Տանկ են տեղաշարժել, ողջ հասարակությունը դրա մասին է խոսում, անհարմար չէ՞. Դավիթ Բաբայան

11/05/2017 schedule11:19

Հակառակորդի զրահատեխենիկայի տեղաշարժը հոգեբանական արտահայտության մի ձեւ է:

Մեր զրույցում այսպես արձագանքեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով երեկ հակառակորդի կողմից Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարած զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժին:

- Պարոն Բաբայան, ըստ ձեզ հակառակորդի զրահատեխնիկայի տեղաշարժն ի՞նչ կարող է նշանակել:

- Ոչ մի բան չի նշանակում, սա պարզապես իրենց քայլերն են, որեւէ բան չի փոխվում, որեւէ նպատակ չունի, ոչ մի տրամաբանություն այստեղ չկա: Բերել առաջ, հետո տանել, պարզապես հոգեբանական արտահայտության մի ձեւ է. բոլորս էլ գիտենք, որ սա առօրյա է, տարօրինակ երեւույթ չէ:

- Ապրիլյան պատերազմից հետո սա առաջի՞ն դեպքն է, որ հակառակորդը տանկեր է տեղաշարժում:

- Իհարկե՝ ոչ: Իրենք նաեւ զորավարժություններ էին վերջերս կատարում: Նման տեղաշարժեր երբեմն լինում են:

- Պարբերաբա՞ր:

- Պարբերական բնույթ այն առումով, որ տեխնիկա ունեն պետք է տեղաշարժեն, այդ տեխնիկան չի կանգնելու չէ՞ իր տեղը: Հետեւաբար՝ պետք չի սա ողբերգական ինչ-որ մի բան դիտել եւ, ըստ այդմ, ընկնել խուճապի մեջ: Տեխնիկա է, տեղաշարժել, տեղաշարժել են, հիմա ի՞նչ անենք: Ամեն անգամ իրենք ինչ-որ նպատակների հասնում են: Մի քանի տանկ են տեղաշարժել՝ այստեղ-այնտեղ, ողջ հասարակությունը դրա մասին խոսում է, անհարմար չէ՞, ինչի՞ համար: Պետք է հասկանալ, որ նման բաներով նրանք փաստորեն փորձում են ծաղրել մեզ: Տանկ ա՝ հերն էլ, անիծած, ի՞նչ ա եղել:

- Իրավիճակը սահմանին հիմա ինչպե՞ս է:

- Ամենօրյա, որեւէ նոր զարգացում կամ առավելեւս անհանգստացնող ինչ-որ երեւույթներ չկան: Սրա հիմնական նպատակն այն է, որպեսզի հանրությանը նորից հոգեբանական ճնշումների ենթարկեն: Ամոթ է, որ մենք սկսում ենք դրա մասին մտածել, խոսել ինչ-որ անկապ շարժերի մասին: Մեր բանակը միշտ էլ պատրաստ է ցանկացած պահին կանգնել սահմանների պաշտպանությանը: Տարօրինակ բան չկա, որ իրենք տեխնիկա են շարժում՝ բերում-տանում:

Հիշեցնեք, որ այս գիշեր, բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից ժամը 13:30-ի սահմաններում Թափկարակոյունլու-Թալիշ ուղղությամբ կատարել է զրահատեխնիկայի (շուրջ 10 տանկ) տեղաշարժ: Ժամը 14:55-ին դիտարկված տանկերը վերադարձել են իրենց ելման շրջանները:

Ըստ ՊԲ հաղորդագրության, առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շփման գծի ողջ երկայնքով իրականացրել աչալուրջ մարտական հերթապահություն: 

Տպել
23636 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին