Երեւանի նոր ֆուտբոլային դպրոցի երեխաները փորձաշրջան կանցնեն աշխարհի ուժեղագույն թիմերում

Երեւանում բացվել է «Junior» մանկական ֆուտբոլային դպրոցների միջազգային ցանցի հայաստանյան մասնաճյուղը: Այն գտնվում է Հովսեփ Էմինի 123 հասցեում (Սլավոնական համալսարանի բացօթյա մարզադաշտ): Բացման արարողությունը եւ երեխաների առաջին մարզումը տեղի ունեցավ մայիսի 20-ին: Armtimes.com-ի հետ զրույցում դպրոցի հայաստանյան ներկայացուցիչ Հայկ Գրիգորյանը խոսեց նպատակների մասին:

«Համարում ենք, որ սա կարեւոր քայլ է մեր մանուկների զարգացման, ֆիզիկական պատրաստության հարցում: Ժամանակակից տեխնոլոգիաների առկայության պայմաններում նրանք այսօր չեն հեռանում համակարգիչներից եւ հեռախոսներից, եւ սա միջոց է, որպեսզի նրանց մեջ սեր արթնացնենք դեպի սպորտը, դեպի առողջ ապրելակերպը»,- ասաց նա:

«Junior» կարող են ընդունվել 3-12 տարեկան երեխաները: Նրանք բաժանվելու են մի քանի տարիքային խմբերի եւ մարզումներ են ունենալու շաբաթական 2 անգամ: Ապագայում դպրոցի լավագույն երեխաները հնարավորություն են ստանալու փորձաշրջան անցնելու աշխարհի լավագույն ակումբների ակադեմիաներում: Հայկ Գրիգորյանը վստահ է, որ նրանք կարող են հիանալի ապագա ունենալ:

«Չեմ ասի՝ «Ռեալ», «Բարսելոնա», որովհետեւ այդ թիմերի հետ «Junior»-ը չի աշխատում, բայց «Վալենսիա», «Սպորտինգ», «Սելթիկ», «Օլիմպիակոս», «Այաքս», Մոսկվայի «ԲԿՄԱ»: Լավագույն երեխաներն անվճար են գնալու, ընդգրկվելու են այդ ակադեմիաներում, ակումբները նույնիսկ ծնողների համար են հոգ տանելու: Սա մեր երեխաներին փոքր տարիքից պրոֆեսիոնալ ակումբներ, պրոֆեսիոնալ ակադեմիաներ ուղարկելու եզակի հնարավորություն է, որպեսզի նրանք էլ ավելի կատարելագործեն իրենց վարպետությունը եւ ինչու ոչ` դառնան նոր մխիթարյաններ, նոր խորենհովհաննիսյաններ...»,- ասաց նա:

Երեխաներին հիմնականում մարզելու են Հայաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Արմենիա Թրավել» ֆուտզալի թիմի խաղացողները: Մինչեւ մարզչական գործը ստանձնելը նրանք հատուկ դասընթացներ են անցել:

«Մեր մարզիչները նախապատրաստություն են անցել հատուկ ծրագրով, որը մշակվել է գերմանացի հայտնի մասնագետ, Գերմանիայի մինչեւ 17, մինչեւ 19 տարեկանների հավաքականների, «Համբուրգի», «Նյուրնբերգի» նախկին մարզիչ Միայիլ Օնինգի մասնակցությամբ, նրա մեթոդաբանությամբ: Շուտով մեր մարզիչները մասնակցելու են ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող մարզչական Ա եւ Բ արտոնագրերի դասընթացներին: Մենք ամեն օր կատարելագործելու ենք մեր մարզիչների ունակություները»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

«Junior» դպրոցների ցանցը 4 տարի առաջ հիմնադրել է Ալեքսանդր Սեմենցովը, որը ներկա էր երեւանյան մասնաճյուղի բացմանը: Ցանցն ունի ավելի քան 360 դպրոց աշխարհի մոտ 180 քաղաքներում՝ Եվրոպայից մինչեւ Ասիա: Դրանք հատկապես շատ են ԱՊՀ տարածքում: Աստիճանաբար «Junior»-ը գրավում է նաեւ ասիական շուկան (Չինաստան, Հնդկաստան): Երեւանում նախատեսվում է 4-5 դպրոց: Մինչեւ տարվա վերջ նպատակ կա բացելու եւս 2-ը: Նաեւ մարզերում մասնաճյուղեր ունենալու ցանկություն կա:

Տպել
10452 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին