Գագիկ Ծառուկյանն ընդգրկված չէ ԱԺ-ի խորհրդում. ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունի

ՀՀ վեցերորդ գումարման Ազգային Ժողովը, ի տարբերություն նախկինում գումարման խորհրդարանների, ունի նոր մարմին՝ ԱԺ խորհուրդ: Այս մարմինը ստեղծվել է «ԱԺ Կանոնակարգ օրենք»-ի փոփոխությունների արդյունքում: Օրենքի 8-րդ գլուխը սահմանում է խորհրդի ձեւավորման եւ գործունեության կարգը:

Խորհուրդը կազմված է  Ազգային ժողովի նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից եւ մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհուրդը գործում է Կանոնակարգին եւ իր որոշմամբ հաստատված աշխատակարգին համապատասխան:

Խորհրդի լիազորությունները

Խորհուրդը հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների եւ նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը: Խորհուրդը կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստում հարցի քննարկման տեւողությունը մեկից մինչեւ վեց ժամ սահմանելու մասին որոշում, Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ:

Բացի ԱԺ նիստերի բնականոն գործունեությանը վերաբերող հարցերից այս մարմինն իրավասու է Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմում է Սահմանադրական դատարան, հաստատում է խորհրդարանի աշխատակազմի կառուցվածքը եւ կանոնադրությունը:

Նոր ստեղծված մարմինը հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը: Խորհրդարանի պարգեւներով պարգեւատրելու հարցի լուծումը նույնպես տրված է խորհրդին: Այն կարող է ստեղծել եւ լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպես նաեւ հաստատել դրանց կազմերը եւ գործունեության կարգերը:

Հրապարակայնությունը

Խորհրդի նիստերը հրապարակային են: Խորհրդի փակ նիստ կարող է անցկացվել նրա որոշմամբ: Փակ նիստում քվեարկությունն արգելվում է: Խորհրդի հրապարակային նիստում, Խորհրդի անդամներից բացի, կարող են ներկա լինել աշխատակազմի ղեկավարը եւ նրա տեղակալներից մեկ, օրակարգային հարցերի վերաբերյալ եզրակացություն ներկայացրած աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդի որոշմամբ, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք, նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող ծառայողները՝ Աշխատակազմի ղեկավարի սահմանած ցանկով, Կառավարության ներկայացուցիչը՝ նստաշրջանների, նիստերի օրակարգերին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ:

Խորհրդի կազմը

Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է խորհրդի կազմը, որտեղ գերակշռում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Կազմում ընդգրկված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, նրա տեղակալներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ բոլոր 9 հանձնաժողովների նախագահները: Նկատենք, որ խորհրդի կազմում ներառված չէ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որը ԱԺ անդրանիկ նիստին է միայն ներկայացրել եւ խոստացել ակտիվ աշխատել:

Հանձնաժողովների նախագահներն են՝

Հակոբ Հակոբյանը (Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով),

Արմեն Աշոտյանը (Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով),

Վարդան Բոստանջյանը (Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով),

Նաիրա Զոհրաբյանը (Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով),

Կորյուն Նահապետյանը (Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով),

Հրայր Թովմասյանը (Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով),

Վարդեւան Գրիգորյան (Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով),

Խոսրով Հարությունյանը (Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով) եւ

Գագիկ Մինասյանը (Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով):

17 հոգանոց խորհրդից «Հանրապետական» խմբակցությունը ներկայացնում են 10 պատգամավոր, «Ծառուկյան» դաշինքը՝ 5, «Ելք»-ը 1 եւ ՀՅԴ-ն՝ 1: Այսինքն` Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներն ունենալով բացարձակ առավելություն այս մարմնում՝ կարող են նիստեր հրավիրել եւ որոշումներ ընդունել առանց նույնիսկ մյուս խմբակցությունների ներկայացուցիչների:

