Տարոն Մարգարյանի շտաբը ողջ գիշեր հսկել են «Ելք» դաշինքի անդամներն ու ոստիկանները.տեսանյութ

Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան նրբանցքի սկզբնամասում գտնվող Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի դիմաց շուրջօրյա հերթապահություն են իրականացնում ե´ւ ոստիկանները, ե´ւ «Ելք» դաշինքի անդամները: Armtimes.com-ն այսօր Կուրղինյան նրբանցքում արձանագրել է, որ նախընտրական շտաբի դուռը կնքված է երկու կնիքով, իսկ հենց դռան դիմաց՝ մայթի վրա, կայանված է ոստիկանության պարեկապահակային ծառայության մեքենան՝ ներսում ոստիկանության վերակարգը, իսկ շտաբից մոտ 10 մետր հեռավորության վրա կայանված է «Ելք» դաշինքի մեքենան՝ ներսում դաշինքի ներկայացուցիչները: Armtimes.com-ի հետ զրույցում վերջիններս ասացին, որ ողջ գիշեր մնացել են նշված տարածքում, որպեսզի հսկեն շտաբի կնքված դուռը:

Հիշեցնենք, որ երեկ «Հայկական  ժամանակ» օրաթերթի լրագրող Աննա Զախարյանը նույն շտաբում արձանագրել էր ընտրակաշառքի բաժանման դեպք, որից հետո նրա հեռախոսը շտաբում գտնվող անձինք վերցրել են, ջնջել տեսանկարահանած նյութերը, ապա ետ վերադարձրել:

Աննա Զախարյանը հաղորդում է տվել հանցագործության մասին, իսկ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հրապարակել է լրագրողի հեռախոսում մնացած՝ ընտրակաշառքի դեպքն արձանագրած մեկ տեսանյութ, որը չեն հաջողացրել ջնջել Տարոն Մարգարյանի շտաբի անդամները: Սույն միջադեպի գործով ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է ընթանում:

Տպել
5098 դիտում

ՍԴ մտնելու պատրվակով աղմուկ առաջացնել, ամեն գնով Քոչարյանի գործով որոշում կայացնել...ինչ սցենարներ կարող են լինել վաղը

Վարդենիսում կհիմնանորոգվի երաժշտական դպրոցը, կկառուցվի եւ կվերակառուցվի լուսավորվածության ցանցը, կասֆալտապատվի 10 փողոց

Հրապարակվել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը

Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

«Առողջ եղիր»՝ հորդորում ու մաղթում են երեխաները գյուղերից

ԱԺ-ն հուլիսի 8-ին արտահերթ նիստ է հրավիրել

Բնակարանային գողություն Ավանում. հափշտակված դրամապանակում նախնական տվյալներով՝ 1307 դոլար և 40 հազար դրամ է եղել

Հիմնանորոգվում է Ծովակ համայնքի խմելու ջրատարի արտաքին ցանցը

Արթիկում 21-ամյա երիտասարդ է դանակահարվել. կասկածյալը տղայի մորաքրոջ 49-ամյա ամուսինն է (տեսանյութ)

Նոր դպրոցի համար կառուցվելիք վերգետնյա անցումը թթվածնի նման անհրաժեշտ է աշակերտներին

Պարենի անվտանգությունը առաջնային նշանակություն ունի. նախագահի հանդիպել է «Սյունիք Ֆուդ» ընկերության սեփականատիրոջը

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը դատի է տվել Իոսիֆ Կուբատյանին

Պետությունը տրիաժ ծառայության համար ֆինանսավորում կտրամադրի «Գյումրի» ԲԿ-ին. կենտրոնում 15 մահճակալանոց մեկուսարան կա

Եթե անորոշությունները շարունակվեն, 3-րդ եռամսյակում բյուջեի եկամուտների մի փոքր ավելի մեծ նվազում կունենանք․ պատգամավոր

Կորոնավիրուսով վարակված բժիշկներն առողջացել, վերադարձել են. «Գյումրի» ԲԿ-ն վերսկսում է պլանային վիրահատությունները

Մահվան ելքով պատահարները նվազել են, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը՝ աճել

Լեռնակերտում կընդլայնվի լուսավորության ցանցը. 38 նոր լուսակետ կավելանա

Արարատի մարզպետը 2019-ին 15 մլն դրամից ավելի եկամուտ է ստացել․ նրա հայրը նոր մեքենա է գնել

Արցախում ցեմենտի արտադրության գործարան կկառուցվի

Երեւանի գործող մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով