«Ելք» խմբակցությունը բոյկոտում է ԱԺ անդրանիկ նիստը (տեսանյութ)

ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նիստը մեկնարկեց, որը վարում է ԱԺ-ի տարիքով ամենաավագ պատգագամավորը՝ Կնյազ Հասանովը: Նիստին մասնակցում է Սերժ Սարգսյանն ու Գարեգին Բ-ն, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունը: Կնյազ Հասանովի ողջույնի խոսքից հետո հնչեց ՀՀ պետական օրհներգը: Նշենք, որ ԱԺ-ում չեն միայն «Ելք» պատգամավորական խմբակցության պատգամավորները:

Քրդական համայնքի առաջնորդ Կնյազ Հասանովն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց իշխանություններին ԱԺ-ում ազգային փոքրամասնություններին տեղ հատկացնելու համար, որից հետո ձայն տվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Կաթողիկոսի խոսքից հետո 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավորներին ողջույնի խոսք հղեց Սերժ Սարգսյանը:

Քիչ անց կառավարությունը հրաժարական կտա, իսկ պատգամավորները փակ քվեարկությամբ ՀՀԿ-ի առաջարկով կընտրեն Ազգային ժողովի նախագահ, որից հետո ԱԺ նախագահը կնշանակի ԱԺ փոխնախագահներին:

ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկելու է Արա Բաբոլայնի թեկնածությունը, իսկ ԱԺ փոխնախագահների պաշտններում՝ Էդուարդ Շարմազանովին եւ Արփինե Հովհաննիսյանին: ԱԺ-ի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ծառուկյան» խմբակցությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկելու է Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Տպել
23658 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են