«Երևանյան գինու օրեր» փառատոնին առանձին տաղավարով ներկայացված է եղել նաև Արցախը

07/05/2017 schedule10:22

Մայիսի 5-ին և 6-ին Երևան քաղաքում կայացած «Երևանյան գինու օրեր» փառատոնին առանձին տաղավարով ներկայացված է եղել նաև Արցախի Հանրապետության զբոսաշրջային ներուժը: Տեղեկացնում է ԱՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

ԱՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների կողմից արդյունավետ աշխատանքներ են իրականացվել փառատոնի այցելուներին Արցախի զբոսաշրջային գրավչության վայրերի և բնագավառին վերաբերող այլ տեղեկատվության փոխանցման նպատակով: «Երևանի Գինու Օրեր» միջոցառմանը մասնակցում էին միջազգային գինեգետներ, հայտնի բլոգգերներ, ինչպես նաև տարբեր երկրներից ժամանած մեծաթիվ զբոսաշրջիկներ, ովքեր հայկական և արցախյան զբոսաշրջային արդյունքներին ծանոթանալուց զատ, հնարավորություն ունեցան համտեսելու հայակական և արցախյան արտադրության գինիներ և հայկական խոհանոցի հարուստ ճաշատեսակներ:

Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի, փառատոնն ունեցել է բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու արտերկրից, ինչը լավ հնարավորություն էր՝ ներկայացնելու նաև Արցախը՝ որպես զբոսաշրջային դինամիկ զարգացող ուղղություն իր բոլոր ենթակառուցվածքներով և բացառիկ զբոսաշրջային արդյունքով:

Փառատոնին մասնակցել են 25 գինեգործական և խոհանոցային ընկերություններ, այդ թվում՝ երեք գինեգործական ընկերություններ Արցախից, որոնց արտադրանքը ներկայացված էր բազմաթիվ զբոսաշրջիկների ու քաղաքացիների համար:

Երևանյան գինու օրերը կազմակերպվել է «Արենի» Փառատոն հիմնադրամի կողմից՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Աննա Մազմանյանի աջակցությամբ: Միջոցառման նպատակն է խթանել զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել այդ երկրի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիությունը:

Տպել
13580 դիտում

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար

Քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի տնօրենի պատվիրակությանը

Քննարկումներ մրցակցության ոլորտի օրենսդրական խնդիրների շուրջ

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի հետ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 20:30-ի դրությամբ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Գևորգյանը այլ գործողություններով օժանդակել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու համար

Վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը, տակնուվրա արել ամեն ինչ ներսում

Փոխնախարար Մանե Ադամյանն ընդունել է ֆրանսիական Airbus ընկերության ներկայացուցիչներին

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահը կայցելի Հայաստան

ՔԿՀ-ում գտնվող Արթուր Վարդանյանին անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. ՄԻՊ

Նազարբաեւը որոշել է լուծարել Ղազախստանի կառավարությունը

ՌԴ դեսպանը ԱԺ պատգամավորների հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր

Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարին

Որպես ի՞նչ է Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար «նվիրաբերում» պետությանը, որպես «չայեվո՞յ»

ՊԲ հրամանատարը հետևել է զորամասերից մեկի՝ «բարձր» մարտական պատրաստականության աստիճանի պարապմունքներին