Երևան
14 °C
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթներից մեկը մինչեւ 2022 թվականը Երեւանում առնվազն մեկ մետրոկայարանի ավելացնումն է: Այս մասին բազմիցս բարձրաձայնել է նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Այսօր նա Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինհրապարակի մերձակայքում ուղիղ միացմամբ ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում այդ կայարանի կառուցումը: Մինչ այդ հիշեցրեց, որ Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Աջափնյակ կայարանի շահագործման հանձնման խոստումը համարում են ոչ իրատեսական՝ չնայած նրան, որ 2007 թվականին Սերժ Սարգսյանը Աջափնյակում առնվազն երկու կայարանի շինարարությունը համարել էր իրատեսական:
«Նախ ասեմ, որ Բարեկամություն մետրոյից մինչեւ Հրազդանի կիրճը բոլոր կոմունիկացիոն թունելները եւ երթային թունելը պատրաստ են, իսկ Աջափնյակի հատվածում բոլոր կոմունիկացիոն թունելներն են պատրաստ: Եվ այդտեղ, ըստ էության, մնում է երթային թունելի եւ կայարանի կառուցումը: Այս պրոցեսում ամենաբարդ խնդիրը կամրջի կառուցումն է, որը պիտի անցնի Հրազդան գետի վրայով եւ Աջափնյակի հատվածը միացնի Արաբկիրի հատվածին: Ֆինանսական առումով ամենաբարդ խնդիրը հենց սա է»,- ընդգծեց Փաշինյանը:
Խոսելով այն մասին, թե ֆիանսապես ինչպես է պատկերացնում այդ խնդրի լուծումը՝ քաղաքապեոտի թեկնածուն խոսեց Երեւանում գործարկվող քաղաքային զարգացման վարկային ծրագրի մասին:
«Դրանով իշխանությունները կառուցում են Նորագավիթ թաղամասը շրջանցող ճանապարհը, որ մտնում է Շիրակի փողոց: Նախատեսվում է, որ այդ ճանապարհը Շիրակի փողոցով պետք է հասնի Կարմիր բլուր եւ Կարմիր բլուրի վրայով պետք է մոտ 250-252 մետր երկարությամբ թունել կառուցվի Հրազդան գետի վրայով, որը Կարմիր բլուրի հատվածը կմիացնի Մալաթիա Սեբաստիա համայնքին: Հետո նախատեսվում է այդ ճանապարհը շարունակել մինչեւ Աշտարակի խճուղի: Ես կարծում եմ, որ ահա այդ կամուրջի կառուցումը, ըստ էության, նպատակահարմար չէ այս փուլում, որովհետեւ նույն սցենարով այդ ճանապարհը կարող է գործել հետեւյալ սցենարով. գալ հասնել Շիրակի փողոց, հետո մտնել Արտաշիսյան փողոց, հետո միանալ Երեւանյան լճի պատնեշի վրա կառուցված կամրջին, Իսկակովի պողոտայով միանալ փողոցին: Ստացվում է, որ գոյություն ունեցող կամրջից մեկ կիլոմետր ներքեւ ուզում են մեկ այլ կամուրջ կառուցել: Ես կարծում եմ, որ դա բացարձակապես նպատակահարմար չէ, մանավանդ դրա կառուցումը նախատեսվում է Երեւանի ամենակարեւոր հնավայրերից մեկի՝ Կարմիր բլուրի վրայով: Կարծում եմ, որ այդ թունելի միջոցները կարելի է ներդնել այստեղ եւ այս կամուրջը կառուցել Հրազդան գետի վրայով, Աջափնյակի եւ Արաբկիրի միջեւ ստեղծելով մետրոյի կամուրջ»,- մանրամասնեց Փաշինյանը:
Ընդ որում, ըստ նրա՝ Աջափնյակն ու Արաբկիրը միացնող կամուրջը ավելի կարճ պետք է լինի (140 մետր երկարությամբ) եւ այդտեղ հսկայական միջոցներ կխնայվեն, որոնք կարող են ներդրվել Աջափնյակի մետրոյի թունելի երկարությունը եւ կայարանի տեղը փոխելու համար: «Գիտեք, որ նախկինում նախատեսվում էր, որ մետրոյի Աջափնյակ կայարանը պետք է գտնվի Հալաբյան փողոցում՝ Արդարադատության նախարարության շենքի հարեւանությամբ: Բայց կարծում եմ հիմա երթային ուղիները մի քիչ փոխվել են, ավելի նպատակահարմար կլինի այդ կայարանը կառուցել Հանրապետական հիվանդանոցի հարեւանությամբ, ավելի բանուկ հատվածում: Սա է իմ պատկերացումը եւ ես կարծում եմ, որ սա շատ իրագործելի ծրագիր է՝ մանավանդ, որ կառուցվող կամուրջը որեւէ ձեւով արդարացված չի, ընդամենը ճոխություն է»,- նկատեց Երեւանի քաղաքապետի թեկնածուն:
Հիշեցնելով տրանսպորտի հետ կապված «Ելք» դաշինքի այլ խոստումները՝ Փաշինյանն անդրադարձավ Երեւան քաղաքում ավտոբուսային հոսքերի, մետրոյի եւ տրոլեբուսի չափաբաժնի ավելացման հատվածին.
«Այսօր մայրաքաղաքում 1400 գազել է դուրս գալիս երթուղի: Երեւան քաղաքի երթեւեկության հետ կպված պրոբլեմների հսկա բաժինը կապված է այս գազելների անկանոն գործունեության հետ: Ահա, երբ գազելների թիվը կրճատենք, երբ բացառենք մետրոյի երթուղիները կրկնող ավտոբուսային, տրոլեբուսային երթուղիների գոյությունը, եւ մետրոյի ուղեւորահոսքերը մեծացնենք, դա միանգամայն կփոխի երթեւեկության եւ խցանումների վիճակը քաղաքում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Աջափնյակի մետրոյի կայարանը բացելը նշանակում է, որ մետրոն հետագայում կարող է հասնել 16, 17 թաղամաս, հետո Մալաթիա- Սեբաստիա եւ այդպես շարունակ:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