Տարոնի աքիլեսյան գարշապարը. 21-րդ դարում երեւանցին աշխատանքից տուն գնալու խնդիր ունի

Երեւանի ավագանու ընտրություններում գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի աքիլեսյան գարշապարը քաղաքի տրանսպորտի խնդիրն է: Ասել, որ մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների ավտոպարկն ու երթուղիների կազմակերպման խնդիրը վատ վիճակում է, նշանակում է ոչինչ չասել:

Քարոզարշավի օրերին իրավիճակն ավելի է սրվում: Սովորական պայմաններում քաղաքացիների համար այդ խնդիրն այնքան առօրեական է, որ մարդիկ նույնիսկ դադարում են նկատել դա: Կատարյալ դիսկոմֆորտի պայմաններում աշխատանքի գնալն ու վերադառնալը, կամ այլ առիթով քաղաքի մի կետից մյուս կետը հասնելը, դառնում է կենսաձեւ, որի վրա այլեւս ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

Քարոզարշավի փուլում, սակայն, խնդիրը հնարավորինս վեր է հանվում: Նախ դրա մասին անհոգնել խոսում են գործող քաղաքապետի մրցակիցները: Եվ բացի այդ, երբ որ Տարոն Մարգարյանն ու նրա թիմակիցները փորձում են երեւանցիներին հրամցնել նրա կատարած մեծ գործերը, քաղաքի բնակիչները ավտոմատ կերպով հիշում են նրա չարած մեծ գործերի մասին: Տվյալ դեպքում եւ քարոզչությունը, եւ հակաքարոզչությունը աշխատում են Տարոն Մարգարյանի դեմ:

Օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման հյուրն էր Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Վերջինս ոչ մի կերպ չէր կարողանում հիմնավորել, թե ինչու մինչեւ այժմ լուծված չէ քաղաքային տրանսպորտի խնդիրը եւ նույնիսկ չէր կարողանում կոնկրետ ասել, թե եթե, օրինակ, Տարոն Մարգարյանը կրկին դառնա քաղաքապետ, այդ խնդիրը երբ կլուծվի:

Ավագանու անդամն ասում էր, որ վարկային միջոցներով հեղինակավոր մի միջազգային ընկերությանը պատվեր է տրվել, եւ այդ ընկերությունը ներկայում ուսումասիրություններ է կատարում, որպեսզի իր առաջարկը ներկայացնի: Որքան գումար է հատկացվել, երբ է պատվերը տրվել, երբ է վերջնաժամկետը, արդյոք այդ առաջարկն անպայման կյանքի կկոչվի, եթե այո` ինչ ժամկետներում: Այս հարցերի պատասխանը ավագանու ՀՀԿ խմբակցությունում չունեն:

Մուսայելյանը նշում էր, որ տրանսպորտի խնդրի լուծման համար լուրջ խոչընդոտ են երթուղայինների գծատերերը, որոնց հարցը պետք է լուծվի: Ապրիլի 20-ին էլ քաղաքապետարանում տեղի էր ունեցել «Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարող Երեւանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը հայտարարել էր, թե «այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա»։

Սա, ինչ խոսք, հետաքրքիր հայտարարություն է, որովհետեւ համար առաջին գծատերը  քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Մյուս հայտնի գծատերերից են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը,  ռեյտինգայով ցուցակով պատգամավոր դարձած Արման Սահակյանը` Գալուստ Սահակյանի որդին: 

Ի՞նչ կարիք կար միջազգային ընկերությանը միլիոնավոր դրամների պատվեր անել, հասկանալու համար, որ գծատերերը մեծ չարիք են Երեւան քաղաքի համար:

Դժվար է ասել, թե այս բարդ խնդիրը երբ եւ ինչպես կլուծվի, բայց վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք երեք անգամ բախվել ենք միեւնույն անլուծելի հարցին. աշխատակիցները հայտարարել են, որ իրենք կոնկրետ ժամին չեն կարողանում տուն վերադառնալ: Մի հոգի ասել է, որ ժամը 18-ից հետո Արշակունյաց պողոտայից «համալիր» հասնելու համար  2.5 ժամ է ծախսում: Երկրորդն ասել է, որ ժամը 23.30-ից հետո Մաշտոցի պողոտայից չի կարող հասնել 8-րդ մասիվ, որովհետեւ այդ ժամին արդեն նշված ուղղությամբ տրանսպորտ չի գործում: Երրորդն ասել է, որ նույն ժամին չի կարողանում Մաշտոցի պողոտայից հասնել Հալաբյան փողոց` նույն պատճառով:

21-րդ դարն է, իսկ Երեւանում մարդիկ երեկոյան 11-ին աշխատանքի վայրից քաղաքային տրասպորտով տուն  հասնելու խնդիր ունեն:

Տպել
7228 դիտում

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան