Այ մարդ, էդ Ամյանին չեմ ճանաչում. Նիկոլայ Ծատուրյանը`ՀՀ վաստակավոր արտիստի մասին

Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին վաստակավոր արտիստի կոչումներ է տվել շոու բիզնեսի մի քանի ներկայացուցիչների: Հանրության կողմից առավել քննադատվեց երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար երգիչ Ռազմիկ Ամյանին բաժին հասած վաստակավորի կոչումը: Armtimes.com-ը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի հատկապես Ռազմիկ Ամյանին տրված վաստակավորի կոչման մասին:

«Այ մարդ, չեմ ճանաչում էդ Ամյանին, ի՞նչ իմանամ լավ ա, վատն ա…Անունն եմ լսել, իրեն չեմ լսել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Ծատուրյանը:

Այն հարցին, թե Սերժ Սարգսյանի կողմից Արմենչիկին տրված ՀՀ վաստակավոր արտիստի կոչումից հետո, սա երկրորդ դեպքն է, որ հանրության կողմից մեծ քննադատության է արժանանում, Ծատուրյանը նշեց.

«Ի՞նչ են ասում, որ Արմենչիկն արժանի՞ էր, իսկ Ռազմիկ Ամյանը՝ ո՞չ: Լավ են արել, տվել են, արժանի են…»,- հեգնեց Նիկոլայ Ծատուրյանը:

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը կարծում է, որ Հայաստանում վաստակավոր արտիստի կոչումն արժեզրկված է:

«Վաստակավորի կոչմանն արժանանալու համար պետք է շատ լավը լինել: Հայաստանում վաստակավորի կոչումն արժեզրկված է, նույնիսկ ես ժողովրդական արտիստի կոչում ունեմ»,- ասաց նա:

Ռազմիկ Ամյանը ծնվել է 1982 թվականին՝ Արցախում: Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում, ապա  Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժնում:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին վաստակավորի կոչման են արժանացել նաեւ  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի պարուհի Սյուզաննա Փիրումյանը (պարարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար), երգչուհի Էմմա Պետրոսյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար), Գեորգի Մանգասարյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար), օպերային երգչուհի Իրինա Զաքյանը (երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար), Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասանուհի Մելանյա Բարսեղյանը (թատերարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար), Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է ստացել՝  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը (թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար):

Տպել
8424 դիտում

Կեսօրից հետո լայնածավալ հարձակում է սկսվել նաև Մռավի ուղղությամբ. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանական զինուժը շարունակում է թիրախավորել Արցախի հայկական գյուղերն ու քաղաքները. վարչապետ

Էդգար Մանուչարյանը կմեկնի Արցախ

Մարտունիի բնակիչները մտադիր չեն հեռանալ Արցախից

Կոնգրեսական Բրեդ Շերմանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

46 զինծառայող հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

Հերթեր՝ Արցախին դեղորայք, սնունդ, հագուստ հասցնելու համար. մարդիկ նույն ցուցակը ձեռքներին մտնում են դեղատներ

Հակառակորդը նոր հարձակման ընթացքում կորցրել է 22 տանկ, 10 այլ զրահատեխնիկա, ավելի քան 370 զինվորական. Հովհաննիսյան

Ադրբեջանի քաղաքական էլիտան, ոչ ժողովուրդը, նենգաբար խախտեց զինադադարը, հրահրեց պատերազմ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

«Հայաստանի Արծիվների» փայլուն հաղթանակը Pro Chess League-ի մրցաշարի եզրափակչում

ՊՆ-ն հայատարարությունը՝ նվիրատվությունների գործընթացը կանոնակարգելու և տեղեկություններ ճշտելու վերաբերյալ

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը. ԱԻՆ

Ադրբեջանի գործողությունները Ժնևի կոնվենցիայի լուրջ խախտում են և համարվում են պատերազմական հանցագործություններ. ԱՀ ԱԳՆ

Սահման մեկնելու իրենց հերթին են սպասում 12 տարեկան տղաներից մինչև տարեցները, գյումրեցի ուսանողուհիներն ու կանայք

Այս պատերազմին խառնվել է Թուրքիան, և աշխատում է Ադրբեջան-Թուրքիա տանդեմը՝ առաջնագծի ամբողջ երկայնքով. ԱՀ ԱԺ նախագահ

Ֆուտբոլային հանդիպումները կսկսվեն լռության րոպեով, իսկ մասնակից թիմերի ֆուտբոլիստները կկրեն սև ժապավեններ. ՀՖՖ

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 1 մլն 400 հզ դոլար

Ցանկանում ենք գնալ մեր հայրենակիցներին օգնելու. Ջավախքում Արցախին օգնելու եւ ՀՀ սահմանը հատելու ուղիներ են քննարկվում

Մարտական գործողությունները շարունակվում են հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով