Հայ-ռուսական զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և սպասելու իրավունք չունի

«Հայ-ռուսական միացյալ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և սպասելու, հապաղելու իրավունք չունի»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը։ Ի պատասխան լրագրողի ճշտող հարցին՝ «Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ձեզ ասել՝ մի գրոհեք», գեներալ-մայորն ասել է՝ «չի կարող»։

Մակարյանն ասել է, որ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման խնդիրն է հետ մղել Հայաստանի համար արտաքին սպառնալիքը:

Հրամանատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարը և´ խաղաղ, և´ պատերազմական ժամանակ նշանակվում է ՀՀ զինված ուժերի կազմից։

«Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է ՀՀ ԶՈւ զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում և ազատվում է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարի հետ», - ասել է Անդրանիկ Մակարյանն՝ ընդգծելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վստահություն կա, որ ռուսական բազան կենթարկվի հրամանին, գեներալն ասել է, թե ռազմական գործում կա «ասված է` արված է» արտահայտությունը:

«Բոլորը պետք է կատարեն փաստաթղթերում արձանագրված պարտականությունները: Կարող եք չկասկածել»,-հավելել է Մակարյանը:

Հայ-ռուսական միացյալ խմբավորումը պատրաստ է նաև չեզոքացնել թուրքական կողմից պոտենցիալ սպառնալիքը:

Մեկնաբանելով Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու թուրքական կողմի հայտարարությունները` Մակարյանը նշել է, որ թուրքական սպառնալիքները չպետք է զարմանք առաջացնեն:

«Եթե Հայաստանի Հանրապետության ցանկացած սահմանի վրա, այդ թվում` այդ ուղղությունից վտանգ սպառնա, միանշանակ, մեր սուրբ պարտականությունն է, որ համատեղ ուժերով կանգնենք մեր ոսոխի առաջ: Դա երկաթբետոնե հիմքով ամրապնդված է համապատասխան փաստաթղթերի մեջ»,-ասել է Անդրանիկ Մակարյանը:

Տպել
13310 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում