Կա խնդիրները լուծելու ցանկություն եւ ձգտում. Լավրովը Վաշինգտոնի բանակցությունների մասին

Չնայած հայտնի բարդություններին՝ Ռուսաստանը եւ ԱՄՆ կարող են ու պետք է միասին օգնեն լուծել այն առանցքային խնդիրները, որոնք կանգնած են միջազգային օրակարգում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով՝ հավելելով, որ Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են միջազգային ասպարեզում փոխգործակցության հնարավորությունները։

Նրա խոսքով, հանդիպումների արդյունքներով ինքը համոզվել է, որ Թրամփի վարչակազմը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահը ու պետքարտուղարը «գործի մարդիկ են» ու «նրանք ուզում են պայմանավորվել»։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունը «ազատ է գաղափարականացումից, որը բնորոշ էր Օբամայի վարչակազմին»։ Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ խնդիրներն այնքան շատ են, որ մեկ հանդիպումով կամ նիստով հնարավոր չէ դրանք բոլորը լուծել: «Ժամանակ է պետք, սակայն կարեւորն այն է, որ կա դրանք լուծելու ցանկություն եւ ձգտում», - ասել է նա:

Հանդիպումների ընթացքում, նշել է Լավորվը, քննարկվել են Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների հաջորդ փուլի հեռանկարները ու դեէսկալացիայի գոտիների ստեղծումը։ Նրա խոսքով, Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն ընդհանուր գիտակցում, որ նման գոտիները պետք է դառնան քայլ՝ դեպի ամբողջ երկրի տարածքում բռնության դադարեցում, օգնելով լուծել հումանիտար խնդիրները ու ստեղծելով հիմքեր քաղաքական կարգավորման համար։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը անվանել է «շատ, շատ լավ»։ «Մենք անցկացրել ենք շատ, շատ լավ հանդիպում»,- ասել է Թրամփը Լավրովի հետ հանդիպումից հետո։ «Մենք մտադիր ենք դադարեցնել սպանությունները ու մահերը (Սիրիայում)»,- նշել է նա Սպիտակը տանը լրատվամիջոցների հետ կայացած հանդիպմանը։

Նշվում է, որ Թրամփի ու Լավրովի հանդիպումը անցել է մամուլի համար փակ ռեժիմով ու տեւել է քառասուն րոպե, որին մասնակցել է նաեւ ԱՄՆ ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը։ Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպանությունն իր Թվիթերի մկրոբլոգում հրապարակել է Կիսլյակի նկարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է RBC գործակալությունը:

Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է սիրիական հակամարտության կարգավորման համար համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Մասնավորապես Թրամփը շեշտել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է «սանձահարել Ասադի ռեժիմը, Իրանին ու իրանցի միջնորդներին»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Խոսելով Ուկրաինայի մասին, Թրամփը հաստատել է իր վարչախմբի հանձնառությունը՝ պահպանել ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում ու շեշտել է Ռուսաստանի պատասխանատվությունը Մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացման հարցում։ Նա նաեւ նշել է Մերձավոր արեւելքում ու մյուս տարածաշրջաններում հակամարտությունների լուծման գործում համագործակցության ընդլայնման հնարավորությունը։ Թրամփը նաեւ ցանկություն է հայտնել բարելավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպման արդյունքներով Լավրովը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հուլիսին Համբուրգում կայանալիք հանդիպման մասին տեղեկատվությունը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նախագահների հանդիպմանն ընդառաջ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մի շարք հարցերի շուրջ աշխատանքներ կկատարեն: «Նախագահները վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն հաստատել էին, որ կհանդիպեն հուլիսի առաջին հատվածում անցկացվելիք «G20»-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այսօր էլ Թիլերսոնի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք աշխատել օրակարգի հարցերի շուրջ»,- ասել է Լավրովը:

Տպել
2041 դիտում

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց առաջին գոտեմարտում (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Ծափահարություններ մրցավարներին. Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Հեռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Ճապոնական կարգապահությունն ու Օլիմպիական խաղերը. հայացք Տոկիոյից

Տոկիո-2020. Մրցավարներն ըմբիշ Կարեն Ասլանյանից խայտառակ կերպով խլեցին կիսաեզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում