«Հաց բերողի» մոր հայտարարությունը միտումնավոր եւ ուղղորդված արշավ է․ Ալեք Ենիգոմշյան

07/05/2017 schedule17:41

Հիմնադիր Խորհրդարանի, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան հանձնախմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է, որ «Հաց բերողի» մորն ուղղորդում են, իսկ հանձնախմբի անդամներին ուղղված բոլոր վերագրումներն անհիմն են։

Հիշեցնենք, որ երեկ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մայրը Դոնարա Պետրոսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ որպես «Հաց բերողի» իրավահաջորդ, պահանջում է, որպեսզի լուծարվի իր որդու թաղման հանձնախումբը եւ անվստահություն է հայտնել նրանց բոլորին։

Ըստ Ենիգոմշյանի՝ հանձախումբը երբեք չի թելադրել, հետեւաբար հանձնախումբը լուծարելու պահանջ չի կարող լինել։

«Հանձնախումբը երբեք ոչինչ չի պարտադրել, եթե տիկին Դոնարան, չնայած բոլոր բացատրություններին, ցանկանում է վերստին թաղել «Հաց բերողին», դա իր որոշումն է եւ ոչ ոք արգելք չի հանդիսանում։ Հանձախումբը սովետի քաղբյուրոն չի, որ ասի ինչ անել, եթե ինքն ուզում է անել, թող անի, հանձնախմբի որոշ անդամներին ուղղված այն բոլոր վերագրումներն անհիմն են, թյուրիմացություններ են»,-armtimes.com-ին ասաց Ենիգոմշյանը՝ հավելելով, որ այս ամենը միտումնավոր, ուղղորդված արշավ է։

«Ես ցավում եմ, որ տիկին Դոնարան զոհ է գնում։ Տիկին Դոնարայի տարբեր ելույթներում բացահայտ երեւում է սա։ Եթե տիկին Դոնարան ցանկություն ունի Արթուր Սարգսյանին վերստին հուղարկավորելու, ոչ ոք իր ձեռքերը չի կապել եւ հանձնախմբին վերագրումներ անելու պատճառ չկա։ Մենք ասել ենք, որ Արթուրին գյուղ տանելը հարիր չէ, քանի որ դա նույնիսկ իր գյուղն էլ, ծննդավայրն էլ չէ։ Մենք առաջնորդվել ենք Արթուրի նկատմամբ մեր հոգու պարտքով, մեր խղճով եւ ոչ մի բանից սրտնեղելու եւ վախենալու պատճառ չունենք։ Ես համբերություն եմ ցանկանում տիկին Դոնարային, մաղթում եմ, որ այլ միտումներին զոհ չգնա եւ ապրի խաղաղությամբ»,-ասաց Ենիգոմշյանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող 49-ամյա Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը», մարտի 16-ին մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում՝  ըստ բժիշկների վարկածի՝ սիրտ-թոքային սուր անբավարարության հետեւանքով։ Նրա մահվանից հետո ստեղծվել էր հանձնախումբ՝ հուղարկավորության հարցերը կարգավորելու համար։

Սարգսյանը 2016 թվականի ամռանը ոստիկանության Երեւանի ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին կրակահերթերի տակ ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանական պատն ու սնունդ տարել «Սասնա ծռեր» զինված խմբին։

Տպել
8126 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