Շքեղ «Վերջին զանգ» Գյումրու էլիտար դպրոցում՝ ոստիկանապետի եւ հայտնի նոտարի մասնակցությամբ

Մայիսի 26-ին Հայաստանի դպրոցներում տեղի ունեցավ «Վերջին զանգ»-ի միջոցառումը: Շիրակի մարզում 12-րդ դասարանն ավարտեց մոտ երկու հազար շրջանավարտ: Չնայած այն պնդումներին, թե դրամահավաք տեղի չի ունեցել, Գյումրու որոշ դպրոցներում «Վերջին զանգ»-ի միջոցառումն անցավ շքեղ՝ միանման հագուստներով, թանկարժեք ծաղկեփնջերով, եւ որոշ տեղեր էլ հանդիսությունը տեսանկարահանում էին  4-5 օպերատորներ:

Օրվա խորհրդով պայմանավորված, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելել էր Գյումրու թիվ 2 ավագ դպրոց, այն իր տեսակով համարվում է էլիտար: Այս դպրոցում են սովորում Գյումրու գրեթե բոլոր հայտնի մարդկանց կամ նրանց ազգականների երեխաները: Մասնավորապես, այսօր 12-րդ դասարանն այս դպրոցում  ավարտեցին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի պետ Արթուր Հակոբյանի եւ ՀՀ արդարադատության նախարարության Շիրակի մարզի «Գյումրի» նոտարական տարածքի նոտար Ռոբերտ Մուկուչյանի երեխաները: Ի դեպ, նոտար Ռոբերտ Մուկուչյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է: 

Շիրակի մարզպետը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ վերջին զանգ ու վերջին դաս միջոցառումների անցկացման նպատակով դրամահավաքության վերաբերյալ մարզպետարանի թեժ գծին եկած ահազանգերին: «Մեկ-երկու ահազանգ ստացանք, բայց, ցավոք, եթե մարդիկ տեղեկատվություն են տալիս, ապա սխալ են ներկայանում, և մեր ստուգումների ժամանակ պարզվում է, որ այդ անձը չկա, բայց միևնույն է, մենք այդ ահազանգի հետքերով ուսումնասիրում ենք այդ փաստը: Ունեցանք լրատվամիջոցներից մեկում հրապարակում ու իմ հանձնարարականով ուսումնասիրվեց հենց այդ ահազանգը, սակայն պարզվեց, որ նման բան չկա: Չենք ունեցել այնպիսի դեպքեր, որ նկատողության կամ կարգապահական տույժի արժանանա դպրոցի տնօրենը կամ ուսուցիչը»,-փաստեց Հովսեփ Սիմոնյանը:

Նշենք, որ armtimes.com-ը մի քանի օր է Գյումրու որոշ դպրոցների ավարտական դասարանների աշակերտների ծնողներից ահազանգեր է ստանում այն մասին, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում դպրոց ուղարկել պահանջվելիք գումարը: Այս խնդրին մի քանի անգամ անդրադարձել ենք, բայց հետաքրքրականն այն է, որ ահազանգերի հեղինակները չեն ցանկանում ներկայանալ կամ հանդիպել armtimes.com-ի լրագրողի հետ:

 

Տպել
15488 դիտում

50 օր՝ Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի եւ Գևորգյանի գործի նյութերին ծանոթանալու համար. քննիչի որոշումը

Տարեկան 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատերերը կազատվեն հարկերից (տեսանյութ)

Շիրակի պետհամալսարանում հարուցված քրեական գործը 27 հատոր է, յուրաքանչյուրը՝ 300-ից 400 թերթ

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է

Ո՞նց եք պատկերացնում՝ 19-րդ դպրոցից 25 ուսուցչի միանգամից դատի տայինք. ՇՄ դատախազ

«Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպով մեղադրանք է առաջադրվել 17 անձի. ՔԿ

Ալեքսանդր Լապշինի դեմ Ադրբեջանում նոր քրեական գործեր են հարուցվել

Պատասխանատվություն չենք կրում բնապահպանական որևէ խնդրի համար. Լիդիան Արմենիան զգուշացնում է

Արտասահմանում ուսանելու հնարավորություն. ԿԳՆ-ն հայտարարում է մրցույթներ

Ոստիկանները բացահայտել են կրթօջախում կատարված ավելի քան 3.940.000 դրամի յուրացման դեպք (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանն Աբու Դաբիում ներկայացրել է նաև Սիրիայում ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրները

Այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Միհրան Աղբաբյանը մեր ժողովրդի լավագույն զավակներից էր. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար

Ակնհայտ է հասարակության զարմանքը, որ իշխանության ներկայացուցիչները կարող են ՏԻՄ ընտրություններում պարտվել․ Կոնջորյան

Երևանի քաղաքապետարանը մոտ 760 մլն դրամ է տնտեսել գնումների գործընթացի արդյունքում

Իրանի դիրքորոշումը ԼՂ հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարեւոր զսպման գործոն է. դեսպան

Արամ Ա. Կաթողիկոսը պարգևատրել է հռչակավոր երաժիշտ Տիգրան Մանսուրյանին

Նախկինում ընդդիմությունը չի կարողացե՞լ հարցեր տալ, ուզել են հարց տալ, եկել-ծեծել ե՞ն բազկաթոռի վրա․ Մարուքյան