Չեխիան դարձավ աշխարհի 26-րդ պետությունը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը

26/04/2017 schedule01:10

Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:Կեսգիշերին մոտ այս մասին Թվիթերում գրառում արեց ՀՀ ԱԳ նախարարութան մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Բանաձեւում ասվում է. «Չեխիայի խորհդարանի Պատգամավորների պալատը դատապարտում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից գրավված տարածքներում մարդկության դեմ գործած հանցագործությունները հրեաների, գնչուների եւ սլավոնների նկատմամբ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հայերի ցեղասպանությունը եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը Օսմանյան կայսրության տարածքում, ինչպես նաեւ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները, եւ կոչ է անում միջազգային հանրությանը արդյունավետորեն կանխելու մարդու եւ քաղաքացիական իրավունքների ոտնահարումները աշխարհում եւ վեճերի լուծումը խաղաղ միջոցներով»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը» հղում անելով Պրահայում լույս տեսնող «Օրեր» եվրոպական անկախ ամսագրին, բանաձեւը ներկայացվել է սոցիալ­դեմոկրատական կուսակցության անդամ, Չեխ­հայկական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի կողմից:

Չեխիան դարձավ աշխարհի 26-րդ պետությունը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Մինչեւ այսօր ցեղասպանությունը ճնաչած եւ դատապարտած, կամ մասնակիորեն ճանաչած երկրների եւ միջազգային կազմակերպությունների ցանկին ծանոթացեք այստեղ:

 

Տպել
57225 դիտում

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դայմլեր բասիս» ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր՝ նախարարներ նշանակելու եւ վերանշանակելու մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