Մարտին Վարդազարյանը գոհ է ավագանում իր աշխատանքներից. լուծվել են արվեստագետների խնդիրներ

30/05/2017 schedule18:32

Երեւանի ավագանու անդամ, երաժիշտ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը գոհ է երկրորդ գումարման ավագանու աշխատանքներից, որի քառամյա գործունեությունն այսօր ավարտվեց: Այդուհանդերձ, նա չառանձնացրեց այն խնդիրներն ու հարցերը, որոնց մասին ինքը բարձրաձայնել է նախորդ չորս տարիների ընթացքում:  

- Պարոն Վարդազարյան, ինչպե՞ս կգնահատեք Երեւանի երկրորդ գումարման ավագանու գործունեությունը: Ո՞նց աշխատեցիք:

- Յուրաքանչյուր գործունեության ընթացքում, մանավանդ այս բնագավառում, երբեմն լինում է շտապ եւ անսպասելի որոշումների անհրաժեշտություն, եւ ես պետք է նշեմ, որ գործնական մոտեցմամբ ինձ լրիվ բավարարում էր այն, ինչ-որ արվեց: Ոչ մի հարց չի մնացել առանց պատասխան: Նույնիսկ եթե տրվել է բացասական պատասխան, այսինքն` այս պահին դա հնարավոր չէ, բացատրականը միշտ եղել է: Դուք լսեցիք, որ մեծ մասամբ բոլոր հարցերը ստացել են դրական լուծում, եւ իսկապես աշխատել ենք մեկ թիմով` թեեւ հակադրվելով, եւ այդ աշխատանքը վերջիվերջո եղել է հօգուտ Երեւանի: Ես կարծում եմ, որ արդյունավետ էին երկրորդ գումարման ավագանու աշխատանքները: Բան մնացել է դեռ անելու: Դեռ շատ հարցեր կան, որոնք պետք է ուսումնասիրության ենթարկվեն, եւ ես կարծում եմ, որ արդեն դրվածքը եւ մոտեցումը այնպիսին է, որ բոլոր հարցերը անպայման պետք է ստանան իրենց պատասխանները:

- Կա՞ մի խնդիր, որն ուզում էիք լուծված տեսնել այս չորս տարիների ընթացքում, աշխատել եք այդ ուղղությամբ, բայց այդպես էլ արդյունք չկա:

- Չեմ կարող ասել, որ այդպիսի խնդիր եղել է, որովհետեւ բոլոր հարցերը, որոնք իմ կամ իմ գործընկերների կողմից բարձրացվել են, անպայման ուշադրության եւ ուսումնասիրության են արժանացել, որից հետո նոր տրվել է լուծումը:

- Իսկ ամենաէական հարցը, որ դուք առաջ եք քաշել, որն է, կհիշե՞ք:

- Էական հարցերը դժվարանում եմ ասել, որովհետեւ ոչ էական հարց գոյություն չունի Երեւանի կյանքում:

- Լավ, այդ դեպքում նշեք գոնե մեկը, որի մասին բարձրաձայնել եք:

- Հիմա մեկը ասեմ, բա մնացածնե՞րը: Եղել են:

- Պարոն Վարդազարյան, ավագանու կազմում արվեստի գործիչների ընդգրկվածությունը ի՞նչ է տալիս: Օրինակ` Հրանտ Թոխատյանը դուրս էր եկել, քանի որ, եթե չեմ սխալվում, համոզվել էր, որ որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու հնարավորություն չկա:

- Հրանտ Թոխատյանի ստեղծագործական զբաղվածությունը այնպիսին էր, որ նա չէր կարողանա ֆիզիկապես ներկա գտնվել թե´ իր ստեղծագործական կյանքին անհրաժեշտ նկարահանումներին, թե´ այստեղ, եւ դրա համար նա եկավ այդ եզրակացությանը եւ ընտրություն կատարեց, որ ավելի շատ այժմ կնվիրվի այնտեղ:

- Բայց դա այն պատճառով, որ այստեղ ուղղակի որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:

- Յուրաքանչյուր մարդ փորձում է արդարացում գտնել իր քայլին, եւ տվյալ դեպքում այդպես է: Իսկ ինչ վերաբերում է արվեստի ներկայացուցիչների` ավագանու կազմում ընդգրկվելուն, ապա դա նպաստում է այն հանգամանքին, որ ցուցահանդեսների բացմանը քաղաքապետարանն օժանդակություն է ցույց տալիս, որը իր նախաձեռնությամբ չի արվել, այլ արվել է մեկի կողմից: Հետո` արվեստագետների բնակարանային, թեկուզ եւ կենցաղային փոքր հարցերը նույնպես բարձրացվում են: Եվ պարտադիր չէ, որ դրանք անպայման ներկայացվեն ավագանու նիստերին, դրանք ընթացիկ հարցերի կարգով գտնում են իրենց լուծումները եւ հիմնականում դրական: Այնպես որ, ես շատ գոհ եմ, որ այս երկրորդ գումարման ավագանու աշխատանքները եղան հօգուտ Երեւանի: Համոզված եմ` երրորդը կլինի ավելի:

Մարտին Վարդազարյանը Հայաստանի Հանրապետական ցուցակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Հետեւաբար կասկածից վեր է, որ երրորդ գումարման ավագանու կազմում նույնպես նա իր տեղը կունենա:

Տպել
2780 դիտում

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա