Հնգյակից երկուսի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր,երկուսը գրեթե ինքնուրույն են շնչում

07/05/2017 schedule11:44

Անցյալ շաբաթ Երեւանում ծնված հնգյակներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծանր, երրորդի արհեստական շնչառական ապարատը երեկ անջատվել է, իսկ մյուսը, թեեւ ինքնուրույն է շնչում, սակայն շնչառական սարքը շարունակում է միացված մնալ։ Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին հիվանդանոցներից։

Հիշեցնենք` «Էրեբունի» հիվանդանոցում մայիսի 3-ի առավոտյան լույս աշխարհ էր եկել 5 երեխա՝ 4 աղջիկ ու 1 տղա, որոնցից չորսը ծնվել են 800-900 գրամ քաշով, հինգերորդը` 620: Նորածիններից մեկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուսը` Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Նորածիններից երկուսը` տղան եւ աղջիկներից մեկը, տեղափոխվել են «Մուրացան» ԲԿ։ Փոքրիկներից մեկը մնացել էր «Էրեբունի» ԲԿ-ի նորածնային վերակենդանացման բաժանմունքում, որը, սակայն երեկ մահացավ։

Մուրացան ԲԿ-ից armtimes.com-ին տեղեկացրեցին, որ երեխաների՝ տղայի ու աղջիկներից մեկի վիճակը շարունակում են մնալ ծայրահեղ ծանր։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանն armtimes.com-ին ասաց, որ նորածնի վիճակը կայուն է։

«Երեխան ծնվել է 820 գրամ քաշով հիմա 850 գրամ է, սակայն այս քաշով երեխաները վտանգավոր են, մինչեւ այս րոպեն ամեն բան նորմալ է, երեկվանից արդեն հանել եմ արհեստական շնչառական ապարատը, սակայն դեռ պետք է սպասել»,-ասաց Չոբանյանը։

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ մանկաբույժն էլ ասաց, որ իրենց մոտ գտնվող աղջկա վիճակը նույնպես շարունակում է մնալ կայուն։

«Թեեւ ինքնուրույն կարողանում է շնչել, բայց արհեստական ապարատը շարունակում ենք միացրած թողնել, այն օգնում է,-ասաց մանկաբույժը՝ հավելելով, որ արդյունքներից խոսելու համար դեռեւս հարկավոր է սպասել,-տասը օր հետո միայն կարելի է որոշ չափով հստակ խոսել, հիմա դեռ պետք է սպասել ու չմոռանալ, որ երեխաները ժամկետից երեք ամիս շուտ են ծնվել»։

Հիշեցնենք, որ հնգյակի ծնողները Մեծամորից են, ապրում են վարձակալած բնակարանում։ Երեխաների ծնունդից հետո  կառավարությունը խոստացել է նրանց 7.5 միլիոն դրամ հատկացնել, իսկ Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը՝ 4-սենյականոց բնակարան Երեւանում։ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էլ ասել է, որ երեխաների մինչեւ 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը:

Տպել
12060 դիտում

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով