Երևան
16 °C
ԲՀԿ-ում շատ խառն են: Երեկվանից բուռն իրադարձություններ տեղի ունեցան «Ծառուկյան» դաշինքի ցուցակի շուրջ. 23 պատգամավորի անունից դաշինքը մանդատից հրաժարվելու դիմում ներկայացրեց ԿԸՀ, մինչդեռ անմիջապես դրանից հետո այդ ցանկում ներառված անձինք սկսեցին հերթով ԶԼՄ-ներին հայտնել, որ իրենք մանդատից հրաժարվելու դիմում չեն ներկայացրել:
Այսօր արդեն ԿԸՀ նիստի ընթացքում 12 հոգի նոր դիմում ներկայացրին, որով հայտնում էին, որ չեն հրաժարվում իրենց մանդատներից: Նիստից հետո հայտնի դարձավ, որ նրանցից ութի դիմումը բավարարվել է՝ կստանան մանդատները: Նրանք են՝ Արարատ Զուրաբյան, Սերգեյ Բագրատյան, Արթուր Մանուկյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան, Հարություն Ղարագյոզյան եւ Վահան Կարապետյան:
Մանդատ չեն ստանա Մուշեղ Սաղաթելյանը, Ալիկ Եղիկյանը, Մանուկ Սուքիասյանը, Հրանտ Դավթյանը: Տիգրան Մուկուչյանի մեկնաբանությամբ նրանց մանդատ չհասավ «Ծառուկյան» դաշինքի ստացած ձայների հաշվարկի արդյունքում:
Սակայն այս պահին դա չէ կարեւորը: Ավելի կարեւոր է այն պրոցեսը, որ տեղի ունեցավ երեկվանից սկսած:
Այն, որ նախընտրական ցուցակներում ընդգրկվելով՝ ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում սովորություն ունեն միանգամից մանդատից հրաժարվելու դիմումներ նախապատրաստել, հայտնի է: Ըստ որոշ տեղեկությունների, թեկնածուները ստորագրում են դատարկ թղթերի տակ, որոնք անհրաժեշտության դեպքում լրացվում են մանդատից հրաժարվելու մասին դիմումի բովանդակությամբ: Սա նոր բան չէ, կիրառվել է նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ:
Եվ դա հաստատվեց նաեւ վերջին երկու օրվա իրադարձությունների ժամանակ: «Մանդատից հրաժարվելու համար կամ պետք է գնալ, նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում գրել, կամ գնալ ԿԸՀ: Եթե ես ոչ մի տեղն եմ գնացել, ոչ մի տեղը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասել էր Նապոլեոն Ազիզյանը armtimes.com-ին: Մոտավորապես, նույն հայտարարությունն էին արել նաեւ Խաչիկ Մանուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Սերգեյ Բագրատյանը:
Իսկ Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուստր Աննա Աբրահամյանը «1in.am»-ի հարցին, թե ինչպես է պատահել, որ այս մարդիկ չեն եկել նոտարի մոտ եւ նման դիմում չեն ներկայացրել, սակայն նրանց անունից նոտարական հաստատում ունեցող դիմումներ են հանձնվել ԿԸՀ, այսօր պատասխանել է.
