Թուրքիայից Գյումրի ժամանած թատերախումբը հայտնվել է սկանդալի մեջ. ֆոտո

Մայիսի 14-ին թուրքական Բուրսա Նիլուֆերի թատերախմբի ներկայացմամբ գյումրեցիների դատին է հանձնվել  Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» երգիծանքը: Ներկայացումը եղել է թուրքերեն: Պատասխանատուների խոսքով՝ թատերախումբը Գյումրի է ժամանել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հայաստան-Թուրքիա երկխոսություն» ծրագրի շրջանակներում:

«Երբ մենք Թուրքիայում ներկայացրեցինք շատ սիրվեց, դրա համար որոշեցինք նաեւ Հայաստանում բեմադրել»,- ասաց Բուրսա Նիլուֆերի թատերախմբի համակարգող Ֆեյզա Սոսյալը:

Լրագրողների այն հարցին, թե մտավախություն չկար, որ գյումրեցիներին չի հետաքրքրի թուրքալեզու ներկայացումը՝ հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունները, թատրոնի համակարգողը ասաց.

«Վախ չունեինք, որ չի ընդունվի, կարծում եմ, որ մեզ սիրով են ընդունել: Մենք որպես հասարակ մարդիկ պետք է հաշտ ապրենք, չխառնվենք քաղաքականությանը: Առաջին անգամ է, որ Թուրքիայից թատերախումբ է գալիս եւ ես չէի էլ սպասում, որ դահլիճը պետք է լիքը լինի: Մի քանի օր է այստեղ եմ, բայց  այս օրերի ընթացքում ինձ ոչ ոք չի անհանգստացրել»,- նշեց Ֆեյզա Սոսյալը:

Թուրքական Բուրսա Նիլուֆերի թատերախմբի ներկայացումը տեղի ունեցավ Գյումրու «Արագած» մշակութային կետրոնի դահլիճում, սակայն գովազդային պաստառի վրա, որպես ներկայացման վայր նշված էր Գյումրու «Տիրամայր արհեստի դպրոց» հիմնադրամի դահլիճը:

Armtimes.com-ին  պարզ դարձավ, որ թուրքական այս թատերախումբը Գյումրիում սկանդալային պատմությունների մեջ է հայտնվել: Նախ՝ խմբին թույլ չեն տվել ներկայացումը բեմադրել Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում, ապա դահլիճը ներկայացման համար տրամադրելու խոստում տվել, բայց ներկայացումից երկու օր առաջ հրաժարվել են «Տիրամայր արհեստի դպրոց» հիմնադրամից:

«Մենք չենք զբաղվել դահլիճի հարցերով, բայց տեղյակ եմ, որ դրամատիկականում առաջնախաղ է եղել, իսկ հաջորդ օրը նույնի կրկնությունը պետք է լիներ, դրա համար չեն տվել, երեւի գրաֆիկը չի համապատասխանել, մեկ այլ դահլիճ էլ կար, որտեղ պետք է խաղայինք, բայց 2 օր առաջ մերժեցին: Մի փոքր տեխնիկական խնդիրներ եղավ, եթե չլիներ ավելի լավ ներկայացում կունենայինք»,- ասաց Ֆեյզա Սոսյալը:

Armtimes.com-ի ճշտող հարցին, թե  ներկայացման թուրքալեզու լինելու պատճառով է, որ հրաժարվել են դահլիճները տրամադրել, Ֆեյզա Սոսյալը դժվարացավ պատասխանել: Միեւնույն ժամանակ թատերախմբի մեկ այլ ներկայացուցիչ տեղեկացրեց, որ «Տիրամայր արհեստի դպրոց» հիմնադրամի հետ պայմանագիր են ունեցել կնքած: «Տիրամայր արհեստի դպրոցը» մասնավոր կառույց է, այն ղեկավարում է քույր Արուսյակ Սաճոնյանը:

Նշենք, որ դահլիճը, որտեղ անցկացվում էր բեմադրությունը, գրեթե կիսադատարկ էր: Թուրքական խմբի ներկայացմանը դիտելու չէին եկել որեւէ պետական կառույցից: Ներկա էր միայն Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը, ով հայտարարեց՝ բեմադրությանը ներկա է, որպես մասնավոր անձ եւ չի կարող ասել, թե թատերախումբը  դահլիճի հետ կապված ինչ խնդիրներ է ունեցել:

«Թատրոնը քաղաքապետարանինը չէ, իսկ մյուս երկուսը մասնավոր է, ես որպես քաղաքապետարանի աշխատակից չեմ կարող բան ասել: Ես որպես մասնավոր անձ եմ եկել, ինձ դուր եկավ ներկայացումը, բավարարված եմ»,- նշեց Մկրտչյանը եւ տեղեկացրեց, որ Գյումրու քաղաքապետարանին եւս հրավիրատոմսեր են ուղարկվել: Ներկայացմանը, ըստ Մկրտչյանի, ներկա են նաեւ քաղաքապետարանի այլ աշխատակիցներ:

Armtimes.com-ի ճշտող հարցին, թե  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ընդունե՞լ է Թուրքիայից Գյումրի ժամանած թատերախմբին, Մկրտչյանը ասաց.

«Գյումրու քաղաքապետը պարտավոր չէ ամեն խմբի դիմավորել, դրա համար կա մշակույթի բաժին»,- ասաց մշակույթի բաժնի պետը, իսկ մեր այն հարցին, եթե խումբը քաղաքապետարանից դահլիճ խնդրեր, ի՞նչ տարբերակներ կառաջարկեր քաղաքապետարանը, Արտուշ Մկրտչյանը պարզաբանեց, որ համայնքը իր ենթակայության տակ հարմար ոչինչ չունի:

Ի դեպ,  «Արագած» մշակութային կետրոնը եւս մասնավոր կառույց է:

Տպել
63794 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք