ՊԵԿ-ն ինքն իր դեմ քրեական գործ է հարուցել. Ադրբեջանական խնձորի ոդիսականը

Ադրբեջանական խնձորի ներկրման առնչությամբ հարուցվեց քրեական գործ: Ուշագրավ է, որ գործը հարուցել է ոչ թե ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, այլ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Խնդիրն այն է, որ դեռ ապրիլի 30-ին մամուլում հայտնվեց ՀՀ ԱԱԾ-ի պարզաբանումները ադրբեջանական խնձորի ներկրման վերաբերյալ: ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը այս պարզաբանումն էր տվել. «ՀՀ տարածք ադրբեջանական խնձորի առերեւույթ ապօրինի ներկրմանը ՀՀ իրավասու մարմինների պաշտոնատար անձանց հնարավոր առնչությունը պարզելու նպատակով ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումը իրականացրել է մի շարք ստուգողական գործողություններ: Դրանց արդյունքում, մասնավորապես, տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաեւ ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչակից այլ անձանց բացահայտելու եւ ներկրման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Դրանից օրեր առաջ ՊԵԿ-ը հաղորդագրությունն էր տարածել՝ «Խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկատվություն այս պահին առկա չէ, եւ կոմիտեն նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մանրամասները ճշտելու նպատակով»:

Սա բավական նուրբ պահ է, որը կարող էր իշխանության երկու խմբերի միջեւ քննարկման առարկա  լինել: Խոսքը Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի խմբերի մասին է: Այդ երկու խմբերի միջեւ գոնե առայժմ հակամարտություն կարծես թե չկա, սակայն կա բավական լարված մրցակցություն: Եվ այդ իրավիճակում Հայաստանի ներքին շուկայում հայտնվում է ադրբեջանական խնձորը: Խնդիրն, անշուշտ այն չէ, որ դա թունավորած էր կամ դրա մեջ պայթուցիկ կար: Խնդիրն այն է, որ հենց սկզբից ակնհայտ էր` այդ խնձորը Հայաստան է ներկրվել մաքսանենգ ճանապարհով: Իսկ մաքսանենգության կանխումը առաջին հերթին եւ գլխավորապես ՊԵԿ-ի կազմում գտնվող մաքսային ծառայության խնդիրն է:

Պետեկամուտների կոմիտեն  այն առանցքային կառույցներից է, որի նկատմամբ լիակատար վերահսկողությունը եղել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու պայմանավորվածությունների բաղկացուցիչ մաս: Պատահական չէ որ այդ կառույցի ղեկավար վարչապետը նշանակեց իր ամենավստահելի անձանցից մեկին` Վարդան Հարությունյանին: Այս պայմաններում մաքսանենգ ապրանքի խոշոր քանակության հայտնվելը ներքին շուկայում, դրա շուրջ հանրային հզոր արձագանքը կարող էր օգտագործվել Սերժ Սարգսյանի թիմի կողմից Կարեն Կարապետյանի թիմի դեմ: Իհարկե, ոչ ոք չի պնդում թե Վարդան Հարությունյանը անձամբ է կազմակերպել  ներկրումը կամ նույնիսկ տեղյակ է եղել դրա մասին: Անշուշտ ոչ: Սակայն դեպքը հնարավոր էր օգտագործել Կարեն Կարապետյանի դեմ:    

Փաստը, որ քրեական գործը հարուցել է ոչ թե ԱԱԾ-ն, որը գտնվում է Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողության տակ, այլ ՊԵԿ-ը, խոսում է այն մասին որ այդ խաղաքարտը չի օգտագործվել: «... Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առեւտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առեւտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն: ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Տրամաբանությունը հուշում է, որ ՊԵԿ-ի կաշառակեր աշխատակիցներին առնչվող գործը ՊԵԿ-ը չէ, որ պետք է քննի: Դա ԱԱԾ-ի գործն է: Ըստ էության հենց դրա համար գոյություն ունի ԱԱԾ-ն: Սկզբունքային տեսանկյունից գերատեսչությունը չպետք է ներգերատեսչական հանցագործություններով զբաղվի, որովհետեւ հենց գերատեսչական շահերը կարող են խանգարել գործի բացահայտմանը: Խոսքը սկզբունքի մասին է:

