Բուլինգ․ կյանքի թաքնված սպառնալիքը Հայաստանում շարունակվում է անտեսվել

21/05/2017 schedule21:50

«Երբ դպրոցական էի, դասընկերներս, ուսուցիչներս, ինձ մշտապես ճնշում էին տարբերվելուս համար, իրենց համար աններելի էր, որ ես իրենց նման չէի հագնվում, մտածում, նրանք չէին էլ իմանում, որ այդ կերպ խորտակում են կյանքս»,-իր կյանքի դժվարություններից է պատմում 19-ամյա Լեոն, ով փոքր տարիքից հանդիպել է ճնշումների՝ բուլինգի, որի հետեւանքով ձեռք է բերել ալկոհոլային կախվածություն։

Լեոն պատմում է, որ դեռ վեց տարեկանից ենթարկվել է բուլինգի, որը հիմնականում եղել է հոգեբանական, բառերի միջոցով, սակայն արդեն վեցերորդ դասարանում բառերը, հոգեբանական ճնշումը դարձել են ֆիզիկական սպառնալիք։

«Երբ տուն էի գնում բակում ամբողջ դասարանով սպասում էին ինձ, որ նեղեն։ Հետո դպրոցս փոխեցի, բայց միեւնույնն է վիճակը չփոխվեց։ Ըստ իս՝ 8-9-րդ դասարանում եղավ բուլինգի պիկը՝ հոգեբանական ավելի վատ վիճակում էի, սուիցիդալ մտքեր, ֆիզիկական առողջության խնդիրներ՝ ճնշման, հորմոնալ խնդիրներ ունեի, բուժում էլ եմ ստացել ու հետո, երբ ավարտեցի 9-րդ դասարանը, գնացի քոլեջ, արդեն կոփվել էի ու պատրաստ էի ամեն բանի, ինձ թվում էր էլի վատ է լինելու, բայց պատկերացրեք, այնտեղ ավելի լավ վիճակ էր, ոչ մի խնդիր չունեցա, նույնիսկ ունեցա ընկերներ»,-ասում է Լեոն, ում փորձությունները, սակայն այսքանով չեն ավարտվել։

Ըստ Լեոյի, երբ բուլինգի շրջանն ավարտվում է ու կարողանում ես մի պահ հանգիստ շունչ քաշել, անցյալիդ նայել, առավել մեծ խնդիրների ես բախվում։

«Սկսում ես վերհիշել ամենը, քեզ հետ կատարվածը, հոգեբանական նոր խնդիրների ես բախվում, դրա հետեւանքով իմ մոտ սկսեց ալկոհոլից կախվածություն»,-ասում է Լեոն։

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախագահ Նվարդ Մարգարյանն ասում է, որ բուլինգը  կարող է ազդել յուրաքանչյուրի վրա, ու լուրջ, երկարատեւ հետեւանքներ թողնել (հոգեկան առողջության խնդիրներ, թմրադեղերի օգտագործում եւ ինքնասպանություն) մինչեւ իսկ երիտասարդ ու հասուն տարիքում։

Հայաստանում բուլինգը հատկապես տեղի է ունենում գենդերային ինքնության ու սեռական կողմնորոշման հիմքով։ Հետազոտությունները փաստում են, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսը կարծում է, թե նույնասեռականների իրավունքները պետք է սահմանափակված լինեն, սրան էլ հետևում են ճնշումները նրանց նկատմամբ։

Կան բուլինգի տարբեր տեսակներ․ ֆիզիկական՝ հարվածել, թքել, հրմշտել, ուրիշի իրերին տիրանալ կամ ջարդել, մտադիր, կամ կոպիտ շարժումներ կատարել, որոնք կարող են վնասել մարդու մարմինը կամ գույքը, բանավոր՝ ծաղրել, սպառնալ, պիտակավորել, անհարկի սեռական բնույթի մեկնաբանություններ անել, հոգեբանական կամ սոցիալական՝ դիտավորյալ խմբից վտարել, չընդունել, բամբասանքներ տարածել, վախեցնել, հասարակայնորեն վարկաբեկել, սեռական՝ հպումեր, հարձակումներ, բռնի գործողություններ եւ այլն, կիբեր՝ նվաստացումներ կամ կիբերսադրանք՝ տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ, անպարկեշտ նկարներ վիրավորական նյութեր ուղարկելը կամ տարածելը ինտերնետի կամ այլ տեխնոլոգիաների միջոցով:

