Իրանում մեկնարկել են ընտրությունները. հիմնական ֆավորիտը Հասան Ռոհանին է

19/05/2017 schedule10:40

Իրանում մայիսի 19-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնի գլխավոր մրցակիցները, ըստ Reuters գործակալության, գործող նախագահ Հասան Ռոհանին եւ այաթոլլահ Իբրահիմ Ռաիսին են:

Բացի գործող նախագահ Հասան Ռոհանիից եւ այաթոլլահ Իբրահիմ Ռաիսինից Իրանի նախագահի պաշտոնին ընտրվելու հայտ են ներկայացրել եւս երկու թեկնածուներ՝ նախկին փոխնախագահ Մուստաֆա Հաշեմի Թաբան և պահպանողականների թեկնածու Մուստաֆա Աղա Միրսալիմը: Միեւնույն ժամանակ, սակայն ընտրությունների բացարձակ ֆավորիտ է համարվում գործող նախագահ Հասան Ռոհանին:

Քվեարկութանը մասնակցելուց հետո հայտարարությամբ է հանդես եկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին՝ նշելով, որ յուրաքանչյուրը պետք է մասնակցի այս կարևոր ընտրությանը: «Քվեարկելու գնացեք որքան հնարավոր է շուտ»,- ասել է Ալի Խամենեին:

Իրանով զբաղվող փորձագետներն ու մեկնաբանները հաստատում են, որ չնայած չորս թեկնածուի առաջադրմանը, ընտրություններին հիմնական պայքարն ընթանալու է գործող նախագահ Հասան Ռոհանիի և պահպանողականների ճամբարը ներկայացնող Էբրահիմ Ռաիսիի միջև։ Այդ մասին նշում է նաեւ Իրանում ՌԴ–ի նախկին դեսպան Ալեքսանդր Մարյասովը։

Նրա խոսքով, Ռոհանիին ունի «պաշար», որը կարող է ներկայացնել բնակչությանը`2015թ.-ին ստորագրված միջուկային համաձայնագիրը, ինչը շնորհիվ Իրանը դուրս եկավ միջազգային տնտեսական և քաղաքական շրջափակումից, նավթի արտահանման աճ, որոշակի ֆինանսական աղբյուրների ապասառեցում և այլն։

Միեւնույն ժամանակ Ռոհանիի դեմ կարող են օգտագործել երկրում պահպանվող սոցիալ տնտեսական խնդիրները: «Սակայն իրանցիների կողմից այդքան սպասված սոցիալ-տնտեսական արագ բարելավում տեղի չունեցավ, քանի որ շարունակում են գործել ամերիկյան միակողմանի պատժամիջոցները, իսկ միջազգային կազմակերպությունները զգուշանալով ԱՄՆ–ի պատժամիջոցներին չեն շտապում դեպի իրանական շուկա իրենց ներդրումներով ու տեխնոլոգիաներով»,- նշում է Մարյասովը ։

Ըստ նրա, Ռոհանիի ընդդիմախոսներն, օգտվելով բնակչության դժգոհությունով, սկսում են շեշտը դնել իշխանության թերությունների վրա և սկսում են հանդես գալ պոպուլիստական կոչերով`ստանալով բնակչության աղքատ շերտերի աջակցությունը։

«Հասան Ռոհանին հույսը կարող է դնել ոչ միայն իր ավանդական էլեկտրոտարի վրա, այլ նաև մի շարք ազդեցիկ պահպանողականների, ում աջակցությունը նա կարողացավ ստանալ»,- հավելել է նա։

Միեւնույն ժամանակ միջազգային փորձագիտական շրջանակներ նշում են, որ Իրանում ընտրությունները հանգիստ չեն անցնում և պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման։ «Սակայն առկա է մի «օրենք»` բոլոր նախագահներին թույլ են տալիս վերընտրվել երկու անգամ։ Ահմադինեջադը, ով անգամ գնաց գերագույն առաջնորդի հետ առճակատման զրկված չէր երկու անգամ պաշտոնավարելու հնարավորությունից»,- փոխանցում է carnegie.ru կայքը։

Իրանում բոլորը խոսում են տնտեսական ծանր վիճակից ու այդ տնտեսական խնդիրների համար էլ քննադատության են ենթարկում երկրի գործող նախագահ Հասան Ռոհանիին։ Սակայն Ռոհանիի ընդդիմախոսներն այդպես էլ չեն կարողացել ձևակերպել այլընտրանքային տնտեսական ծրագիրը և կենտրոնացել են միայն Ռոհանիին քննադատելու վրա, նշում են Քարնեգի կենտրոնի վերլուծաբանները։

