Իվետա Տոնոյանը կազատվի՞ Ծառուկյանի խոսնակի եւ հիմնադրամի ղեկավարի պաշտոններից

ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակի աշխատանքը շարունակելու հարցում դեռ քննարկում չի եղել:

- Շարունակելո՞ւ եք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի աշխատանքով զբաղվել:

- Դեռ չենք քննարկել այդ հարցը: Այդ մասին համապատասխան հայտարարություն կանեմ:

- Հնարավոր է համատեղե՞ք:

- Տեսնենք, ոնց նպատակահարմար կգտնվի:

- Խորհրդարանում ո՞ր հանձնաժողովում կընդգրկվեք:

- Թերեւս, մարդու իրավունքների պաշտպանության ու սոցիալական ուղղվածության աշխատանքներում ունեմ ներգրավվածություն, բնականաբար, նաեւ երիտասարդությանը հուզող հարցերի բարձրաձայնում եւ այլն:

- Ծառուկյան հիմնադրամում ղեկավար պաշտոն ունեք, շարունակելո՞ւ եք պաշտոնավարել նաեւ այնտեղ:

- Քանի որ գիտեք, ես վճարովի աշխատանք չեմ կարող իրականացնել, այս պահին հստակեցումների փուլն է, համապատասխան հայտարարությամբ ես հանդես կգամ, թե որտեղ եւ ինչպես եմ շարունակելու իմ գործառույթները:

- Հաշվի առնելով, որ այս պահին դուք դեռ Գագիկ Ծառուկյանի խոսնակն եք, ուզում եմ իմանալ՝ քաղաքական հարցերի հետ կապված որոշում կա՞, թե ով կղեկավարի ԱԺ-ում Ծառուկյան դաշինքի խմբակցությունը, ով կլինի ԱԺ փոխնախագահը:

- Բոլոր այդ հարցերի հետ կապված այժմ քննարկումներ են ընթանում, վերջնական փուլում են գտնվում: Երբ կլինի վերջնական որոշում, թե ով կոնկրետ ինչ գործառույթ է իրականացնելու խորհրդարանական խմբակցությունում, որոշումը լինելուն պես մենք տեղյակ կպահենք լրատվամիջոցներին:

-Խմբակցությունում քաղաքական բլոկը ո՞ւմ կվստահվի:

- Ես նորից եմ կրկնում, երբ կլինի վերջնական որոշում, այդ մասին համապատասխան հայտարարություն կարվի:

Տպել
4616 դիտում

Աշոցքում ՔՊ անդամն է հաղթել, Հառիճում՝ ինչպես միշտ, 18 տարվա համայնքապետը

Հարություն Մաշադյանը ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում. դատախազությունը հավելյալ պարզաբանում է տարածել

Դ. Տոնոյանը հանդիպել է Հունաստանի գործընկերոջ հետ, այցելել IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդես

Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենին

Հայ-սերբական հարաբերություններն ունեն զարգացման ներուժ. Ա. Սարգսյանը հանդիպել է Սերբիայի նախագահին

17:00-ի դրությամբ ընտրություններն ամենաակտիվը Օհանավան եւ Ակնաղբյուր համայնքներում են անցնում

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել Հանրայինի հաղորդավարը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին

Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ. դատախազության պարզաբանումը

Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կիպրական համագործակցությանն առնչվող հարցերը

14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 21 հազար 130 մարդ կամ ընտրողների 33.16%-ը

Նոր Գեղի համայնքի ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել. ԼՀԿ ներկայացուցիչը պարզաբանում է

Լևոն Աղասյանը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն՝ հաղթելով ադրբեջանցուն ու թուրքին (տեսանյութ)

Երեւանում բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են 53–ամյա տղամարդու կիսաքայքայված դի

Ձյան շերտում մի շարք ավտոմեքենաներ էին արգելափակվել. փրկարարները 15 ուղեւորի են տեղափոխել

11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 3276 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 9,85%-ը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Մալթայի արտաքին գործերի նախարար Կարմելո Աբելային

ՄԻՊ-ը վաղ առավոտից իրականացնում է ՀՀ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների դիտարկում