«Սրանցից յուրաքանչյուրն արդեն վտանգավոր է ինչպես անձի ինքնադրսեւորման եւ ինքնաիրացման համար, այնպես էլ խաթարում է ուսումնական հաստատության բնականոն առօրյան, ինչպես նաեւ խոչընդոտում իրացնել անձի կրթություն ստանալու իրավունքը»,-ասում է Մարգարյանը՝ հավելելով, որ հիմնականում բուլինգի ենթարկվում են ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ տուն տանող ճանապարհին եւ այլն։

Ցավոք, Լեոն ոչ առաջինը, ոչ էլ վերջինն է, որ անցնում է արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտների միջով։

Նույնիսկ աղմկահարույց դեպքեր էլ են եղել այս խնդրով, ինչպես օրինակ 2013-ին մեծ աղմուկ բարձրացրեց 71 դպրոցից ստացված ահազանգն այն մասին, որ  6-րդ դասարանի աշակերտներից մեկը դասարանի գրեթե բոլոր տղաների հետ կոնֆլիկտ ունի եւ պարբերաբար ծեծկռտուք է տեղի ունենում: Ընդամենը մեկ ամիս առաջ երկու աշակերտներ հենց դպրոցի բակում ինքնասպանության փորձ էին կատարել։ Ու նմանատիպ բազմաթիվ այլ դեպքեր, որոնց մասին հասարակությունն այդպես էլ չի իմանում ու ստացվում է, որ Հայաստանում նման խնդիր չկա։

Մարգարյանն ասում է, որ բուլինգը Հայաստանում չգիտակցված խնդիր է, հաճախ դիտարկվում է որպես «բնականոն, նորմալ երեւույթ», այդ իսկ պատճառով նմանատիպ հետազոտությունները, որոնք կչափեն բուլինգի տարածվածությունը, բացակայում են։ Սակայն, ըստ Մարգարյանի՝ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն պարբերաբար իրականացնում է փոքրամասշտաբ հետազոտություններ, ինչպես նաեւ հավաքագրում է անձնական պատմություններ թեմայի շուրջ։

«Կարող ենք փաստել, որ այո՛, Հայաստանում այն առավել քան արդիական խնդիր է։ Հատկապես մեր շահառուների շրջանում այս ապրիլին անցկացված հարցումը փաստում է, որ 15-35 տարեկան 50 ԼԳԲՏ (Լեսբի, Գեյ, Բիսեքսուալ եւ Տրանսգենդեր) անձանց 82 տոկոսը ենթարկվել եւ ենթարկվում է բուլինգի»,-ասում է Մարգարյանը՝ հավելելով, որ բուլինգի ենթարկվում են հիմնականում այն անձինք, ովքեր տարբերվում են իրենց հասակակիցներից այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են ավել կամ պակաս քաշ ունենալը, ակնոց կրելը, տարբերվող հագուստը, դպրոցում նորեկ լինելը,- Բուլինգը սպառնում է նրանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ պահվածք, որը համարվում է «թույն, զիլ», այն անձինք, ովքեր դիտարկվում են որպես թույլ կամ ոչ ունակ ինքնապաշտպանվելու, ունեն ճնշված, կամ ցածր ինքնագնահատական, պակաս հայտնի են, քան մյուսները, ինքնամփոփ են, ԼԳԲՏ երիտասարդները, հաշմանդամություն ունեցող մարդիկ, եւ սոցիալապես մեկուսացված երիտասարդները եւ այլն»:

Ըստ Լեոյի՝ բուլինգ անողին պատճառներ պետք չեն, իրենք հարմար առիթը կգտնեն։

«Մի փոքր բան էլ կգտնի ու կկոտրի դիմացինին։ Տարիների ընթացքում հասկացա, որ բուլինգ անող անձը հենց ինքն իրեն է անում բուլինգ, որպեսզի ինքը չնկատի իր թերությունները, իր խնդիրները, որպեսզի ինքն իր վրայից դա ցրի, փորձում է ուրիշի խնդիրները հանել ասպարեզ, ուրիշին վարկաբեկել։ Բուլինգ անողը հիմնականում ներքին խնդիրներ ունի, ինքը չի կարողանում իր խնդիրները հաղթահարել ու ամբողջ կատաղությունը թափում է դիմացինի վրա»,-ասում է երիտասարդը։

