Տարկետման իրավունքով անվճար տեղերը բակալավրիատում ավելացել են, մագիստրատուրայում` նվազել

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հրապարակել է հայաստանյան բուհերի ընդունելության տեղերը: Դրանից պարզ է դառնում, որ բակալավրիական համակարգում անվճար տեղերի քանակն այս տարի ավելացվել է: Առկա ուսուցմամբ բակալավրի, ինչպես նաեւ անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով 2017-2018 ուսումնական տարվա համար նախատեսված է անվճար եւ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով 1 826 տեղ: Նախորդ տարի այդ թիվը եղել է 1783: Անվճար եւ առանց տարկետման իրավունքի տեղերը գալիք ուսումնական տարում կլինեն 674-ը` նախորդ տարվա 660-ի փոխարեն: Վճարովի տեղերի քանակը 19 000 է թե´ 2017-2018 ուսումնական տարվա համար, եւ թե՛  2016-2017-ի:  

Մագիստրատուրայի դեպքում անվճար տեղերը կրճատվել են:

2017/2018  ուստարվա համար առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրով հատկացվել է 1 650 տեղ, որից 1 259 տեղ` առանց տարկետման իրավունքի (այդ թվում բանակից զորացրվածների համար 111 տեղ), պարտադիր զինվորական ծառայությունից  տարկետման իրավունքով՝ 391 տեղ :

2016/2017 ուստարվա համար նախատեսված է եղել` անվճար, առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 1 690 տեղ, որից 1 279 տեղ` առանց տարկետման իրավունքի (այդ թվում բանակից զորացրվածների համար 112 տեղ) եւ 411 տեղ` տարկետման իրավունքով: 

Հաստատվել է նաեւ 2017-2018 ուսումնական տարվա համար ասպիրանտուրայում եւ դոկտորանտուրայում ընդունելության տեղերը, որոնք բաշխվել են հետեւյալ կերպ.

1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով,

բ. նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 228 տեղ,

գ. պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ.

2)  օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ.

3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ.

4) դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:

2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը եւ առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը կատարվել էր հետեւյալ կերպ.

1) Ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝

ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի  փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 144 տեղ՝ պարտադիր  զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով.

բ.    Նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 228 տեղ.

գ. Պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 20 տեղ:

2) Օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ:

3) Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ:

4) Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձեւով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:

 

Տպել
3552 դիտում

Կառավարությունում քննարկվել է Էկոնոմիկայի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը

Եթե ես մեղավոր եմ, պատրաստ եմ պատիժս կրել. Արա Բաբլոյան

‹‹Հավատացեք նրան ինչ անում եք››․ Աննա Հակոբյանի խոսքը «Կրթություն բոլորի համար» համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

Հայոց լեզուն, պատմությունն ու գրականությունը բուհական ծրագրերից չեն հանվում, խոսքը պարտադիր բնույթի մասին է․ նախարար

Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում. նա երկարաձգել է արձակուրդը

Մեկնարկել է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանը․ հարցերի համար հերթագրվել է 48 պատգամավոր

Հայտնաբերվել է պահման պայմանների խախտմամբ պիցցա և հոթ դոգ. դիտարկումներ են եղել Երևանի երեք դպրոցներում

ԱԺ պատգամավորի մեքենայի ապակիները կոտրելու դեպքով նյութեր են նախապատրաստվում․ առգրավել են տեսագրությունները

Կասկածյալը ՊԵԿ փոխնախագահ Մաշադյանի եղբայրն է. բացահայտել է 64-ամյա կնոջ դաժան սպանությունը

Հայկական թատրոններում պահանջելու են կատարյալ մարմնով դերասանների. կստեղծվեն լաբորատոր հարթակներ, որտեղ դրանք կհղկվեն

Մեծ Բրիտանիայում բեռնատարի թափքում 39 դիակ է հայտնաբերվել

Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ֆոտոսեսիային (լուսանկարներ)

Հերթական պլանային դիտարկումը Արցախի և Ադրբեջանի շփման գծում

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը վայր է դնում մանդատը. նա տեղափոխվում է այլ աշխատանքի

Ռոբերտ Քոչարյանի կողմից ամեն ինչ արվեց, որպեսզի Հոկտեմբերի 27-ի բացահայտումը տեղի չունենա. Անդրանիկ Քոչարյան

Վարդաշենում տեղի ունեցած 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է․ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն

«Կոշ» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը

Ակնալիճ գյուղում այրվել է ավտոմեքենա. ԱԻՆ

«Թումանյանական օրեր Թբիլիսիում» ծրագիրը կմեկնարկի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի այցելությամբ

Կապանում 18-ամյա աղջիկը, հյուրընկալվելով 36-ամյա տղամարդուն, գողացել է մուրճ, հոսանքի ստուգման սարք, պտուտակահան