Տպել
18665 դիտում

ԱՀԿ-ն ահազանգում է՝ մինչև տարվա վերջ հասանելի կլինի պատվաստանյութերի 25 տոկոսը, քան կանխատեսվում էր

Կառավարությունը տոտալիզատորների գովազդը արգելող նախագիծ ընդունեց

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Մեկնարկեց «ARMENIA EXPO 2021» ցուցահանդեսը. մասնակցում է 13 երկիր (տեսանյութ)

«Ավրորայի աղոթքը». երգչուհի Սիբիլի նոր երգը նվիրվել է պատերազմում որբացած երեխաներին (տեսահոլովակ)

ՀԱՊԿ ուժերի ներուժը պետք է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով. վարչապետը՝ ՀԱՊԿ նիստում (լուսանկարներ)

«ՔՈՎԻԴ-19»-ի պատճառով պառկած հիվանդների 97-98 տոկոսը չպատվաստված քաղաքացիներն են. Ավանեսյան

Արարատի մարզպետը հետ է վերցրել ազատման դիմումը

Եթե առողջապահական համակարգը չդիմանա քովիդով հիվանդների ճնշմանը, ստիպված կլինենք գնալ սահմանափակումների. Քերոբյան

Դանակահարություն Երևանի Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում

Վաղն ու հաջորդ օրը կդադարեցվի Արմավիրի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը

Պետք չէ իրավիճակը դրամատիզացնել. Քերոբյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի մասին

Արմեն Սարգսյանը Շամոնիում կմասնակցի միջազգային հեղինակավոր Summit of Minds գագաթնաժողովին

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Ավստրալիան հայտարարել են անվտանգության ոլորտում նոր համագործակցության մասին

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը

Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն կազատվի գերակա ոլորտում ներդրումային ծրագրի իրականացման համար մաքսատուրքերից

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Հրդեհ «Արևիք» ազգային պարկում. կրակը հանգցնելուն օգնում են զինծառայողներ, պարկի աշխատակիցներ (տեսանյութ)

Օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշների հասած մարզիկների, նրանց մարզիչների, բժիշկների պարգևատրման գումարները կավելացվեն

Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

«Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակից մինչեւ ՊՍԺ-ի միավորներ կորցնելը. Չեմպիոնների լիգայի առաջին տուրն ավարտվեց

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իմ շրջապատում ոչ թե 1 կամ 2, այլ տասնյակ մարդիկ են վարակված կորոնավիրուսով. Պուտինը՝ Դուշանբե չմեկնելու մասին

Կառավարությունը որոշեց կրճատել ամանորյա ոչ աշխատանքային օրերի քանակը

Աճում են և՛ նոր վարակակիրների, և՛ մահերի թվերը. 1 օրում 21 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը քաղաքացիներ չի ընդունի

Նոր Կեսարիա համայնքում շչակ կգործարկվի

ԱԱԾ-ն պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի դեպքեր է բացահայտել

Դուշանբեում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպումը (լուսանկարներ)

Կոտայքի մարզում BMW-ն բախվել է մայթեզրի քարերին, ապա՝ ծառին. կան վիրավորներ

Արցախն արդեն այնքան է հոգուս մեջ, որ նորից կգամ. Նյու Յորքից ժամանած ռեժիսորը՝ Արցախի և Արցախում արած բեմականացման մասին

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդը հայտնվել է մեքենայի տակ

Հայաստանում օրական ավելի քան 1 մլն դոլար խաղադրույք է արվում, ոլորտի արգելմանն այլընտրանք չկա. Մեսրոպ Առաքելյան

Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում. այրվել է անասնագոմն ու պահեստավորված անասնակեր

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին մեքենան, դուրս գալով երթևեկելի գոտուց, բախվել է էլեկտրասյանը

Երևանի ու 3 մարզերի մի շարք հասցեներում որոշ ժամանակով լույս չի լինի

Սեպտեմբերի 13-15-ը 29 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում հրդեհների վերաբերյալ