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի, որի աջակցությամբ էլ պատրաստվել է սույն հոդվածը, հաղորդակցության պատասխանատու Արմինե Կարապետյանը ցավով արձանագրում է, որ Հայաստանում շատ հազվադեպ են անդրադառնում բուլինգին։

«Մեր կազմակերությունը փորձում է Երևանի, Լոռիի և Սյունիքի ավագ դպրոցներում հետազոտություն անել, սակայն արդեն խնդիրների ենք բախվել, այս շաբաթ էլ բուլինգի թեմայով ադվոկացիոն նամակ ենք տարել ԿԳՆ, դեռեւս արձագանք չկա, մինչդեռ անզեն աչքով էլ երեւում է, որ բուլինգը տարածված երեւույթ է Հայաստանում»,-ասում է Կարապետյանը՝ վստահեցնելով, որ եթե հարցը բարձրացվեր, մասնագետներ պատրաստվեին, հնարավոր կլիներ գոնե ժամանակին կանխարգելել այս երեւույթը։

Ըստ Կարապետյանի՝ բուլինգը վտանգավոր է դպրոցահասակ երեխաների համար, քանի որ իրենց կյանքի այս փուլում նրանց մոտ ձևավորվում է ինանքգնահատականը, և աշխարհընկալումը:

«Կարեւոր է կրթության բաղադրիչի կարեւորության ու հավասարության իրավունքի տարածումը, չպետք է որեւէ մեկը դուրս մնա կրթությունից ու կարեւոր է, որ դպրոցը դնի այդ անվտանգության և հավասարության գաղափարը։ Բացի այդ, կարևոր է, որպեսզի դպրոցական անձնակազմը զգայուն լինի խնդրի հանդեպ, աչք չփակի և անտարբերության չմատնի: Հաճախ հենց այս անձնակազմն է դառնում բուլինգը հրահրող»,-կարծում է մասնագետը։

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ նախագահ Նվարդ Մարգարյանը նույնպես ցավով արձանագրում է, որ Հայաստանում չկա բուլինգը հասցեագրող ո՛չ իրավական դաշտ, ո՛չ ռազմավարություն, եւ ո՛չ էլ ճշգրիտ պատկերացումներ:

«Ավելին, իրավիճակն առավել խնդրահարույց են դարձնում հայկական մտածելակերպը, անհանդուրժողականությունը ամենի հանդեպ, ինչ դուրս է սահմանված «ավանդական կանոններից», «ազգայնականության առասպելները», իրազեկվածության, իրավագիտակցության ցածր մակարդակը, հասարակությունում փոխհարգանքի բացակայությունը եւ այլն»,-ասում է Մարգարյանը:

Ըստ Մարգարյանի՝ շատ հաճախ բուլինգը չի հասցեագրվում ինչպես հիմնախնդիր, այլ դիտարկվում է որպես «նորմալ եւ բնականոն» գործընթաց ինչն էլ առավել բարդացնում է խնդրի ձեւակերպումն ու համապատասխան լուծումների առաջարկումը։

19-ամյա Լեոն, ով բազմաթիվ դժվարություններից հետո ի վերջո կարողացել է պայքարել բուլինգի հետեւանքների դեմ, խորհուրդ է տալիս երբեք չընկճվել ու միշտ քայլել առաջ։

«Միգուցե հիմա էլ եմ ենթարկվում բուլինգի, բայց արդեն ինքս հասուն եմ, շատ բան եմ հաղթահարել, ինքս ինձ ճանաչում եմ ու թքած ունեմ, թե ով ինչ է մտածում։ Ինձ հիմա շատ դժվար է կոտրել։ Բոլոր այն մարդիկ, ովքեր այս պահին անցնում են դրա միջով, ես գիտեմ, թե դա ինչ դժոխք է ու այդ ցավն ինչ կարող է անել, թվում է թե այդ ամենը հավերժ է ու միակ ճանապարհը մահն է, բայց դա այդպես չէ, այն ինչը չի սպանում՝ մեզ ավելի է ուժեղացնում ու ամենաուժեղ փոթորիկից հետո միշտ երկնքում կա ծիածան»,-ասում է կյանքի դժվարությունները հաղթահարած երիտասարդը։

Տպել
7926 դիտում

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