- Նախ՝ ասեմ, որ ես հաստատել եմ նրանց ստորագրության իսկությունը: Մնացածի հետ ես կապ չունեմ:
- Այսինքն՝ ստորագրությունները հաստատել եք, հետո՞ են դիմումները գրվել:
- Այո, մարդիկ ներկա են եղել, երբ ես ստորագրությունները հաստատել եմ: Ես բոլորի անձը տեսել եմ և նոր միայն վավերացրել եմ նրանց ստորագրությունը: Իսկ թե դրանից հետո այդ դիմումում ինչ է գրվել, ես արդեն փաստաթղթում շարադրված բովանդակության համար պատասխանատու չեմ:
Ավելի լավ հնարավոր չէ հայտարարել, որ պատգամավորի թեկնածուները դատարկ թղթերի տակ են ստորագրել, որոնց մեջ հետագայում լրացվել է դիմում՝ մանդատից հրաժարվելու մասին: Ընդ որում՝ առանց այդ մարդկանց գիտության:
Այսօր ԿԸՀ-ում Սերգեյ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «Ծառուկյան» դաշինքը պառակտման եզրին է. «Եթե այս իրավիճակը ճիշտ եւ արագ չվերլուծվի, պատճառները վեր չհանվեն, մեղավորները չպատժվեն, իհարկե պառակտում կա: Ընթացքում կտեսնենք, դեռ որոշում չունեմ (ԲՀԿ-ն լքել-չլքելու վերաբերյալ-խմբ): Մեզ հետ չեն զրուցել ինքնաբացարկի դիմում ներկայացնելուց: Դա առիթ է տվել, որ մենք էլ իրենց չներկայանանք: Սա անհարգալից վերաբերմունք է բոլորիս հանդեպ: Փորձել եմ պարզաբանում ստանալ, փորձել եմ կապվել, չի հաջողվել»,- ասել է նա:
Հայաստանյան քաղաքական իրականության մեջ, սակայն, սովորական երեւույթ է, երբ նախապես ստորագրված դատարկ թղթերում դիմումները լրացվում են առանց այդ մարդկանց հետ զրուցելու:
Եվ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկված անձինք պետք է որ սա շատ լավ իմանային: Սովորական չէ, երբ նրանք զարմանում են, որ իրենց անունից դիմում է ներկայացվել, ընդվզում են, նույնիսկ հասնում են ԿԸՀ եւ ի հեճուկս Գագիկ Ծառուկյանի՝ պատգամավորական մանդատի տեր դառնում: Ամեն անգամ չէ, որ դատարկ թղթերի պատմությունը նման հանգուցալուծում է ստանում:
12 հոգի, փաստորեն, կազմակերպված ձեւով դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի դեմ:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս դա պատահեց: Ինչո՞ւ էին այդ մարդիկ առհասարակ հայտնվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում, եւ ինչու նրանք ընտրվեցին ինքնաբացարկի համար: Եթե Ծառուկյանը չի ուզում, որ նրանք նոր խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցությունում լինեն, ո՞վ է, որ այնուամենայնիվ ցանկացավ, որ նրանք լինեն:
Հավանականությունը, որ այս մարդիկ իրարից անկախ են գնացել Գագիկ Ծառուկյանի դեմ, գրեթե զրոյական է: Ակնհայտ է, որ գործ ունենք կազմակերպված պրոցեսի հետ, ինչի վկայությունն է նաեւ Մուշեղ Սաղաթելյանի՝ կայծակնային արագությամբ ԿԸՀ ներկայանալը: Սաղաթելյանն այսօր առավոտյան armtimes.com-ին ասել էր, որ Շիրակում է եւ դժվար թե գա Երեւան՝ ԿԸՀ նոր դիմում տալու համար, բայց առաջինը հայտվեց ԿԸՀ նիստին:
Վերլուծաբաններն այս ընթացքում գրում էին, որ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում իր համար մեծ «խմբակցություն» է հավաքում, այդ թվում՝ «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի ներգրավմամբ: Արդյո՞ք այս պրոցեսը կապ ունի նշյալ վերլուծությունների հետ, եւ Սերժ Սարգսյա՞նն է կանգնած Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմի դուրս եկած անձանց թիկունքում, ցույց կտան առաջիկա զարգացումները:
Մի բան պարզ է, որ այն ամենը, ինչ տեղի ունեցավ այսօր, քաղաքական ապտակ էր Ծառուկյանին: Ու մի տեսակ արդեն դաժան է նրան դուրս հանել քաղաքականությունից, հետ բերել քաղաքականություն, 10 միլիոն դոլարի վնաս տալ եւ այսպիսի ապտակներ հասցնել:
Հ.Գ. Այս ամբողջ ընթացքում «Ծառուկյան» դաշինքի մամուլի խոսնակը որեւէ մեկնաբանություն չի արել: ԲՀԿ-ից իրավիճակը բավական անլուրջ մեկնաբանեց միայն Վարդան Բոստանջյանը՝ «Tert.am»-ի հետ զրույցում ասելով՝ ինչ կա որ, հնարավոր է մարդիկ սկզբում մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, հետո փոշմանել են: ԿԸՀ նիստի ընթացքում լուր եղավ, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետը Նապոլեոն Ազիզյանի տանն է: Ճիշտ է, վերջինս այդ այցը մեկնաբանեց որպես բարեկամական տեսակցություն հիվանդին, սակայն ակնհայտ է, որ Ծառուկյանն ամեն դեպքում հուսահատ փորձեր է արել կանխելու սկանդալային այս պրոցեսը:
