Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն 20-60 օրվա ընթացքո՞ւմ. նրան պարբերաբար ցավազրկում են

26/04/2017 schedule18:50

Ռուսաստանում 18 մարդու կյանք խլած ողբերգական վթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանը Հայաստան կփոխանցվի 20 օրից մինչեւ 2 ամսվա ընթացքում: Հրաչյա Հարությունյանի աներոջը՝ Վիկտոր Մարտիրոսյանին երեկ այս մասին հաղորդել են ՀՀ արդարադատության նախարարությունում:

Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում այսօր մանրամասներ է պատմել արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ երեկվա հանդիպումից:

- Պարոն Մարտիրոսյան, դուք բավական ժամանակ է՝ պայքարում էիք, որ Հրաչյա Հարությունյանին գոնե անհրաժեշտ բուժօգնություն տրամադրեն, ինչը չէր արվում: Հիմա ինչպե՞ս է նա իրեն զգում: Հնարավո՞ր է Հայաստան տեղափոխությունը պայմանավորված է առողջական վիճակով:

- Վիճակը նույնն է մնացել, ինչպես որ կար. ողնաշարի ցավ, թեւատակի ուռուցք, սարսափելի ցավեր...մի քանի ժամով սրսկում-թուլացնում են ցավը, ուրիշ բուժում չի ստանում: Երբ որ եկավ Հայաստան՝ կզբաղվենք նրա առողջական վիճակով, վիրահատություն կանենք: Ինչ վերաբերում է տեղափոխելուն՝ չեմ կարծում դա առողջական վիճակով է պայմանավորված: Բանտերում այդպիսի բան չկա: Ուղղակի ֆինանսական հարցեր կային, որը թույլ չէր տալիս, որ դատավարություն լինի: Ոչ մեկը այդ գումարը չէր ուզում վճարել, հիմա ինչ-որ մարդիկ կան, որոնց անունները ես էլ չգիտեմ, այդ գումարը մուծել են: Դրանք բարերարներ են: Հիմա Հրաչյա Հարությունյանի ճանապարհն ազատ է, կարող են արտահանձնել Հայաստան:

- Երեկ ասացիք, որ խոսքը 18 միլիոն ռուբլու մասին է: Ամբողջ գումարը բարերարնե՞րն են վճարել:

- Դա մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, որ նրան թույլատրեն տեղափոխել Հայաստան: Մենք շնորհակալ ենք Սերժ Սարգսյանին՝ հետամուտ լինելու համար, Արդարադատության նախարարին, փոխնախարար Քոչարյանին, բոլորին:

- Երեկ ձեզ նախարարություն էին հրավիրել: Ո՞վ ընդունեց ձեզ, ի՞նչ քննարկեցիք:

- Փոխնախարար Քոչարյանի հետ խոսեցի, ասաց, որ սառույցը արդեն հալվել է, Հրաչյա Հարությունյանին 20 օրից մինչեւ 2 ամսվա ընթացքում հնարավոր է տեղափոխեն, փաստաթղթային գործողություններն են կատարում: Հարցրեցի՝ բայց 100 տոկոսո՞վ, ասեց՝ հա: Այս անգամ որեւէ խոչընդոտ չկա նրան տեղափոխելու համար: Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը, դատախազությունը համաձայնություն տվել են, դատարանների որոշում կա, որ արդեն Հրաչյա Հարությունյանը իր երկրում իր պատիժը կրի:

- Այսինքն՝ Հայաստանում Հարությունյանը շարունակելու է պատժի մնացած մասը (2 տարուց ավելի) կրել:

- Այո, բանտից բանտ են տեղափոխում, բայց չգիտեմ որ բանտ են տանելու: Դե դրանից հետո նախագահին կդիմենք նամակով, Ազգային ժողովին կդիմենք, որ իրեն անմիջապես ազատեն որպես արցախյան պատերազմի մասնակից մարդ:

- Հրաչյա Հարությունյանը տեղյա՞կ է այս ամենի մասին:

- Տեղյակ է ամեն ինչից, նրա մոտ փաստաթղթեր են տարել, ինքը ստորագրել է, որ կարող է տեղափոխվել Հայաստան:

- Տուժողների իրավահաջորդները նոր հայցեր չե՞ն ներկայացնելու:

- Չէ, էլ չեն ներկայացնելու, որովհետեւ իրենց պահանջած գումարը վճարված է ու հայցը փակված է:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը մեզ հայտնել էր, որ Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների առկայության խոչընդոտը վերացված է:

Ֆինանսական պարտավորություններ ասելով փոխնախարարը նկատի ուներ Հրաչյա Հարությունյանի դեմ ներկայացված 18 քաղաքացիական հայցը: Հայցերը ներկայացրել էին ավտովթարի հետեւանքով զոհված 18 քաղաքացիների իրավահաջորդները: Հրաչյա Հարությունյանի փոխանցմամբ՝ նրանք 18 միլիոն ռուբլի էին պահանջել:

Հրաչյա Հարությունյանը 2013 թվականի հուլիսի 13‐ին իր «Կամազ» մակնիշի մեքենայով ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետեւանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստերը մեծ աղմուկ բարձրացրին, երբ ռուս իրավապահները նրան դատարան տարան կանացի խալաթով: Այդ միջադեպը որոշ ժամանակ Հայաստանում նույնիսկ հակառուսական տրամադրությունների տեղիք տվեց: 2014 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայի Տրոիցկի դատարանի վճռով Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման: Շուրջ 4 տարի է, ինչ ՌԴ Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում Հարությունյանը կրում է պատիժը:

Տպել
4377 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)