ԱԻՆ-ն արձագանքեց Փաշինյանի քննադատությանը. Երեւանում մեկնարկել է անվտանգության արշավ

Օրերս ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը արձանագրել էր, որ Երեւանի քաղաքային իշխանությունները վերջին 5-10 տարիների ընթացքում գլխովին ձախողել են քաղաքացիական պաշտպանության կազմակերպման հետ կապված հարցերը։

«Երեւան քաղաքն Ադրբեջանի տարածքում գտնվող Նախիջեւանից սմերչ զինատեսակի ուղիղ նշանառության տակ է եւ, ըստ էության, քաղաքային իշխանությունների գործողությունների բացակայությունը ստիպում է մտածել, որ նրանք նույնիսկ տեղյակ չեն այդ մասին»,- հայտարարել էր Փաշինյանը:

Նախօրեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ աղետների ռիսկի կառավարման (ԱՌՆ) ազգային ռազմավարության իրականացման շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությունը ս/թ մայիսին Երեւանում սկսում է անվտանգության արշավ, որի հիմնական նպատակն արտակարգ իրավիճակներում մայրաքաղաքի պատրաստվածության մակարդակի բարձրացումն է ու աղետների ռիսկի նվազեցումը:

«Արշավի շրջանակներում իրականացվելու են շտաբային եւ հատուկ  տակտիկական ուսումնավարժություններ, որոնք կոչված են լինելու կատարելագործել տարբեր կազմակերպությունների անձնակազմերի` արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հմտությունները»,- նշվում էր հաղորդագրությունում:

Այսօր արդեն ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ Երևանի թիվ 98 հիմնական դպրոցում անցկացվել է «Երկրաշարժի դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժություն:

Թե որքանով միմյանց հետ կապ ունեն Փաշինյանի կողմից հարցի բարձրացումն ու ԱԻՆ-ի արձագանքը՝ ցույց է տալիս դրանց ժամանակագրությունը: Վերջին տարիներին նման արշավներ չեն անցկացվել:

Տպել
6414 դիտում

ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունները համաձայնեցրել են հայկական կողմի առաջարկը. ի՞նչ են քննարկելու վարչապետները Երեւանում

Գաղտնի երդմնակալություն, միջազգային սպառնալիքներ, շարունակվող ցույցեր ու ձերբակալումներ. Բելառուսն այսօր (լուսանկարներ)

Քանդակները վերականգնման կարիք ունեն, բայց դրա համար հայտարարված երեք մրցույթին էլ ոչ ոք չի մասնակցել

Աշակերտների որոշ խմբերի համար դպրոցում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ուղեցույցը վերանայվել է

Մոսկվայում տեղի է ունեցել հանդիպում հուլիսյան դեպքերի հետևանքով կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացիների իրավապաշտպանների հետ

Լեդի Գագայի՝ փարաջանովյան դրվագներով հոլովակը փորձ է մարդկանց սթափեցնելու. Կարինե Հակոբյան

Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրվողը ազատ չի արձակվի. դատարանը մերժել է միջնորդությունը

Քիչ էր մնում անակնկալը փչացնեիք. ԱՆ խորհրդականը հրապարակել է պարգևատրված բուժաշխատողների ցանկը, որի մեջ է նաև «Նորք»-ը

Արգավանդ համայնքում երեք հակակարկտային կայան է տեղադրվել

Ստուգումներ մարտական հենակետերում. ՊՆ

Շիրակի մարզում կորոնավիրուս է հաստատվել 28 ուսուցչի մոտ. մեկուսացված է 186 աշակերտ

Ներկայացվել է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել (լուսանկարներ)

Տեղի է ունեցել «Հին Երևան» կառուցապատման ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստը

Գործադո՞ւլ, թե՞ բողոքի ակցիա ՀՊՏՀ-ում ու ի՞նչ է սահմանում Աշխատանքային օրենսգիրքը

Երևանի վարչական շրջաններում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել

Երեք տասնամյակ շարունակ Թուրքիան մերժում է Հայաստանի՝ դեպի ծով ելք ունենալու իրավունքը. Զոհրաբ Մնացականյանի ելույթը

Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

«Մուլտի Գրուպ Կոնցեռնը» խախտումներով է շահագործել «Մղարթի ոսկու հանքավայրը». նյութերն ուղարկվել են դատախազություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը