայից` 20 միլիոն դրամի:     

Արտահանումն էլ Հայաստանից Հնդկաստան չնչին է` ընդամենը 1.7 միլիոն դոլարի: Հնդկաստանից ներմուծումը Հայաստան անցած տարվա տվյալներով կազմել է 81 միլիոն դոլար: Այդ երկրից մենք հիմնականում ներմուծում ենք ծխախոտի հումք, գոմեշի սառեցված միս, դեղեր, թանկարժեք քարեր եւ այլն: Հայ-հնդկական առեւտրի ծավալներն այնքան փոքր են, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը իր զեկույցներում Հնդկաստանը չի ներկայացնում առանձին տողով:

Եվ ուրեմն, ինչ ակնկալիքներ կարող են լինել այսուհետ: «Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ԵՄ հետ GSP+ առեւտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ»,- հնդկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետը: Այսինքն, Հայաստանը հնդկական ներդրումներ է ակնկալում Հայաստանում: Մի ուշագրավ ցուցանիշ: Հնդկաստանը, ունենալով այդպիսի մասշտաբներ, իրականում երկու անգամ աղքատ է Հայաստանից: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը Հնդկաստանում 1700 դոլար է, Հայաստանում` մոտ 3500 դոլար: Այլ կերպ ասած, ավելի ճիշտ կլիներ, եթե հնդիկները ակնկալեին ներդրումներ Հայաստանից: Ինչ վերաբերում է Հայաստանի առավելությանը եւ գրավչությանը որպես ԵՏՄ անդամ, ապա Հնդկաստանը ներկայումս բանակցում է ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիր մշակելու ուղղությամբ:

«Մենք մեծ ուշադրությամբ կդիտարկենք եւ կօժանդակենք, որպեսզի ավելի լայն դաշտում Հնդկաստանն ու Հայաստանը բացահայտեն համագործակցության նոր հնարավորություններ»,- այդ հանդիպման ժամանակ ասել է Հնդկաստանի փոխնախագահը: Չնայած ստանդարտ, ըստ էության ոչինչ չասող այս հայտարարություններին, կարելի է ասել, որ մեր երկու երկրները իրոք համագործակցությունը խորացնելու ուղիներ են փնտրում, պոտենցիալ են տեսնում: Սակայն հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ գտնում ենք մի այսպիսի արտահայտություն. «Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարեւորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաեւ Հնդկաստանը եւ ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ եւ եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ եւ մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ»:

Ամբողջ խնդիրն այն է, որ այս նույն ծրագրի շրջանակներում մեր մրցակիցը Ադրբեջանն է, որը զուտ տեխնիկական եւ տնտեսական չափանիշներով ավելի գրավիչ է: Այդ միջանցքի համար հարմար ավտոճանապարհը, որը կապում է Իրանը Վրաստանի նավահանգիստների եւ Ռուսաստանի հետ, արդեն կա: Նույն երթուղիով երկաթգծի շինարարության ուղղությամբ Ադրբեջանն ու Իրանը ունեն պայմանավորվածություններ: Համենայնդեպս, Իրանը Ադրբեջանին կապող երկաթուղու Կազվին-Ռեշտ Աստարա հատվածի շինարարության հեռանկարները ավելի հստակ են, քան Իրան-Հայաստան երկաթուղունը: Այսինքն, մենք Հնդկաստանին առաջարկում ենք մի բան, որ ուրիշներն էլ են առաջարկում, ընդ որում, ուրիշների առաջարկը ավելի ընդունելի է: Եթե մեր բոլոր առաջարկներն են այսպիսին, ապա կարելի է արձանագրել, որ Հնդկաստանի փոխնախագահի այցը Հայաստան ընդամենը արարողակարգային է եւ տնտեսական ակնկալիքներ ունենալ պետք չէ: Ինչպես կասեին հնդկական սերիալների հերոսները` Նամաստե պարոնայք, Ռամը ձեզ օգնական:

Տպել
5717 դիտում

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն