«Ելք»-ը ձեռնոց է նետում ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին. Էդմոն Մարուքյանի քաղաքական առաջարկը

Ազգային ժողովի այսօրվա նիստում խորհրդարանը սկսեց քննարկել ԱԺ-ի մշտական հանձնաժողովների ձեւավորման հարցը: «Հանրապետական» խմբակցության առաջարկը խորհրդարանին ներկայացրեց Հրայր Թովմասյանը: ՀՀԿ-ի առաջարկով մինչ օրս գործող հանձնաժողովների թիվը պետք է կրճատել, քանի որ պատգամավորների թիվը 131-ից կրճատվել եւ դարձել է 105, գործող 12 հանձնաժողովից առնվազն 1-ը պետք է կրճատվի, իսկ մյուսների դեպքում վերամիավորում պետք է տեղի ունենա: 

Հրայր Թովմասյանի խոսքով՝ հանձնաժողովները ծանրաբեռնված են եւ պետք է վերանայվի հանձնաժողովների համամասնությունը: 2012-17 թվականներին Աժ-ում ընդունվել է 1020 օրենք, որոնցից 86-ի հեղինակն են եղել պատգամավորները, մյուսները հեղինակել է կառավարությունը: Ամենաքիչ նախագծերը քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի հանձնաժողովներում, իսկ Տնտեսական հարցերի եւ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները կրել են ընդհանուր քննարկվող հարցերի բեռի մոտ 50 տոկոսը: Հանձնաժողովների քանակը վերանայելու երրորդ գործոնը քաղաքական է:

Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովը քանի որ մոտ է պետաիրավականի գործառույթներին, ՀՀԿ-ն առարկում է միավորել այդ հանձնաժողովները եւ անվանել Պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողով: Հաջորդ երկու իրար մոտ ոլորտները Առողջապահության, մայրության եւ մանկության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովներն են, որոնք առաջարկվում է միավորել, իսկ երրորդը՝ Գյուղատնտեսության, բնապահպանության եւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովներն են, որոնք առաջարկվում է միավորել:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ հնարավո՞ր է միտումնավոր է մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը կրճատվում եւ հանձնաժողովների թիվը դարձվում 9-ը, որպեսզի հանձնաժողովների նախագահների պաշտոների բաշխման ժամանակ «Ելք» խմբակցությանը նման պաշտոն բաժին չհասնի: Հրայր Թովմասյանը նախ ասաց, որ հանձնաժողովների թվի կրճատման հարցը քննարկվել է սահմանադրական փոփոխությունների փուլում եւ դա կապել բարձրացրած խնդրի հետ տեղին չէ, քանի որ այն ժամանակ դեռ որեւէ մեկը չգիտեր, թե 6-րդ գումարման Ազգային ժողովում «Ելք» կամ այլ խմբակցություններ կձեւավորվեին: Բացի այս, Հրայր Թովմասյանը նկատեց, որ յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար տարեկան 70-ից 80 միլիոն դրամ ծախս է լինելու բյուջեից: «Կրճատելու դեպքում շատ վատ ուղերձ կլինի»,- արձագանքեց Արտակ Զեյնալյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Հրայր Թովմասյանին հարցրեց, թե հնարավորություն կա՞ ընդդիմության հետ կոմպրոմիսի գալ, որին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշեց, թե քաղաքական հարցերի մասով ինքն իրավասու չէ խոսել եւ դրա համար կա խմբակցության ղեկավար, ԱԺ նախագահ:

«Ելք» խմբակցության առաջարկը խորհրդարանին ներկայացրեց Էդմոն Մարուքյանը: «Լսեցիք ՀՀԿ-ի առաջարկությունը հանձնաժողովների թվի վերաբերյալ: «Ելք»-ն առաջարկել է այլընտրանքային նախագիծ: Առաջարկում ենք կրճատել մշտական հանձնաժողովները 12-ից դարձնելով 10»,- ասաց Էդմոն Մարուքյանն ու ներկայացրեց ՀՀԿ-ի առաջարկի վերաբերյալ «Ելք»-ի առարկություններն ու իրենց առաջարկի կենսունակությունը հիմնավորող փաստեր:

Մարուքյանի խոսքով՝ եթե ԱԺ նախագահի եւ փոխնախագահների թիվը հանում են 101-ից, ապա ստանում են 97 պատգամավոր, որոնք կարող են ընդգրկվել նշված ձեւավորվող հանձնաժողովներում: Նա կարծում է, որ հանձնաժողով կրճատելու համար օբյեկտիվ հիմք կարող էր լինել այն հանգամանքը, որ ամենաքիչը գլխադասային համարված հանձնաժողովները դիտարկել որպես կրճատվող: «Առաջարկվում է Եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովը պահպանել, բայց մարդու իրավունքներինը կրճատել: Ողջունում ենք Եվրոպական ինտեգրացիայինը պահելը, բայց գտնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն էլ նույնպես պետք է պահպանել»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

«Ելք» խմբակցության պատգամավորը կարծում է, որ 5-րդ գումարման խորհրդարանում ամեն ինչ արվել է, որ կրճատման վտանգի տակ հայտնված հանձնաժողովը քիչ դեպքերում համարվի գլխադասային, որն էլ հետագայում հիմք պետք է հանդիսանար դա կրճատելու առաջարկության համար: «Արհեստական կերպով բլոկադայի է ենթարկվել այս երկու հանձնաժողովները: Հիմա փորձել փաստարկ բերել, որ դրանք թերբեռնված են, չի խոսում հիմնավորման մասին»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է, որ պահպանվի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը եւ դիմեց ՀՅԴ-ին, որպեսզի անկախ ՀՀԿ-ի հետ համագործակցությունից միանա «Ելք»-ի առաջարկին եւ այդ հանձնաժողովը պահպանվի: Մարուքյանը հիշեցրեց ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ելույթն ու առաջարկեց ընդդիմության հետ կիսել մարդու իրավունքների ոլորտում պատասխանատվության հարցը:

Նշենք, որ 9 հանձնաժողովի փոխարեն, եթե 10 հանձնաժողով ձեւավորվի, ապա Դոնթի բանաձեւի համաձայն «Ելք» խմբակցությունը կկարողանա ունենալ հանձնաժողովի նախագահի 1 հաստիք: 9 հանձնաժողովի ձեւավորման պարագայում, նույն մեխանիզմով հաշվարկի արդյունքում, ՀՀԿ-ն ստանում է հանձնաժողովի նախագահի` 6, իսկ Ծառուկյան խմբակցությունը 3 պաշտոն:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ երկու նախագծերում ՀՅԴ-ն համահեղինակ չէ: «Մենք այլ պրոբլեմ ենք տեսնում: ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, հանձնաժողովների դերը մեծանալու է, զրկել փոքրաթիվ խմբակցությանը մասնակցել այդ աշխատանքներին, դա նշանակում է զրկել ԱԺ-ի գործիքներից օգտվելու գործիքներից: Մենք 7 հոգանոց խմբակցություն ունենք, կամ թիվը նվազեցնել եւ հասցնել նրան, որ մենք բոլոր տեղերում լինենք կամ տալ հնարավորություն խմբակցությանը բոլոր հանձնաժողովներում լինելու իրավունք: Մեր շահն ասում է դարձրեք 7»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Խորհրդարանը մեկ ժամ ընդմիջումից հետո կշարունակի նույն հարցի քննարկումը:

Տպել
3055 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան