Կառավարությունը ծափերով հրաժեշտ տվեց Արփինե Հովհաննիսյանին

11/05/2017 schedule11:32

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ազատվում է զբաղեցրած պաշտոնից:

«Ուզում եմ բոլորսի անունից շնորհակալություն հայտնել Արփինե Հովհաննիսյանին արդյունավետ աշխատանքի համար, ցանկանալ իրեն ամենայն բարիք եւ այդ արդյունավետությունը, որն ինքը ցուցաբերել է կառավարությունում, ցուցաբերի նաեւ Ազգային ժողովում»,- ասաց վարչապետն ու կառավարության անդամների հետ միասին ծափերով հրաժեշտ տվեց Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս իր հերթին շնորհակալություն մաղթեց արդեն նախկին գործընկերներին:

Արփինե Հովհաննիսյանը արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2015 թվականից: Նախկին նախարարի պաշտոնական կոնսագրականում նշված է, որ 2015 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է արդարադատության նախարար, 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, 2008-2011թթ.- ԱԺ նախագահի խորհրդականն է եղել, 19.05.2008-30.09.2008թթ. զբաղեցրել էր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականի պաշտոնը, 2007-2008թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալն էր, իսկ 2007թ.-վականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 
2006-2007թվականները աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ: 2003-2006թթ.-աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ:

Տպել
16620 դիտում

5455 ապօրինի հատված ծառեր. «Հայանտառ»-ի աշխատակիցները կազմել են 278 արձանագրություն

Վահան Արծրունին ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ. Շուշան Դանիելյան

Ինչպե՞ս պաշտպանել էլեկտրոնային փոստերը հաքերներից եւ ի՞նչ մեխանիզմով են հաքերները դրանք կոտրում. պարզաբանում

Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին

Թալանել են Երեւանում քաղաքապետարանի ճարտարապետի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

Վերահսկողական ծառայության նախկին աշխատակիցը պատրաստ է միլիոնավոր դոլարների չարաշահումների փաստեր ներկայացնել վարչապետին

«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալին հայտնաբերել են մահացած

Ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի համար, չի կարող թույլատրելի լինել Նիկոլ Փաշինյանի համար. Սամսոնյան

Վեց-յոթ ամսվա աշխատողները չէին կարող այդքան բարձր դրույքաչափերով պարգեւավճարներ ստանալ. ԼՀԿ

Ավազակային հարձակում Երեւանում. կրկին թալանել են Varks.am-ի գրասենյակը

Դատարանում քիչ առաջ մեկնարկեց Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նիստը

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չպետք է վերածվեն նախարարությունների. Լիլիթ Մակունց

Մարզպետները գործել են օրենքով սահմանված կարգով. Մակունցը՝ մարզպետների՝ իրենց պարգեւատրման մասին

Ինչո՞ւ պետք է ոստիկանությունը պահել կառավարության կազմում, ԱԱԾ-ն տալ վարչապետին. Պետրոսյան

Ի՞նչ կարծիք ունեն մարզպետները մարզպետարանների օպտիմալացման մասին

Մարզպետների աշխատանքի մեկ տարին չի լրացել, կասկածելի է պարգեւատրման հիմքը. պատգամավոր

Ինչպե՞ս է ՀՀ-ն կատարում ՄԻԵԴ-ի վճիռը. ՄԻՊ-ը ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշում է ներկայացրել

«Արսենալը» շնորհավորել է Մխիթարյանի ծննդյան օրը

«Նաիրի Ինշուրանս ապահովագրական»-ը պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ի բացահայտումը

Իննա Խոջամիրյանն ու Հայկ Պետրոսյանը նշանադրվել են