Ամենայն հայոց կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը
10 ժամ ջուր չի լինելու Աջափնյակ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում
Երևանում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը
Վլադիկավկազում 11 օր ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՀ ձյուդոյի հավաքականը. մեկնելու են միջազգային մրցաշարերի
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 40 միլիարդ դոլար օգնության հատկացման փաթեթին
Իգոր Խաչատուրովը կալանավորվել է. ՔԿ–ն կասկածներ ունի, որ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ
Երևանում և ՀՀ գրեթե բոլոր մարզերում մի քանի ժամով հոսանքի անջատումներ են սպասվում
Աբովյանի ճանապարհին մեքենան 3 մետրից ընկել է ձորը. տուժածներ չկան
Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում փլուզում է եղել. ճանապարհը փակ է
Նախկին ու ներկա պատգամավորներից մինչև հոգևորական. ովքեր են հայ ժողովրդին անվանում թուրք
Freedom House-ի հետ համագործակցությունը շատ կարեւոր է Հայաստանի համար. Սարգիս Խանդանյան
Արթիկի ներհամայնքային փողոցներում գիշերային լուսավորության ցանց կկառուցվի
Հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 2-ի մրցութային փաթեթը
Կառավարությունը հաստատել է Գավառի պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՄԱԿ-ը «իԳործ» ծրագիրը ներառել է լավագույն փորձերի շտեմարանում
Որքան մարդ է մասնակցել Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին. ԻՔՄ
Ստեփանակերտում «Նիկոլ՝ դավաճան» բղավող ուսուցչի արարքը կրկին փաստում է՝ իրենց հուզողը իրականում Արցախի հարցը չէ. Պապոյան
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան
Դատարանը քննում է Արթուր Գալեյանին կալանավորելու հարցը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Բրյուսել. նախատեսվում է եռակողմ հանդիպում
Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
Զորամասերից մեկում մարտավարական զորավարժություն է անցկացվել
Հայկական կարպետ՝ Գյումրու Բարեկամության այգում. Վերնիսաժի տաղավարների ծածկերը զարդանախշերով են կառուցվում
Ոստիկանության ստորաբաժանումները մեկ օրում բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված
Այս տարի բուհերի ընդունելության քննություններին կմասնակցի 13573 դիմորդ
Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատանը բացված սգո մատյանում (տեսանյութ)
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն շիրակցի 4 բռնցքամարտիկ
Վարչապետն ընդունել է Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին. անդրադարձել են տարածաշրջանում խաղաղության ապահովմանը
Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի նախագահին
Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչին
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրին
ԱԺ նախագահն ընդունել է Իտալիայի խորհրդարանական պատվիրակությանը. կարեւորվել է հայ-իտալական փոխգործակցության ակտիվացումը
Դոլարի փոխարժեքը աճել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ
Արվում է առավելագույնը՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. Արայիկ Հարությունյան
Դրեցին ու ավելի ինքնախայտառակվեցին՝ հոխորտալով դեսպանի վրա, ՀՅԴ-ն էլ ԱՄՆ-ից պահանջեց ետ կանչել նրան. Սաֆարյան
ՄԱԿ-ը կոչ է արել ապահովել ՌԴ-ից ապրանքների և պարարտանյութերի մուտքը համաշխարհային շուկաներ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը
Թող Վաշինգտոնում Հայ Դատի գրասենյակը պատմի՝ մեկ տարում որքան է հետապնդել Ադրբեջանի և Թուրքիայի դեսպաններին. Բաբաջանյան
Ստեփանակերտում դպրոցի ուսուցիչը մանկահասակ երեխաներին շահագործում է իր քաղաքական պիղծ նպատակների համար. Ալեքսանյան
© 2022 Հայկական ժամանակ