Արցախում քննարկել են 2016թ. պետական բյուջեի կատարողականը

20/05/2017 schedule20:51

Մայիսի 20-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության ԱԺ պետական-իրավական ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին հանձնաժողովների նախագահներ Հովիկ Ջիվանյանը և Ռուսլան Իսրայելյանը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվական ծառայությունը։

2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություններ են ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ինչպես նաև դատական, դատախազության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղծառայության ոլորտների պատասխանատուները:

Նախագահի աշխատակազմի 2016թ.-ի պետական բյուջեի կատարողականը ներկայացնելով՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը ընդգծել է, որ աշխատակազմի պահպանման ծախսերը հոգալու համար պետական բյուջեից հատկացվել է 446մլն 614հազ դրամ, կատարողականը՝ 368մլն 981հազ դրամ կամ նախատեսվածի 83%-ը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ պետական բյուջեից աշխատակազմին հատկացված գումարը կազմել է 530մլն 579հազ դրամ, կատարողականը՝ 520մլն 818հազ դրամ կամ նախատեսվածի 98,2%-ը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի ներկայացմամբ 2016թ.-ին աշխատակազմի պահպանման ծախսերի և ծրագրերի իրականացման համար հատկացվել է 857մլն 682հազ դրամ, կատարողականը՝ 801մլն 279հազ դրամ կամ նախատեսվածի 93,4%-ը:

Արդարադատության նախարարությանը, ըստ նախարար Արարատ Դանիելյանի հաշվետվության, պետական բյուջեից հատկացվել է 335մլն 366հազ դրամ, կատարողականը՝ 326մլն 631հազ  դրամ կամ նախատեսվածի 97,7%-ը:

Գերագույն դատարանի  նախագահ Նարինե Նարիմանյանի ներկայացմամբ՝  դատական համակարգին 2016թ.-ի բյուջեից հատկացվել է 545մլն 917հազ դրամ, փաստացի ծախսը՝ 510 մլն 697հազ դրամ կամ  նախատեսվածի 93,5%-ը:

Գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հաշվետվության համաձայն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից դատախազությանը հատկացվել է 494մլն 499հազ դրամ, կատարողականը՝ 474մլն 475հազ դրամ կամ նախատեսվածի 96%-ը:

Հաշվետու տարվա ընթացքում, վերահսկիչ պալատի պահպանման ծախսը հոգալու համար, պետական բյուջեից հատկացվել է 134մլն 103հազ դրամ, որի կատարողականը, համաձայն վերահսկիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանի հաշվետվության, կազմել է 125մլն 158հազ դրամ կամ նախատեսվածի 94,3%-ը:
Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի նեկայացմամբ 2016թ.-ին պետական բյուջեից գրասենյակին հատկացված գումարը կազմել է 41մլն 287հազ դրամ, կատարողականը՝ 38մլն 603հազ. դրամ կամ նախատեսվածի 93,5%-ը:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանի հաշվետվության համաձայն 2016թ.-ին խորհրդին է հատկացվել 96մլն 693հազ դրամ, կատարողականը՝ 95մլն 358հազ դրամ կամ նախատեսվածի 98.6%-ը:  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի  հաշվետվությամբ 2016թ.-ին հանձնաժողովի պահպանման և միջոցառումների նախահաշիվը կազմել է 38մլն 166հազ դրամ, կատարողականը՝ 38մլն 117հազ դրամ կամ նախատեսվածի 99.8%-ը:

Պատգամավորները հարցեր են առաջադրել և ստացել պարզաբանումներ:

2016թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունները մայիսի 22-ից քննարկվելու են խմբակցություններում:

Տպել
15746 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