Մյուս կողմից՝ հնարավոր է, որ այդ խաղաքարտը չի օգտագործվել անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Եթե փորձ արվեր գործը օգտագործել Կարեն Կարապետյանի դեմ, ապա վերջինս շատ ավելի մեծ հաջողությամբ այն կարող էր շուռ տալ իր մրցակից խմբի դեմ: Խնդիրն այն է, որ եթե ՊԵԿ ղեկավարը վարչապետի թիմից է, դա ամենեւին չի նշանակում, որ ամբողջ ՊԵԿ-ն է նրա թիմից: ՊԵԿ-ում գործել եւ գործում է կառուցվածքային բնույթ կրող կոռուպցիոն համակարգ իր ավանդական սխեմաներով: Այդ սխեմաներում քիչ չեն մարդիկ, ում «տանիքը» մրցակից խմբի անդամներն են:  Այդ սխեմաներից տեղյակ են թե՛ Վարդան Հարությունյանը, եւ թե՛ Կարեն Կարապետյանը: Նրանք  կարող էին «վա-բանկ» գնալ եւ հրապարակայնացնել այդ սխեմաները, ինչը ներիշխանական սրացման պատճառ կդառնար, ու դրանից շահած դուրս կգար հենց վարչապետի թիմը:   

Թերեւս հենց այս հեռանկարից խուսափելու համար էլ ՊԵԿ-ում առկա կոռուպցիայի բացահայտման գործը թողել են ՊԵԿ-ին: Քրգործը, որը պատշաճ քննելու, ամբողջ ճշմարտությունը ու կոռուպցիոն ավանդական սխեմաները բացահայտելու չափազանց լավ հնարավորություն է, կքննվի լոկալ մասշտաբով: Այսինքն մի երկու երեք հոգի կձերբակալվեն, որոնք գործ ունեն կոնկրետ այս պատմության հետ, կդատապարտվեն ասենք մի կես միլիոն կաշառք վերցնելու համար ու դրանով ամեն ինչ կվերջանա: Հարցաքննությունների ժամանակ նրանց նույնիսկ չեն հարցնի, թե նախկինում նման բան եղե՞լ է, ստացված կաշառքները տարիներով ո՞ւմ հետ եք կիսվել եւ այլն: Ու կստացվի, որ սա մաքսանենգության մի առանձին վերցրած իրադարձություն է: Իսկ կոռուպցիոն սխեմաները, ավանդույթները կշարունակվեն: Հենց սա նկատի ունենք, երբ ասում ենք որ արմատական փոփոխություններ Հայաստանին չեն «սպառնում»: Միայն կոսմետիկ:

Տպել
5533 դիտում

Մենք չենք պատրաստվում արտաքսել հայերին․ Էրդողան

Ավելացած 10 մլրդ բյուջեն բաժանվել է Հայաստանի բոլոր բուժհաստատությունների միջեւ․ առողջապահության նախարար

Գիրք նվիրելու օրը ՀՀ վարչապետն այցելել է «Բուկինիստ» գրախանութ

Գնդում իմ գտնվելու ընթացքում հրաձգություն տեղի ունեցավ. տուժող ոստիկանի պնդմամբ՝ հոգեբանական ճնշման է ենթարկվել

Կյանքին հրաժեշտ է տվել Տիգրան Հեքեքյանի մայրը՝ Էլմիրա Հեքեքյան-Աբրահամյանը

Ստացվել էր կեղծ ահազանգ, որ մրցաշարի անցկացման վայրը ականապատված է

2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ

ՀՀ-ում եւ Արցախում իրականացվող խոշոր ծրագրերը պետք է միմյանց հետ համադրելի ու համահունչ լինեն

Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումներով նախատեսում է ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ (տեսանյութ)

Նորավանի դպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառված վնասը

Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին

Ինձ տարան Գասպարյան Վովայի ու Կուտոյանի մոտ, հետո Ալեք Ենգիոմշյանի հետ մտանք գունդ. շտապօգնության վարորդի ցուցմունքը

9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը կանցկացվի մայիսի 26-ին. որոշումը վերջնական է

Ինչպե՞ս նվազեցնել հերթերը ՃՈ գրանցման-քննական ստորաբաժանումներում․ նոր նախաձեռնություն

«Լիվերպուլ» - «Բավարիա», «Լիոն» - «Բարսա». ֆուտբոլասերները գոլեր չտեսան (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որպես կաշառք ստացել է 10 հազար դոլար արժողությամբ գույք․ ոստիկանության բացահայտումները

Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանում խայտառակ հակասանիտարական վիճակ է․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա․ Սասունյան

Տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը, հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են․ նախարար

ՏԻՄ ընտրություններ. հաղթանա՞կ, թե պարտություն. խմբագրական