Լոս Անջելեսի հայ համայնքը դժգոհություններ է արտահայտել Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձից

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները միացել են Սպիտակ տանն ուղղված կոչերին և ԱՄՆ նախագահին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհրդի անդամ Քեթրին Բարգերը իր գործընկերներին առաջարկել է նամակով դիմել Դոնալդ Թրամփին: 

«Հիմա ժամանակն է, որ մենք խոսքից անցնենք գործի: Մեր առաջնորդները պետք է 1915-1923-ին կատարվածը կոչեն Ցեղասպանություն»,- ասել է Բարգերն ու ընդգծել, որ Թրամփը ևս, իր նախորդների նման, 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակի օրվա ուղերձում կրկնեց «20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը՝ Մեծ Եղեռն» ձևակերպումը: 

Թրամփի ուղերձում նաև նշված էր. «Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ»:

Քաղաքային խորհրդի մեկ այլ անդամ՝ Հիլդա Սոլիսն ավելացրել է, որ ամերիկացի պաշտոնյաները «չպետք է վախենան Թուրքիայի կառավարության սպառնալիքներից», որոնք միայն ապացուցում են՝ Ցեղասպանություն եղել է: Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հարյուր հազարավոր հայեր են խոշտանգվել և սպանվել: Ուրիշները տեղահանվել են դեպի սիրիական անապատ. ճանապարհին և ճամբարներում շատերը մահացել են սովից և հիվանդություններից: Թուրքական կառավարությունն ընդունում է, որ դաժանություններ են եղել, սակայն դրանք տեղավորում է պատերազմի տրամաբանության մեջ:


Ավելի վաղ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էր քննադատել նախագահ Թրամփին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու ու հիշատակելու փոխարեն, նա նախընտրել է սատարել Անկարայի մերժողական քաղաքականությանը: «Նախագահ Թրամփը, փաստորեն, ցեղասպանությունների կանխարգելման հարցում ԱՄՆ-ի քաղաքականության իրականացումը հանձնել է Ռեջեփ Էրդողանին՝ ամբարտավան և ավտորիտար դիկտատորին, որն ակնհայտորեն հաճույք է ստանում՝ միլիոնավոր հայերի, հույների, ասորիների և այլ քրիստոնյաների զանգվածային սպանությունների վերաբերյալ ամերիկյան նախագահների հայտարարությունները ուժով լռեցնելու իր կարողությունից»,- նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը:

 

Տպել
1826 դիտում

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

Դիլիջանում ազատամարտիկների հուշարձանի վրայից ջնջել են բարերարի անունը, ջարդել ցայտաղբյուրները

Հացաշեն համայնքի ղեկավարը հաղորդում է տվել, որ նախկին կինը փորձել է առևանգել իր 9-ամյա որդուն

Հրդեհ՝ Մասիս քաղաքում․ բնակելի տուն է այրվել

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Ամուսինը հրացանը մաքրելիս անզգուշաբար կրակել է կնոջ վրա. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները կապող ճանապարհահատվածում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքներ

ՀՀ բռնցքամարտի հավաքականը չի մասնակցի Երիտասարդների ԵԱ-ին՝ ԿԳՄՍՆ-ի անգործության կամ կոնկրետ հրահանգի պատճառով. Գեւորգյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. նախարար

Դավադրությունների մասին խոսակցություններն անհիմն են. Քանանյան

Գերանդիով մարմնական վնասվածքներ է պատճառել 35-ամյա համագյուղացին. վեջինս մահացել է

Հեղափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները նշանակալի օրակարգ ունեն. Նիկոլ Փաշինյան

Փաշինյան Նիկոլ, գալի՞ս ես անարդարությունը վերացնելու, եթե ոչ, ուրեմն շարունակում ես Սերժի մեղադրանքը․ Արմեն Բիլյան

Վանաձորի մի շարք թաղամասեր առավոտից հոսանքազրկված են. էլցանցից կոնկրետ պատճառ չեն նշում

Ucom-ի առաջին կորպորատիվ պարտատոմսերը թույլատրվել են առևտրի AMX ֆոնդային բորսայում

Երգչուհի Գայա Արզումանյանը գրանցված աշխատող է եւ հարկեր է վճարում. պրոդյուսեր

Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ կոնֆլիկտ ունեցած գործարարը դատի է տվել մի շարք լրատվամիջոցների

Oպերայի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է

Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ձեւակերպումների մեջ փոփոխություններ են եղել

ՀՀ քաղաքացին դիմել է Դավիթ Անանյանին եւ իր մասնաբաժինը խնդրել զբոսաշրջիկների ծախսած գումարից. Փաշինյան