«Քաղաքացի դիտորդ»-ի ժամը 13:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ընտրախախտումները

14/05/2017 schedule15:20

Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը շարունակում է ներկայացնել իրենց կողմից գրանցված ընտրախախտումները, որոնք հիմնականում վերաբերում են քվեարկության կարգի խախտումներին, դիտորդների նկատմամբ ճնշումներին ու լիազորությունների խոչընդոտմանը, քվեարկության գաղտնիության խախտմանը։ Գրանցվել է նաև կարուսել տարբերակով ընտրախախտման դեպք։

7/29 14:35:00 Քվեարկության կարգի խախտում

7/29 տեղամասում ԻԵՄ դիտորդը հայտնում է, որ ժամը 14:35-ի սահմաններում ընտրողը նկարել է քվեաթերթիկը: Վերջինիս նոր ծրար և քվեաթերթիկներ են տրամադրվել: Դեպքը գրանցվել է գրանցամատյանում:

9/23 12:30:00 Դիտորդի լիազորությունների խոչընդոտում և բռնություն

Թիվ 9/23 տեղամասում ժամը 12:30-ի սահմաններում ՀՀԿ-ի վստահված անձ Կուղյանոսյանը, ով գրանցված է որպես վստահված անձ, օգտվելով իրավիճակից (ոչ ոք չէր տեսնում), 9/22 և 9/23 տեղամասերի տեղակայման շենքի դռնով հարվածել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վ.Գասպարիի մեջքին: Կազմակերպությունը դիմել է Ոստիկանություն:

7/43 14:53:00 Կարուսել

7/43 տեղամասի դիտորդը հայտնում է, որ քվեարկող տարեց կինը մոտեցել է քվեատուփի մոտ՝ դրա մեջ քվեարկության ծրարը նետելու նպատակով: Նրա մոտ բացի քվերկության ծրարում առկա քվեաթերթիկից եղել է նաև երկրորդ քվեաթերթիկ, որը նա փորձել է դուրս հանել տեղամասային կենտրոնից: Քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկը եղել է Տարոն Մարգարյանի օգտին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի նախագահը փորձել է համոզել, որ այս անգամ չարձանագրեն, քանզի սխալմունք է տեղի ունեցել, և քվեարկողին ավելորդ քվեաթերթիկ է տրամադրվել: Հորդորել է արձանագրել որպես խախտում, եթե երկրորդ անգամ նման բան կրկնվի: Դիտորդի բազմակի պնդումներից հետո խախտումը գրանցվել է գրանցամատյանում: Դրան ի պատասխան, հանձնաժողովի նախագահը և քարտուղարը փորձել են կազմել մեկ այլ արձանագրություն: Հանձնաժողովի քարտուղարը դուրս է եկել քվեարկության սենյակից: Վերադարձել է գրված արձանագրությամբ, որում նշված է, որ երկրորդ քվեաթերթիկը տրամադրվել է ընտրողին հանձնաժողովի անդամի կողմից պատահաբար:

7/29 13:40:00 Այլ անձի փոխարեն ստորագրելու դեպք

7/29 տեղամասում որպես դիտորդ: Վերջինիս կողմից դիտարկված խախտումները հետևյալն են. ժամը 13:40-ի սահմաններում անձը ստորագրել է մեկ այլ ընտրողի տողում վերջինիս փոխարեն: Դեպքը բացահայտվելուց հետո հանձնաժողովի անդամը սլաք է տարել նշված տողից դեպի ընտրողի իրական տողը:

6/3 12:32:00 Ճնշում և սպառնալիք դիտորդի նկատմամբ

6/3 տեղամասում խախտվել են ԻԵՄ դիտորդի իրավունքները․ խախտում­ները դրսևորվել են տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանը հոգեբանորեն ճնշել է Մանե Սահակյանին, ինչպես նաև վերջինիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ («էս Չակուռն ով ա, էսիմ որ գեղից եկելա ինչա հասկանում», «այ Չակուռ, գնա ձեր գեղը», «գեղցի», «բայց կգրես, որ դա Չակուռի կարծիքնա»), իսկ հանձնաժողովի անդամը փորձել է վախեցնել` ասելով. «... էն ինչ-որ ասում ես կարող է շուռ գալ քո դեմ»: Հնչեցված վիրավորանքների և սպառնալիքների վերաբերյալ առկա է ձայնագրություն: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին, սակայն համապատասխան գործողություններ չեն ձեռնարկվել, այդ թվում` խախտումը չի վերացվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Արդյունքում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիտորդի իրավունքները։

