Նորածնին սպանելու մեջ կասկածվում է մայրը. նա երկու անչափահաս երեխա ունի

Հրազդանում պոլիէթիլենային պարկով փաթաթված նորածնին սպանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ հավելելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով հարուցվել է քրեական գործ (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը):

Մեր տեղեկություններով, այս պահին նորածնի մայրը հարցաքննվում է: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացած փոքրիկը ընտանիքի երրորդ երեխան էր:

Մեր զրույցում Սոնա Տռուզյանն ասաց, որ նորածնի մայրը հարցաքննվում է որպես կասկածյալ: Ինչ վերաբերում է նրան ձերբակալելուն, ապա ՔԿ նախագահի խորհրդականն ասաց. «Նկատի ունենալով, որ նրա խնամքին գտնվում են եւս երկու անչափահաս երեխա, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Տպել
4353 դիտում

Վանաձոր-Ալավերդի. կձեռնարկվեն միջոցներ բնակչությանը պատճառվող անհարմարությունները բացառելու ուղղությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ  եվ նոր քարտուղար ունի

Երեւանի պետական համալսարանը հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրեց․ միաձայն ընտրվեց Գեւորգ Մուրադյանը

Այս տարի ՀՀ-ում կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց. կառավարություն (տեսանյութ)

Չլուծվող Կուրիլյան կղզիների խնդիրը. այսօր կհանդիպեն Վլադիմիր Պուտինը եւ Սինձո Աբեն

Գլոբալացման չորրորդ ալիքը պետք է լինի մարդակենտրոն. այսօր բացվում է Դավոսի համաժողովը

Ոստիկանները հայտնաբերել են Երևանի Ազատության պողոտայում կրակողին (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են «varks.am»-ի մասնաճյուղերում կատարված կողոպուտները. կասկածյալը ձերբակալվել է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել. տեղ չունեն

Ու՞մ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը. Մարուքյանն առաջարկում է կրճատել փոխմարզպետների թիվը

Գորիս-Սիսիան ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարերի համար

Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը

Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներ է հաստատել․ «Ամերիկայի ձայն»

3 անգամ դատապարտված անձը փողոցային առեւտրի է դրդել 14-ամյա դեռահասի. Հայկ Մարության

Մոտ 3 ամսից կլինեն նոր դրոշմապիտակներ՝ ավելի ամուր կպչող, պոկվելիս էլ ավելի անվտանգ. նախարար

Մաղթում եմ ձեզ թավշյա հեղափոխություն` ձեր իսկ բարօրության համար. Մարուքյանը` ադրբեջանցիներին (տեսանյութ)

Խոշոր վթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. կան տուժածներ, 2 զոհ

Երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և հայ-թուրքական հարաբերություններում. Չավուշօղլու

Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունը 16 տարեկան է (տեսանյութ)

Ապարան քաղաքում շտապօգնության «ՈՒԱԶ»-ը արգելափակվել էր ձյան մեջ. օգնել են փրկարարները