ԱԺ-ն փոխնախագահներ է ընտրում. Արա Բաբլոյանն ընդունեց Փաշինյանի դիտողությունը

Այժմ Ազգային ժողովում փակ-գաղտնի ընտրակարգով պատգամավորներն ընտրում են խորհրդարանի երեք փոխնախագահին: Քվեարկությունից առաջ Ազգային ժողովի հերթական նիստին գրանցվել է 89 պատգամավոր, քվորում կա, ԱԺ-ն սկսել է իր աշխատանքները:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորների գրանցվելուց առաջ ասաց, որ կան պատգամավորներ, որոնք առաջին անգամ են խորհրդարանում եւ բացատրեց, թե ինչպես պետք է գրանցվեն: Խորհրդարանի խոսնակն առաջարկեց սկսել փոխնախագահների ընտրությունը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ձայն խնդրեց եւ մեջբերեց ԱԺ-ի արդեն ուժի մեջ մտած նոր աշխատակարգից մի հատված, որով սահմանվում է փակ-գաղտնի քվեարկության կարգը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ասել էր, թե քվեարկելուց պետք է ջնջել «դեմ» տարբերակները, որպեսզի թեկնածուն ստանա կողմ ձայն եւ առաջարկեց նիստը նախագահողին քվեարկությունը կազմակերպել ըստ սահմանված կարգի:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը համաձայնվեց Նիկոլ Փաշինյանի դիտողության հետ եւ ասաց. «Եթե կողմ եք, կողմ նշումը կատարում եք կողմ բառի մոտ, մեկ անուն է մեկ քվեաթերթիկի վրա, ունենալու ենք երեք քվեաթերթիկ, յուրաքանչյուր թեկնածուի քվեարկելու ենք առանձին»: Գագիկ Մելիքյանը քվեաթերթիկը ցույց տվեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին:

«Նիկոլ Փաշինյանի դիտողությունը, որ պետք է համապատասխան ձեւով կատարենք ընտրությունը` շտկվում է, եթե մենք այս պարագայում կողմ բառի կողքին դնենք այդ նշանը, որով նշում ենք, որ մենք կողմ ենք: Փաստորեն, մենք պետք է գրված բառի աջ կողմում դնենք նշան»,- հայտարարեց ԱԺ նախագահը եւ կոչ արեց գնալ փակ գաղտնի քվեարկության, որի ավարտից 40 րոպե հետո հաշվիչ հանձնաժողովը կամփոփի արդյունքները:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ պատգամավորներին ներկայացրեց ԱԺ փոխնախագահի երկու թեկնածուներին՝ Էդուարդ Շարմազանովին եւ Արփինե Հովհաննիսյանին: Վահրամ Բաղդասարյանը հակիրճ ներկայացրեց երկու թեկնածուների գործունեությունից որոշ դրվագներ:

«Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ ներկայացրեց իրենց խմբակցության կողմից ԱԺ փոխնախագահի թեկնածուին՝ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին: Վահե Էնֆիաջյանը գովեստի խոսքեր ասաց Միքայել Մելքումյանի հասցեին:

Տպել
6781 դիտում

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է