Ավելի տարօրինակ էր Ռոհանիի քննդատությունն երկրի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեի կողմից։ Սակայն Խամեին կարող է փոխել իր կարծիքը, ինչն եղել է նաև նախկինում։

Ընդհանուր առմամբ, նշում են վերլուծաբանները, Ռոհանին ունի շանսեր երկրորդ անգամ վերընտրվելու երկր նախագահի պաշտոնում, սակայն Իրանի ուղենիշն ընտրություններից հետո էականորեն չի փոխվի։

Իրանում նախագահական ընտրությունների ընթացիկ քարոզարշավն, ինչպես նշում է իրանագետ, աչքի է ընկնում նաև քաղաքական տեխնոլոգիաների լայն և հաճախ անսպասելի կիրառությամբ:

«Մասնավորապես, որքան էլ տարօրինակ թվա, ընտրապայքարի նշանաբանությունը դիտարկելիս տպավորություն է ստեղծվում, որ պահպանողական թեկնածու Էբրահիմ Ռայիսիի նախընտրական քարոզչությունը գրեթե նույնքան, եթե ոչ ավելի, ազատական է, որքան գործող նախագահ և բարեփոխական թեկնածու Հասան Ռուհանիինը:

Ասենք, օրինակ, ակնհայտորեն պահպանողական թեկնածուի օգտին աշխատող #փոշմանելեմ հաշթեգով քարոզարշավին մասնակցող երիտասարդները նախընտրական տրամադրությունների վրա ազդում են ոչ միայն «Ես չորս տարի առաջ ձայն եմ տվել պարոն Ռոհանիին, բայց այժմ «#փոշմանելեմ» գրությամբ բարեփոխականներին խորհրդանշող մանուշակագույն պաստառներով, որոնց վրա, ի դեպ, կարելի է տեսնել Իրանում արգելված «Թվիթեր» սոցիալական ցանցի նշանը, այլև բավական ազատ հագուկապով:

Հետաքրքրական է նաև, որ մանուշակագույն է մասնակից աղջիկների նույնիսկ շրթներկը, իսկ «փոշմանել եմ» արտահայտությունը գրված է ոչ թե գրական, այլ խոսակցական պարսկերենին բնորոշ «փաշիմունամ» տարբերակով»,- նշում է իրանագետը:

Տպել
2383 դիտում

«Սպորտային սերունդ» ծրագրի հաղթող դպրոցները համալրվում են նոր մարզագույքով

Ժամկետային զինծառայողների հարազատները Կառավարության դիմաց էին՝ կոորդինացնելու հետագա անելիքները

71 տարեկան եմ․ այսքան ժամանակ տեսել եք, որ մի անգամ քաղաքականության մեջ լինեմ․ Աշոտ Ղազարյան

Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի հիվանդանոցից

Ոստիկանները նախազգուշական կրակոցներ էին արձակել և բերման ենթարկել դիմակավորված անձանց

Պետք է իրատեսական ծրագրեր իրականացնել ռազմարդյունաբերության ոլորտում. վարչապետը՝ ռազմարդյունաբերության կոմիտեի նիստում

Դաշնամուրը փոխարինվեց զենքով. BBC-ի անդրադարձը անհետ կորած 22-ամյա Սողոմոնին (տեսանյութ)

Ասկերանի երկու համայնքի տարածքներում տեղի կունենա չպայթած ռումբերի, այլ զինատեսակների ականազերծում

Հրդեհ Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում. հայտարարվել է բարդության «1-Բիս» կանչ

Մեզ հարիր ու թույլատրելի չեն հայության տարանջատման և ներքին թշնամանքի հրահրման ճղճիմ փորձերը. ԱՀ ՄԻՊ

Իվետա Մուկուչյանն իր մրցանակը նվիրել է ռազմի դաշտում իրենց կյանքը զոհած հերոս զինվորներին (տեսանյութ)

Թողարկվել է 3 նոր նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային

Արդեն առկա են «Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ի նյութերի հայերեն տարբերակները

Հայաստան-Արցախ միջպետական մայրուղու որոշ հատվածներ դժվարանցանելի են

Վրաստանում ժամը 21:00-ից հետո տեղաշարժն ամբողջությամբ արգելվում է

Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է, մի շարք շրջաններում ձյուն է տեղում. ՏԿԵՆ-ը՝ ճանապարհների մասին

Ոչնչացրել են թշնամական ուժերի տանկեր, կրակի տակ տարհանել վիրավոր զինծառայողներին. մերօրյա հերոսներ

Դեկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի դեկտեմբերի 2-ից

Պատերազմի ավարտից հետո Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 23 հազար փախստական

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք. գրանցվել է 22 մահ