Ադրբեջանում բողոքում են Իսլամիադայի դեմ. Բաքվում շուրջօրյա խցանումներ են

13/05/2017 schedule15:10
Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող Իսլամիադան անհարմարություններ է ստեղծել քաղաքի բնակիչների համար: Բաքվի փողոցներում երթևեկությունը սահմանափակող միջոցառումներ են իրականացվել՝ դեղին գծանշումներով հատուկ տարածքներ են առանձնացվել միայն խաղերի  մասնակիցների համար, իսկ մյուս վարորդներին այդ տարածքներով երթևեկելու համար տուգանք է սպառնում: Արգելված է շրջաններից մայրաքաղաք մեքենաների մուտքը, և որոշ ճանապարհահատվածներում ընդհանրապես երթևեկությունը սահմանափակված է: Այս ամենը վարորդների դժգոհությունն է առաջացրել, որոնք հարցնում են, թե ում և ինչու է պետք այս Իսլամիադան, գրում է contact.az-ը: 
Ադրբեջանի իշխանությունները հայտարարում են, թե այս խաղերը զբոսաշրջիկների են բերում երկիր, որոնք նավթի գների անկման ֆոնին հատկապես պետք են Ադրբեջանի նավթահեն բյուջեին: Այնուամենայնիվ, Ադրբեջանում կարծիք կա, որ պետք չէր մարզական միջոցառման համար մայրաքաղաքում երթևեկությունը սահմանափակող այսպիսի միջոցառումներ իրականացնել, պետք էր միայն արգելել քաղաք բեռնատարների մուտքը: Եվ ընդհանրապես նախապատրաստական աշխատանքները կարող էին ավելի շուտ սկսել, ոչ թե 10-12 օր առաջ, ինչպես արեցին Բաքվի իշխանությունները: 
Նույնիսկ այլընտրանքային ճանապարհներին շուրջօրյա խցանումներ են: Հեծանվային մրցույթների համար նախատեսված երթուղիների պատճառով մարդիկ չեն կարողանում տուն կամ աշխատանքի հասնել: Երկրի իշխանությանը մարդկանց բողոքը չի հետաքրքրում, իսկ մարդիկ բողոքում են սոցցանցերում, դժգոհություն են արտահայտում, բայց ապարդյուն, ասում է քաղաքաշինության հարցերով փորձագետ Րահաբ Գազիևը: 
Ադրբեջանում գործում է Տրանսպորտի խելացի կառավարման կենտրոն, որը պետբյուջեից միլիոնավոր դոլարներ է ստանում և կարող էր նվազագույնը լուսացույցների գրագետ կառավարմամբ խուսափել նման իրավիճակից, ասում են ադրբեջանցի փորձագետը: Մեկ այլ փորձագետ՝ Էրշադ Իբրահիմովը, հայտարարում է, որ նման մասշտաբի մարզական միջոցառումը զոհողություններ է պահանջում և մի քանի օր կարելի է դիմանալ: Նա հավելել է, որ այդ ամենը հարկավոր է նաև խաղերի մասնակիցների, հանդիսատեսի, Բաքվի բնակիչների անվտանգության համար: 
Տպել
2910 դիտում

Միասնական ջանքերի շնորհիվ ՀՀ-ի և Շրի Լանկայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն․ ՀՀ նախագահ

Այգեվանցի Քեսաբլյանները 11-րդ զավակն են ունեցել

Ճանապարհի լայնացման աշխատանքներ Մեղրիի լեռնանցքում (տեսանյութ)

Փրկարար ծառայությունում գնահատվել են լավագույնները (լուսանկարներ)

ՀՀ-ն վերահաստատում է Նիգերիայի հետ հարաբերություններում առկա ներուժի իրացման պատրաստակամությունը․ ՀՀ նախագահի ուղերձը

Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կողմ է հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսմանը. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ

Խոստանում եմ, որ կունենանք քո սրտում ապրող կարոտին համարժեք պետություն․ Աննա Հակոբյանը շնորհավորել է հերոս Գոռի մայրիկին

Շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում․ 50-69 տարեկան կանայք անվճար հետազոտվելու հնարավորություն կունենան

Արցախում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 4 չափահաս ծայրահեղ ծանր վիճակում է

ՊԵԿ-ը 2023 թ. հունվարին ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետտուրք

Գյումրիի «Շիրակ»-ը կշարունակի մարզումները Բելեկում

Շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային գոտիներում՝ բուք

Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն. գլխավոր դատախազն այցելել է Արմավիրի մարզ

«Օրենքի առաջ բոլորն են հավասար». Քնարիկ Հարությունյանը՝ ավագանու անդամի մասնակցությամբ կողոպուտի մասին

Վթարային գազանջատում Արաբկիր վարչական շրջանում

«Գնա, նախարարիդ կբարևես». Բրյուսովի աշխատակիցներն ահազանգում են ճնշումների մասին, շտապօգնությամբ դասախոս են տեղափոխել

ԱԺ պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհի վթարի հետևանքով կա զոհ և 4 տուժած․ Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել

Կարմիր Խաչի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 6 բուժառու

Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ ուսումնական զորամասի սպայակազմի հետ

Քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը ավելի հասանելի կդառնա ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո․ Ավանեսյան

Փոքր Վեդի-Լուսառատ ճանապարհին ավտոմեքենան բախվել էլեկտրական սյանը․ կա տուժած

Հայաստանը կարևորում է Շրի Լանկայի հետ հարաբերությունների խորացումը․ վարչապետն ուղերձ է հղել Դինեշ Գունավարդենային

Երևան-Արմավիր ճանապարհին վրաերթի ենթարկված կինը մահացել է

Բավական է խայտառակեք Եվրամիությունը, մեզ ադրբեջանական գազ պետք չէ․ Անն-Լոուրենս Պետել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման կենտրոն կբացվի

Ծաղկաձորի դպրոցի աշակերտներն այցելել են ԱԺ, հանդիպել իրենց դպրոցի շրջանավարտ, պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ

Հանրային սննդի վայրերում շարունակում են ծխել, պատասխանատվության ենթարկելու գործիքը չի աշխատում. Արսեն Թորոսյան

Գյումրեցի մի քանի տղամարդ կողոպտել է զբոսաշրջիկներին, տարել՝ գումար. նրանք հայտնաբերվել են, մեկը ավագանու անդամ է

ՃՏՊ Կոշ գյուղի մոտակայքում

«Խաղաղապահին մեջտեղից հանել են, «խեղճ» Ալիևին էլ հանեն, տակը մնան Փաշինյանն ու հայ զինվորը». Ստյոպա Սաֆարյան

Գետնանցումում նկարների տեղադրումը լավ գաղափար է, բայց գրված չեն հայ մեծերի անունները․ Սարգսյանն առաջարկել է ավելացնել

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը

Հայաստանում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 7700 նոր դեպք. աճել է ստամոքսի և կոլոռեկտալ քաղցկեղի դեպքերի թիվը

Ճարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում

Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Գյումրու հեքիաթային ձմեռը (լուսանկարներ)

Աշխարհն ականատես կլինի հայերի ևս մեկ ցեղասպանության, որն այս անգամ կանխարգելելի է․ Լեմկինի ինստիտուտն ահազանգ է հնչեցրել

Իհարկե, դատական համակարգում գուցե լինեն նշանակումներ, որ մտահոգություններ կառաջացնեն. հարցազրույց Գրիգոր Մինասյանի հետ

Գյումրու Բարեկամության այգին տարածաշրջանի հյուսիսային հանգույցը կդառնա․ այսօր բացվեցին սահադաշտն ու Վերնիսաժը