5/1 11:46:00 Կուտակումներ տեղամասի մոտ

Առավոտյան 11:46-ի սահմաններում դիտորդի կողմից 5/1 տեղամասի դիմաց նկատվել են մեքենաների կուտակումներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել, պատճառաբանելով, որ այդ դպրոցում 3 տեղամաս է առկա , ուստի մեքենաների կուտակումները հնարավոր են: Դիտորդը պահանջել է գրանցել խախտման վերաբերյալ գնահատականը, սակայն քարտուղարը հրաժարվել է գրանցում կատարել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

4/1 13:52:00 Ուղղորդում

Անձը, ով չունի ո՛չ դիտորդական կազմակերպության, ոչ էլ վստահված անձի որևէ տարբերանշան, պարբերաբար մարդկանց է բերում տեղամաս ընտրելու: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը ։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։

4/1 13:50:00 Քվեարկության վերահսկողություն

Ժամը 8:10-ից << Քարավան 88>> ՀԿ-ի բեյջ ունեցող Հակոբյան Վարդանը իրեն շատ ակտիվ է պահում, խանգարում է քվեարկության բնականոն ընթացքին՝ մոտենում է ընտրողներին, բարևում բոլորին, հարցնում նրանց կտրոնների համարները, ուղեկցում քվեաթերթիկների համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին մոտ: <<Քարավան 88>> ՀԿ-ի կողմից բեյջով Հակոբյան Վարդանը պարբերաբար մոտենում է 89QD009 պետհամարանիշով մեքենային, այնուհետև հետ գալիս տեղամաս: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը ։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։

1/4 13:00:00 Քվեարկության գաղտնիության խախտում

1/4 տեղամասի դիտորդը ականատես է եղել հետևյալ դեպքին.ժամը 13։00-ի սահմաններում ընտրողը դուրս է եկել քվեախցիկից ,որից հետո հանձնաժողովի անդամները ասել․ են նրան որ քվեաթերթիկը պետք է առանց ծալելու դներ ծրարի մեջ և խնդրել են հանել քվեաթերթիկը և առանց ծալելու նորից դնել ծրարի մեջ, որից հետո ընտրողը այնպես է հանել քվեաթերթիկը ծրարից,որ բոլորը տեսել են,թե նա ում է քվեարկել, տեղի է ունեցել քվեարկության գաղտնիության խախտում։_Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին,որպեսզի դեպքը գրանցվի նախագահը հրաժարվել է և պնդել ,որ դա խախտում չէ։

6/42 13:16:00 Դիտորդի իրավունքների խոչընդոտում

6/42 տեղամասի դիտորդի իրավունքները խախտվել են և դրսևորվել տեղամասային հանձնաժողովի հետևյալ գործողություններով (անգործությամբ). հանձնաժողովի նախագահն արգելել է դիտորդին ներկա գտնվել քվեաթերթիկներ հատկացնող անդամի կողքին (նստել վերջինիս կողքին) և դիտարկել քվեաթերթիկների հատկացման գործընթացը, մասնավորապես, ասելով. “հետաքրքիր բան չկա այստեղ, վեր կա՛ց”: Դիտորդը ստիպված է եղել տեղափոխվել քվեարկության սենյակի այլ հատված: Մոտ հինգ րոպե անց դիտորդը նորից վերադարձել է քվեաթերթիկներ հատկացնող անդամի մոտ (նստել վերջինիս կողքին), իսկ Հանձնաժողովի նախագահը կրկին փորձել է սահմանափակել դիտորդի` քվեարկության սենյակում ազատ տեղաշարժվելու և քվեաթերթիկների հատկացման գործընթացը դիտարկելու իրավունքը: Հանձնաժողովի քարտուղարի միջամտությունից հետո դիտորդի իրավունքների խոչընդոտումը կասեցվել է:

9/16 12:55:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն և դիտորդի իրավունքների սահմանափակում

«Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդը 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/16 տեղամասում որպես դիտորդ: Վերջինս տվյալ տեղամասում դիտարկել է հետևյալ խախտումը՝ քվեախցիկների մոտ գտնվող պատի վրա փակցված է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և կաթողիկոսի նկարները, որը դիտարկվում է որպես քարոզչանյութ։ Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է վերացնել խախտումը և հրաժարվել է գրանցել խախտումը հանձնաժողովի գրանցամատյանում։

Տպել
1811 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է