Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հայրենասիրության դաս է վարել Շուշիում

06/05/2017 schedule16:45
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այցելել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոց և հայրենասիրության դաս վարել աշակերտների համար: Տեղեկացնում է ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Խորհրդարանի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել դպրոցի` արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված փառքի սրահում:

Այնուհետև, կրթօջախի դահլիճում Աժ նախագահը ն աշակերտներին ներկայացրել է եռատոնի խորհուրդը, խոսել հայոց պատմության մեջ մայիսյան հաղթանակների ունեցած առանձնահատուկ նշանակության մասին և ընդգծել հայ ժողովրդի կամքն ու վճռականությունը սերնդեսերունդ փոխանցելու  հաղթանակների ավանդույթը:

«Մայիսյան եռատոնը մեր տարեգրության մեջ հաղթանակների ոսկեդարն է: Երկար դարերով պետականություն չունենալուց հետո մենք կարողացանք կերտել երկու անկախ հայկական պետություններ և տոնել հաղթանակներ», - ընդգծել է ԱԺ նախագահը:

Պատմական հակիրճ ակնարկով աշակերտները տեղեկություններ են ստացել Հայրենական մեծ պատերազմում արցախցիների մասնակցության և հերոսական ճանապարհի մասին:  

Մանրամասներ ներկայացնելով Շուշիի ազատագրման պատմությունից՝ խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ քաղաքի ազատագրումը միայն սկիզբն էր, պետք էր նաև այն ապրեցնել, և փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր բերդաքաղաքն ազատագրելուց հետո վերահաստատվել են այնտեղ, նորից արմատներ ձգել և վերականգնել քաղաքի հայկականությունը:

Անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 25-րդ տարեդարձին՝ ԱԺ նախագահը կարևորել է այն փաստը, որ կարճ ժամանակում պաշտպանության բանակը կարողացել է կայանալ՝ որպես տարածաշրջանի ամենամարտունակ բանակներից մեկը և այսօր հանդես է գալիս որպես անվտանգության և կայունության կարևորագույն գործոն:

Ամփոփելով դասը՝ Աշոտ Ղուլյանը հորդորել է աշակերտներին հպարտությամբ ու մեծ պատասխանատվությամբ կրել շուշեցի լինելու պատիվը և անել ամեն ինչ՝ հայրենի քաղաքի երբեմնի փառքը վերականգնելու և այն աշխարհին ճանաչելի դարձնելու համար:

«Եղել են ժամանակներ, երբ Շուշիի կրթօջախների շրջանավարտները հեշտությամբ ընդունվել են Եվրոպայի լավագույն բուհերը: Վստահ եմ՝ նոր սերունդը կարողանալու է վերականգնել քաղաքի այդ համբավը»,- նշել է ԱԺ նախագահը:
Միջոցառմանը մասնակցել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը:
Տպել
12108 դիտում

Ստեփանավանում 81-ամյա տղամարդը ինքնասպան է եղել շենքի տանիքում

Դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ պետական քարտուղարի հետ

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին հիվանդանոց են տեղափոխել

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Գարեգին Բ եւ Արամ Ա կաթողիկոսներին

«Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան առաքելությունը ԱԻՆ-ին ռադիոմետրեր է նվիրել

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

4 նախկին նախարար ստորագրել են Ամուլսարում հանքի թույլտվությունը. ՀԲՃ-ն անուններ է հրապարակում (լուսանկարներ)

Ուսուցչին որպես բեռնաձի օգտագործելով՝ կրթության որակ չի ապահովվի. մանկավարժները սպառնում են գործադուլով

ԱԱԾ-ն բացահայտել է ՍԱՊԾ մի խումբ աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքեր

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում 117 ապօրինի հատված ծառ է հայտնաբերվել

Ղազախստանի թղթադրամների եւ մետաղադրամների վրա այսուհետ չեն լինի ռուսերեն գրառումներ

Պետական մակարդակով կազմակերպած երթը ոճրագործության բացահայտման քայլերից մեկն է. Մարտի 1-ի զոհերի հարազատներ

Հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, 3 տարի անց՝ վաճառքը

Ջավախքի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա է բացվել

Մուշուրբան, պարկապզուկը, կոխն ու որդան կարմիրը՝ մշակութային ժառանգության նոր արժեքներ

Վարչապետին ճիշտ են ասել. Մարտի 1-ի գործը ջուր է. Յուրի Խաչատուրովի պաշտպան

Լաս Վեգասը մեզ համար լոկ խաղատների աշխարհ չէ. Մխիթար Հայրապետյան

Օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդներից մեկը քիչ առաջ 1 միլոն 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

Ըմբիշ Միհրան Հարությունյանը կարծում է, որ իրեն չեն ցանկանում տեսնել ՀՀ հավաքականում