Ապրիլյան պատերազմի մասնակցի բուժումը Մոսկվայում շարունակելու համար 4 մլն դրամ կհատկացվի

Քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Մոսկվայում իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը նախատեսում է գումար հատկացնել: ՀՀ կառավարության վաղվա նիստում քննարկվելու է այդ նպատակով 4 միլիոն 138 հազար դրամ հատկացնելու հարցը:

Ռոլանդ Սահակյանը անցած տարվա ապրիլի ռազմական թեժ գործողությունների ժամանակ վիրավորվել էր ականի պայթյունից եւ երկար ժամանակ բուժում էր ստանում Երեւանի հոսպիտալում:

Նրան արտերկրում բուժելու նպատակահարմարության մասին խոսվում էր դեռ վաղուց եւ ահա այդ նպատակով գումարը վերջապես կհատկացվի: Կառավարությունը այդ գումարը վճարելու է իր պահուստային ֆոնդից:

Ռոլանդ Սահակյանը ստացել է ողնաշարի ու նաեւ ներքին օրգանների բազմաթիվ վնասվածքներ: Ենթարկվել է տասնյակ վիրահատությունների: 

Մարտի վերջին ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնակատար Ծաղիկ Վարդանյանը armtimes.com-ին հայտնել էր, որ Ռոլանդի բուժումը կկազմակերպվի Մոսկվայի «Երեք քույրեր» վերականգնողական կենտրոնում: «Ձեռքբերված պայմանավորվածությունն առայժմ բուժման առաջին փուլի` 21 օրվա համար է: Հետագայի վերաբերյալ նախատեսվում է առանձին որոշում»,- ասել էր Վարդանյանը:

Տպել
1638 դիտում

Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ

Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ

ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաննները «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում մեկնաբանել են սահմանային միջադեպը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին սկսում է հանրային քննարկումները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները

Հուլիսի 12-ի դրությամբ Տեսչական մարմիններն իրականացրել են 48917 ստուգում

Հեղեղում Գյումրիում. կարկուտն ու անձևը ջրածածկ են արել ամբողջական փողոցներ (լուսանկարներ, տեսանյութ)

Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

Մաշա Մնջոյանը հասել է ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է 12 զոհի մասին հայտարարության պատճառով

Հիվանդության բարդացման հիմնական պատճառներից է բժշկին չլսելը. իրական դեպքեր՝ վերակենդանացման բաժանմունքից

Չինարի գյուղից ՄԻՊ-ի աշխատակազմ են փոխանցվել հրետանակոծությունից փաստեր․ նոր զեկույց կուղարկվի միջազգային կառույցներին

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին եւ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին

«Արարատ-Արմենիա»-«Նոա»՝ եւս մեկ եզրափակիչ. վրե՞ժ, թե՞ ոսկե դուբլ

Այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանությանը սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին․ Ռուբեն Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը նամակներ է հղել ԵԽ գլխավոր քարտուղարին և ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին

Հուլիսի 12-ին Շիրակի մարզում կորոնավիրուսի 48 նոր դեպք է հաստատվել, ինքնամեկուսացված է 967 քաղաքացի

Ադրբեջանը որերորդ անգամ վերահաստատեց իր հակամարդկային կեցվածքը. Արման Աբովյան

Ավարտին է մոտենում Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը. աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մանուէլ Պետրոսյանը

Ավելացվում է ՔԿՀ-ներում պահվող անձանց տրամադրվող տեսազանգից օգտվելու քանակը. Ռուստամ Բադասյան